Կենդանի զրույց ԱՐԴԵՆ ԻՍԿ ՄԱՀԱՑԱԾԻՑ ԴԵՊԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ: ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁ

Follow rss

Հաղորդման թեման է « Գիտակցություն և Անձ: Արդեն իսկ մահացածից դեպի հավիտենական Կենդանությանը» Անաստասիա Նովիխի խմբագրությամբ


Կենդանի զրույց - Էջեր 96-107

ԻՄ՝ Մենք այդ մասին մի անգամ չէ որ խոսել ենք, որ գիտակցությունը որպես համակարգի մի մաս, այն միշտ պարտադրում է, այն ակտիվ է, այն ստիպում է, այն գրավում է, այն ստիպում է: Իսկ հոգևոր աշխարհը՝ այն պարզապես կա: Բավական է, որ մարդը հանգստանա, հեռանա մտքերից, և նա կհասկանա, որ կարող է հետևել իր մտքերին: Եվ նա, ով հետևում է, հենց դա էլ Անձն է:

Կենդանի զրույց - Էջեր 85-96

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, մարդիկ հաճախ տալիս են այսպիսի հարցեր և խճճվում են պատասխանների մեջ, օրինակ, «Ւ՞նչ է Ես-ը» կամ «Եթե իմ Ես-ը կապված չէ մարմնիս հետ, ապա ինչպե՞ս եմ ես կարողանում լսել ինքս ինձ:» Կամ «Ինչպե՞ս  կարող եմ լսել ինքս ինձ» կամ «Ինչպե՞ ս է Ես-ը կարողանում հետևել սեփական գիտակցության վիճակին» կամ էլ այսպիսի հարց. «Ինչպե՞ս տարբերել ինքդ քո մեջ. որտե՞ղ եմ Ես որպես Անձ և որտեղ է իմ գիտակցությունը»: Եվ ընդհանրապես, «Ինչպե՞ս է գործում գիտակցությունը», «Ինչպիսի՞ն է Անձի որպես Ոգու կյանքը» և շատ այլ հարցեր։ Պարզապես մարդկանց մոտ կա անհասկացողություն այս հարցերի վերաբերյալ։

Կենդանի զրույց - Էջեր 73-85

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, շատերի համար շատ կարևոր է այն հարցը, թե ի՞նչ է նշանակում «Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ»: ԻՄ՝ Հարցը հետաքրքիր է: Շատերին հուզում է այն, թե ինչ է նշանակում կերպարով և նմանությամբ: Ավելի խորը հասկանալու համար, կարծում եմ, ավելի լավ է մի փոքր անդրադառնանք օրինակ Աստվածաշնչի Հին Կտակարանի «Ծննդոց» գրքի առաջին գլխին, որտեղ ասվում է, թե ինչպես Լույսը Խավարից բաժանելուց հետո և աշխարհը ստեղծելուց հետո, Աստված որոշեց ստեղծել մարդուն: Եվ ինչպես որ մենք գիտենք դա տեղի ունեցավ արարչության վեցերրորդ օրը. «Եվ Աստված ասաց. Մեր պատկերով և Մեր նմանությամբ ստեղծենք մարդուն»:

Կենդանի զրույց - Էջեր 62-73

ԻՄ՝ Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչի մասին է մտածում համակարգը, ուշադիր տես, թե ինչի մասին ես մտածում դու: Ամենինչ պարզ է:

Կենդանի զրույց - Էջեր 51-62

ԻՄ՝ Կասկածները, վախերը, այդ ամենը միշտ գալիս է գիտակցության կողմից: Չէ՞ որ գիտակցությունը չի ընկալում հոգևորը: Ի՞նչու է, որ նրան գրավում է մոգությունը: Դա այն է, ինչը որ դուրս է գալիս գիտակցության հասկացողության շրջանակներից. «ահա այստեղ դրսևորվեց, այսպես պատահեց» և նման բաներ: Իրական մոգությունը բոլորովին այլ կերպ է դրսևորվում, և այն գրեթե աննկատ է գիտակցության համար: Եվ գիտակցությունը այն ընկալում է որպես բնական գործընթաց:  

Կենդանի զրույց - Էջեր 40-51

Լավ հարց է. «Ի՞նչ չեն տեսնում մարդիկ»: Ամենինչ չեն տեսնում մարդիկ: Իրականում, եթե մենք մարդուն վերցնենք, որպես Անձ, որպես հանդիսատես, որը ներկա է կյանքի թատրոնին, ապա մարդը չի տեսնում գլխավորը: Մարդիկ չեն տեսնում այն, որ նրանք Անձ են: Եվ մարդիկ չեն տեսնում և չեն հասկանում այն, որ նրանք իսկապես կարող են անմահ դառնալ: Նրանք չեն տեսնում և չեն հասկանում տարրականը, թե ինչի համար են նրանք այստեղ, ամենահասարակը, թե ինչումն է նրանց գոյության իմաստը:

Կենդանի զրույց - Էջեր 28-40

Իգոր Միխայլովի՛չ, ահա դուք հենց խոսում էիք Աստվածամոր, հրեշտակների և նմանատիպ հայտնությունների մասին: Մարդկանց հոզում է այն հարցը, թե. «Ի՞նչպես է տարբերվում հոգևոր տեսողությունը իրենց երևակայության պտուղից: Ի՞նչ է հոգևոր տեսողությունը»:

Կենդանի զրույց - Էջեր 17-28

ԻՄ՝ Ընդհանրապես, տարբեր կրոնների հոգևոր պրակտիկաներում հատուկ ուշադրություն է տրվում պատրանքային կերպարներից ձերբազատմանը: Այսինքն քրիստոնեությունում, մուսուլմանության մեջ, բուդդիզմում և առավել վաղ կրոններում հատուկ մատնանշում էին, որ չպետք է  լինեն ոչ մի կերպարներ, նկատի ունեին եռաչափական, հատկապես հոգևոր պրակտիկաներում:

Կենդանի զրույց - Էջեր 11-17

ԻՄ՝...Ո՞վ է ընդդիմանում: Գիտակցությունն է ընդդիմանում: Մենք արդեն քննարկել ենք, որ գիտակցությունը միշտ ընդդիմանում է այն ամենին, ինչը կապված է այլ աշխարհի հետ, նկատի ունեմ Աստվածային Աշխարհի հետ: Ի՞նչու: Քանզի գիտակցության համար ճանապարհն դեպի այնտեղ փակ է, և նրա համար դա սարսափելի է, այդ պատճառով էլ առաջանում են նման խնդիրներ:

Կենդանի զրույց - Էջեր 1-4

Աշխարհում մեզ սովորեցնում են միայն մտքի, հիշողության, գիտելիքների և տրամաբանության:  Իսկ Ճշմարտության ճանաչողության համար մեզ հարկավոր է յուրացնել բարձր մակարդակի ինքնակատարելագործում, գիտակցում և այն խորը զգացմունքների հասկացողույունը, որը գալիս է Հոգուց: Ի վերջո, հոգևոր փորձը դուրս է մտահորիզոնից ...

Recommended Book

AllatRa Book download