Կենդանի զրույց - Էջեր 96-107

05:42:42 - 06:20:30

ԻՄ՝ Մենք այդ մասին մի անգամ չէ որ խոսել ենք, որ գիտակցությունը որպես համակարգի մի մաս, այն միշտ պարտադրում է, այն ակտիվ է, այն ստիպում է, այն գրավում է, այն ստիպում է: Իսկ հոգևոր աշխարհը՝ այն պարզապես կա: Բավական է, որ մարդը հանգստանա, հեռանա մտքերից, և նա կհասկանա, որ կարող է հետևել իր մտքերին: Եվ նա, ով հետևում է, հենց դա էլ Անձն է:

Եվ երբ նա սկսում է որպես Անձի հետևողի դիրքից սկսել իր ուշադրության ուժը ներդնել Հոգևոր Աշխարհի մեջ, այսինքն, այն բանի զգայական ընկալման մեջ, որը գտնվում է այս եռաչափության սահմաններից դուրս, նա ավելի լավ է սկսում տեսնել, թե ինչպես են մտքերը փորձում կառավարել իրեն, ինչպես են մանիպուլացնում իրենով:

Բայց երբ մարդը իսկապես արդեն բավական լավ ուսումնասիրի և հասկանա, որ գիտակցությունը դա ինքը չէ, դե բնականաբար այն կորցնում է իշխանությունը իր վրա: Եվ այստեղ մարդը կարող է ընտրել և անել: Դա չի նշանակում, որ կյանքը փոխվում է արտաքնապես, բայց այն դառնում է հագեցած և հետաքրքիր: Այդ կերպ մարդը ձերբազատվում է այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են «դեպրեսսիա», «հոգեկան խնդիրներ» կամ էլ ինչ-որ այլ բան, ի վերջո, այդ ամենը պատկանում է համակարգին:

Հասարակ օրինակ. Ինչպե՞ս կարող է մարդու մոտ դեպրեսսիա լինել: Դեպրեսսիան դա նման էգոիստական ինքնասիրության ձևերից մեկն է քառակուսու մեջ վերցված , ես անգամ այդպես կասեի, երբ «ողջ աշխարհը վատն է, միայն ես եմ այսպիսի լավը, ինձ ոչ մեկ չի հասկանում, և ինձ պետք չէ ոչինչ»: Բայց միևնույն ժամանակ «ուշադրություն դարձրեք բոլորդ ինձ վրա՝ խեղճիս և դժբախտիս վրա»: Դե, դա մանիպուլյացիայի միջոցներից մեկն է:

Ժ՝… ուշադրության գրավում համակարգի կողմից:

 

ԻՄ՝ Իհարկե, իշխանության ձգտում: Պարզ հարց. կարո՞ղ է արդյոք Անձը զբաղվել դրանով:

Իհարկե, չի կարող: Քանի որ առաջինը, ինչը որ մարդը սկսում է զգալ դա ուրախության անդադար ներկայությունն է: Դե, դա մեր երկրային բառերով է «ուրախություն», չէ որ այն պետք է ասոցիացնել մի բանի հետ: Բայց այն անավարտ է, այն անսահման է, դա այն է, ինչը որ երջանկություն են կոչում: Եվ երջանկություն ձեռք բերելը, դա հենց Կյանք ձեռք բերելն է: Հենց դա է մարդու գոյության իմաստը այստեղ: Եթե մարդը ապրեց կյանքը՝ չսկսելով Ապրել, ապա նա իզուր է այստեղ: Բայց ի վերջո, կա հասկացողություն, չէ՞ որ Անձը ոչ մի տեղ չի կորում: Նա ունի հասկացողություն, բայց նա թերզարգացած է, նա ինչպես որ կար փոքրիկ երեխա, այնպես էլ մնացել է: Իսկ գիտակցության նման չափազանց ակտիվացումը, ես կասեի հիպերզարգացումը պարզապես ընկճում է մարդուն, և նա դառնում է…  անգամ ոչ էլ ստրուկ, նա դառնում է որպես զոմբի՝ անում է այն ամենը, ինչը որ իրեն է թելադրում գիտակցությունը: Նա պարզապես գործիք է Սատանայի ձեռքերում, ոչ ավելին…

Ժ՝ Այո, ում որ կառավարում է գիտակցությունը, նրան կառավարում է վախը, ատելությունը և անխուսափելիության հասկացողությունը, նա ապրում է շաբլոններով…

ԻՄ՝ Իհարկե: Բայց առաջինը, ինչից որ նա սկսում է, նա ժխտում է այն ամենը, ինչը հոգևոր է կամ էլ մանիպուլացնում է հոգևորով ի շահ իրեն:

Տ՝ Դե այո, ստեղծվում են և՛ աղանդներ, և՛ կրոնական կուլտեր, և ասում են, որ «Աստված  այդպես է ուզում»: Իսկ, ըստ էության, տեղի է ունենում Անձի ստրկացում: Եվ անգամ եթե մարդիկ ձգտում են Աստծուն, ապա համակարգը նրանց ճանապարհին է կարգում հեղինակությունների, որոնք պարզապես շահարկում են մարդկանց: Նրանք իրենց երկրային հետաքրքրություննեորը ծածկում են այն բառերով, թե «այդպես հաճելի է Աստծուն», որ «Աստված այդպես է ուզում» կամ էլ «Աստված այդպես է ասել»: Այսինքն, դրանով մանիպուլացնում են իրենց ագահ, քաղաքական, տնտեսական նպատակների համար եռաչափությունում…

ԻՄ՝ Ինչպե՞ս կարելի է քողարկվել Նրանով,  Աստծո անունունով: Կամ էլ «Աստված ուզում է, տուր Նրան»: Իհարկե, եթե մարդը ցանկանում է օգնել իր կրոնական կազմակերպությանը, դա հրաշալի է: Բայց ինչու՞ ասել, որ «Աստված այդպես է ուզում» եթե ինքդ չգիտես Աստծուն: Աստված ի՞նչ է անում քո փողերը: Պարզ հարց: Միթե՞ այդպես չէ:

Ժ՝ …Եթե Նրա բնույթը բոլորովին այլ է:

ԻՄ՝ Իհարկե… Նա չունի հետաքրքրքրություն եռաչափությունում, ընդհանրապես նյութական աշխարհում և նամանավանդ եռաչափությունում: Դե, որոշ մարդիկ կվրդովվեն. «Ինչպե՞ս թե: Չէ՞ որ մենք այստեղ ենք ծնվել, այսինքն, չէ՞ որ մենք այստեղ ենք ծնվել Աստծո կամքով»: Բայց եթե դու կարծում ես, որ ծնվել ես այստեղ Աստծո կամքով, ապա աղոթիր քո հորն  ու մորը: Ուրեմն նրանք են քո աստվածը: Բացատրում եմ. եթե դու այս աշխարհ ես եկել, իսկ դու եկել ես գիտակցության հասկացողությամբ «Աստծո կամքով», ապա իմացիր, որ դու այս աշխարհ ես եկել քո հոր և մոր ցանկությունների և ջանքերի շնորհիվ: Եվ բեղմնավորման առաջին օրվանից դու դառնում ես ոգեշնչված (ոգիով լցված) բայց ոչ Հոգևորված (հոգիով լցված) հոգի ունեցող: Իսկ Հոգևորված դու դառնում ես ծննդյան ութերրորդ օրը, և հենց դրա շնորհիվ է, որ դու հնարավորություն ես ստանում դառնա հավիտյան Էակ: Ընտրյալներ չեն ծնվում, ընտրյալներ դառնում են, և դա պետք է վաստակել  հոգևոր ճանապարհով:

Ժ՝ Դա երբ որ ասում են «կերպարով և նմանությամբ», դա տարբերակում է, թե ինչ է «մարմինը, գիտակցությունը, միտքը» և ինչ է «Կյանքի շունչը», որի մասին Դուք խոսում էիք:

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է, իսկ ինչ է իրականում այդ անտեսանելի մասը, որը այստեղ է բերվել Հրեշտակների կողմից Աստծո Կամքով: Դե, ի նկատի ունեմ հոգին, Անձը և Կյանքը սկսելու հնարավորությունը: Եվ իսկապես, չէ՞ որ դա արդար է, դա բարձրագույն արդարությունն է և մարդու ամենաբարձր աստիճանի ազատությունն է: Նա կարրող է ընտրել թե ում ծառայել. նա կարող է մահ ընտրել, ծառայել Սատանային և կարևորության պատրանքին, կամ էլ կարող է դառնալ Հրեշտակ, այսինքն անմահ Էակ, հավասարը հավասարների մեջ, Աստծո աշխարհի անբաժանելի մի մասը: Չէ՞ որ դա հետաքրքիր է, դա արդար է:

Տ՝ Անձը դա Ոգի է, որը ունի ընտրության ազատություն: Շատ մարդկանց համար, որոնք առաջին անգամ են առնչվում Գիտելիքների հետ, սա կլինի նման մի տեղեկություն, որ նա, ով տեղափոխվում է տարածության մեջ, շարժվում է, նա, ով ինչ-որ գործողություն է կատարում, օրինակ մեքենա է վարում, ուտում է, մտածում է, դա մարդը չէ, նա չէ որպես Անձ:

ԻՄ՝ Ինքդ քեզ գտնելու համար բավական է հանգստանալ: Մենք արդեն խոսել ենք այդ մասին: Եվ հետևել «քո» մտքերին, «քո» գործողություններին, «քո»-ն չակերտներում… Եվ այստեղ ահա մենք կրկին կտեսնենք, թե ինչպես են գալիս մտքերը, մենք կզգանք այդ մտքերը, դրանց գալուստը: Եվ մենք կզգանք, թե ինչպես «ես չեմ ցանկանում մտածել այդ մասին», իսկ միտքը խցկվում է, «ես չեմ ցանկանում ասել այդ մասին» բայց ես ասում եմ: Եվ հենց նա, ով «ես չեմ ուզում»-ն է, դա  հենց Անձն է: Այս փոքրիկ կարթից էլ սկսվում է ինքդ քեզ հետ ծանոթությունը: Պարադոքսը նրանումն է, որ Անձին հայելու մեջ չես տեսնի: Հայելու մեջ մենք կտեսնենք ոչ այլ ինչ, եթե ոչ ժամանակավորապես գոյություն ունեցող նյութական թաղանթը:

Տ՝ Այո, լավ է, երբ մարդը հասկանում է և գիտակցում է դա: Իսկ երբ հասարակության մեջ հոգևոր Գիտելիքները կորսված են, ապա համակարգը՝ մարդու մանկությունից սկսած փորձում է ստրկացնել նոր Անձին առաջնային գիտակցության միջոցով: Նա պարտադրում է այն, որ հայելու միջի արտացոլումը դա հենց դու ես. այսինքն դու ես հենց մարմինը, դու ես հենց գիտակցությունը, և բոլոր մտքերը քոնն են, դու ես քեզ տեսնում: Այսինքն, այնպիսի նյութական նույնականացման դրվածքներ է դնում, որպեսզի Անձը իր ողջ կենսական ուշադրությունը կենտրոնացնի ոչ թե իր հոգևոր ինքնազարգացման վրա, այլ գիտակցության կողմից կեղծ «Ես»-ի վրա եռաչափության մեջ, այնտեղ, որտեղ համակարգի իշխանությունն է և օգտագործումը:

Շատ երիտասարդ ծնողներ կարծում են, թե իբրև երեխան, մանկիկը այս աշխարհի հետ կապ չունի, այսինքն նա դեռ չի սովորել ստել, նա դեռ չի կարող արտահայտել այն էմոցիաները, որոնք շաբլոններով արմատավորվում են ավելի մեծ տարիքում…

ԻՄ՝ Բայց դա մինչև այն ժամանակ, մինչ դեռ նրա մոտ գեթ մի փոքր չի զարգացել գիտակցությունը: Բայց հենց որ երեխայի մոտ սկսվում է ձևավորվել երկրորդային գիտակցությունը, առաջինը, ինչը որ մենք տեսնում ենք, դա էգոիստական դրսևորումն է, մանիպուլատիվ տրամադրությունները: Այսինքն, երեխան սկսում է ապրել երկրային կյաքով: Առաջինը, ինչը նա անում է, նա հարմարվում է: Նա սկսում է մանիպուլացնել: Նա դեռ խոսել չի կարող, բայց նա գիտի, եթե լաց լինի, կլինի այնպես, ինչպես որ ինքն է ուզում: Չէ՞ որ այդպես է: Երբ նա ձանձրանում է, սկսում է քմահաճուցություն անել և նրան գրկում են, այսինքն, ուշադրություն են դարձնում նրա վրա: Եվ դրանից էլ ամեն ինչ սկսվում է:

Տ՝ Այո, ըստ էության , արդեն կրծքի երեխան ունի մեծերին կառավարելու թաքնված մեխանիզմները, դա մանկան լացն է, որը այնպիսի հաճախականության վրա է հնչում, որ լսողների մոտ դիսկոմֆորտ է առաջացնում և մեծերին դրդում է դեպի գործողության, երեխայի մոտ առաջացած կարիքների բավարարմանը, մեծ մասամբ նրա առաջնային գիտակցության, նրա մարմնի կարիքները եռաչափությունում: Եվ հետագայում, երբ երեխան մեծանում է, ապա ինչպիսի՞ վիճակներ կարելի է տեսնել նրա մոտ: Դա եռաչափությունում ինչ-որ մի բանի վրա զարմանալն է, շատ էմոցիոնալ, երջանիկ կամ էլ հակառակը՝ բավականին ճնշված, տագնապալից վիճակն է: Իսկ ծնողի մոտ հիմնականում գերիշխող, «ամենաճշմարտացի», մտահոգված, դյուրագրգիռ վիճակ է: Իսկ ինտոնացիաները՞: Մեղադրող, զիջող, քննադատող, ճնշող, կանխող: Այսինքն, ըստ էության տեղի է ունենում առաջնային  գիտակցության (երեխայի գերիշխող գիտակցության) դաստիարակությունը երկրորդային գիտակցության (ծնողի գերիշխող գիտակցության) կողմից: Իսկ եթե մեծերը իրենք հոգևորապես զարգանային, ապա կլիներ ավելի շատ հենց իսկական խորը զգացմունքներ և Սեր անկախ անգամ երեխայի զարգացող գիտակցության սադրանքներից: Չէ՞ որ զուգահեռաբար կզարգանար նաև Անձը: Այսինքն, ծնողները տեսանելի, լավ օրինակ կծառայեին իրենց երեխաների համար: Ե՛վ ծնողներին է օգուտ, և՛ երեխաներին: 

Եվ դուք միանգամայն ճիշտ եք, որ համակարգը, ըստ էության ամենավաղ մանկությունից երեխային սովորեցնում է իր վրա ուշադրություն գրավել: Եվ դա կապված է առաջնային և երկրորդային գիտակցության զարգացման հետ: Այսինքն, մանկությունից սկսած համակարգը իր համար արդեն ստրուկ է պատրաստում…

Ժ՝ Դե, այո, և սովորեցնում երեխային, որ ձայնը իր գլխում, որ գիտակցության կողմից այդ դերասան-ծրագրերը, այդ ամենը ինքն է, որ դա իր ձայնն է, դա իր մտքերն են, դա իր ֆանտազիաներն են… Հիշեցի այն պահը, երբ Դուք, Իգոր Միխայլովի՛չ, մեզ պատմեցիք, որ երեխաների մոտ առաջին աճից հետո սկսվում է երկրորդային գիտակցության ինտենսիվ զարգացումը:

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է:

Ժ՝ Այդ ամենը կարելի է հետևել 3-ից 7 տարեկան երեխանների մոտ, երբ նրանց մոտ սկսվում է դրսևորվել վառ ֆանտազիա, կերպարներ, պատկերներ, «ուզում»-ները, ագահությունը: Այսինքն, երբ տեղի է ունենում երկրորդային գիտակցության ինտենսիվ զարգացումը:

ԻՄ՝ Իհարկե: Եվ հետագայում մենք տեսնում ենք՝ երեխաները մեծանում են, օրինակ ասենք մեկ ընտանիք, հասակակից երեխաներ, մեկը էգոիստ է, երկրորդը՝ բարի (նրան շատ են սիրում): Ո՞վ է մեղավոր: Դա հետաքրքիր հարց է: «Դե, երեխան այդպիսին է ծնվել»: Չի կարելի ասել, որ նրանք տարբեր դաստիարակություն ունեն, նրանք  ստացել են  բացարձակապես  միևնույն դաստիարակությունը: Նրանք ունեն հրաշալի ծնողներ: Նրանք մանկուց դաստիարակվում են մարդկային հասկացության բարձրագույն , բարոյական արժեքներով, էթիկական նորմերով, իսկ մարդը մեծանում և դառնում է կամ թմրամոլ, կամ սրիկա, դա հաճախ էլինում: Իսկ ինչու՞ է այդպես լինում: «Դե, փողոցի ազդեցությունն է կամ էլ ուրիշ որևէ մեկի»: Չէ: Այդ ամենը գիտակցության զարգացման բաղադրամասն է կազմում: Իսկ, ամեն ինչ սկսվում է հենց այն պահից, երբ սկսում է զարգանալ երկրորդային գիտակցությունը:

Տ՝ Նաև կցանկանայի ավելացնել այն բանի կապակցությամբ, որ երբ զարգանում է երկրորդային գիտակցությունը, համակարգը երեխային մանկությունից դեռ սովորեցնում է իր վրա հրավիրել ուշադրությունը: Եվ երբ Դուք մեզ առաջին անգամ պատմեցիք այդ մասին, շատ հեշտ էր գիտելիքների այդ բանալիով կարդալ երեխաների  հոգեբանության ուսումնասիրության գիտական աշխատանքները, և ընդհանրապես ավելին հասկանալ, քան այն, որը այնտեղ նկարագրվում է, հասկանալ երեխայի այս կամ այն պահվածքի իրական պատճառը: Հեշտ էր անգամ ինքս ինձ պատասխանել այն հարցերին, որոնք մտատանջում են գիտնականներին:

Օրինակ, երեխաների զրույցի պարադոքսալությունը: Ի տարբերություն մեծահասակներին, երեխայի համար բառը հանդիսանում է մոտ գործողությանը: Օրինակ, երբ երկու երեխա զրուցում են, դա ասես երկուսով մենախոսություն լինի. Նրանցից յուրաքանչյուրը համառորեն ձգտում է մյուսին հաղորդակից դարձնել իր մտքին կամ էլ ասես իր գործողությանը, բայց միևնույն ժամանակ՝ չձգտելով լսելի լինել: Երեխան խոսում է ասես ինքն իր հետ, ասես նա բարձր մտածում է:

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է:

Տ՝…Եվ նա կարծում է, որ մնացած բոլորը ընկալում են աշխարհը հենց այնպես, ինչպես որ ինքն է այն ընկալում: Այդ տարիքի երեխայի մոտ անդադար մենախոսություն է տեղի ունենում: Նրան չի հետաքրքրում ո՛չ զրուցակցի դիրքորոշումը, ո՛չ էլ նրա մտքերը: Իրականում, երեխան չի մտահոգվում լսված կամ հասկացված լինելու մասին: Նրա դատողության գլխավոր բնութագիրը այս փուլում դա ուղղակի արտահայտված եսակենտրոնությունն է (էգոցենտրիզմը): Զրուցակիցը նրա համար դա միայն հարուցիչ է (возбудитель): Երեխայի համար միայն կարևոր է զրուզակցի այդ տեսանելի հետաքրքրությունը:

Ժ՝ Այո, այո:

Տ՝…Այսինքն, պարզ ասած ուշադրություն «թռցնել», որս է ընթանում ուշադրության համար: Հաճախ կրկնվող իրավիճակ է, որ երբ մեծահասակները իչնչ-որ բանի մասին են զրուցում, երեխան կանգնում է կենտրոնում և սկսում է խնդրել ինչ-որ բանի մասին կամ էլ ինչ-որ բան պատմել, քմահաճություններ անել, բայց այդ կերպ նա բոլոր մեծահասակների ուշադրությունն է հրավիրում իր վրա:

ԻՄ՝ Համակարգը սկզբում սովորեցնում է գրավել ուշադրությունը, հետո էլ մանիպուլացնել դրանով, հետո էլ դա դարձնում է անդադար գործողություն՝ դասավորելով որոշակի համակարգի մեջ: Դե, և բնականաբար, որպես երկրորդային գիտակցության հետագա զարգացման արդյունք, երեխան արդեն կարող է ակտիվորեն հորինել տարբեր իրավիճակներ, երևեակայել օբյեկտներ, որոնք իրականության մեջ գոյություն չունեն և դա որպես իրականություն ներկայացնել: Բայց փաստը նրանումն է, որ այդ հորինվածքները շատ անգամ երեխայի մոտ նույնքան իրականություն են, որքան որ մեզ համար այն, ինչը որ մեզ շրջապատում է: Դա ընդամենը նրա գիտակցության աշխատանքն է:

Տ՝ Այո, և ևս հետաքրքիր մի պահ քննադատության հանդեպ ռեակցիայի վերաբերյալ: Երկրորդային գիտակցությունը արդեն միացնում է մյուս գիտակցությունից պաշտպանվելու մեխանիզմները …

ԻՄ Միանգամայն ճիշտ է:

Տ՝ …իրողությունը ընդհանրապես  որպես վտանգ է գնահատում:

ԻՄ՝ Համակարգը արդեն մանկուց նրան սովորեցնում է «Ես»-ին: Որպես էգոիզմի կենտրոնի «Ես»-ին, որպես հպարտության «Ես»-ին: Այդ պատճառով էլ այն պարտադրում է նման միկրոմրցույթներ, այսինքն մրցույթ վիճաբանության մեջ և նման բաներ:

Տ՝ Այսինքն, վիճաբանության մեջ նման մրցումներ, որտեղ երեխան ամենայն լրջությամբ՝  ներդնելով ուշադրության ուժը, փորձ է անում պարզել թե ո՞վ. ինքը թե՞ իր զրուցակիցը ունի  ավելի մեծ ընդունակություն իր միտքը պարտադրել մյուսին: Իսկ ի՞նչ է դա նշանակում երեխաների համար: Պարզապես ևս մեկ անգամ ցուցադրել թե ով է ում հանդեպ գերիշխում: Եվ երեխաների նման պահվածքը նման է փոքրիկ կապիկների պահվածքին: Մի գործընթաց, որը  ծաղսատար և ուժասպառ անող է մարդու համար և գերշահութաբեր Կենդանական մտքի համակարգի համար: Ահա թե ուր է գնում մարդկային թանկարժեք ուշադրությունը:

ԻՄ՝ Այո, դա ճիշտ է: Որպես հետևանք մեծացած մարդու մոտ հետագայում դա իր մտքում  անվերջանալի մրցումներն են այս աշխարհում իր էգոի իշխելու համար:

Տ՝ Եվ ի՞նչը, բնականաբար, կընտրի մարդը նման նախապատրաստությունից հետո: Նա կպաշտպանի համակարգի պատրանքների առասպելական «ճշմարտությունը» և արդեն իր գիտակցության մեջ կկշտամբի ամեն հոգևորը, քանի որ նա մանկությունից ծանոթ չէ դրա հետ:

Ժ՝ Այո:

Տ՝ Նման  մարդը չի գիտակցում, որ ինքը Անձ է:

ԻՄ՝ Նրա համար «Անձ» հասկացողությունը բոլորովին այլ է, դա այն է, ինչպես որ համակարգն է մեկնաբանում. դա իր գիտակցությունն է, դա իր էգոիզմն է, իր հպարտությունը, որը մանկուց ի վեր իրեն է պարտադրված իր իսկ գիտակցության կողմից: Այդ կերպ համակարգը պարզապես ստրուկներ է դրոշմում իր համար:

Հասկանալի է, որ պետք է զարգացնել  երկրորդային գիտակցությունը հաղորդակցվելու և եռաչափությունում արդի պայմանների մեջ գոյատևելու համար: Բայց կրկին, առօրյա կյանքում հասարակության մեջ առանց հոգևոր հիմքերի (ընդ որում գործնականում, այլ ոչ միայն խոսքերով) երեխան մեծանում է էգոիստ: Եվ համակարգը վարժեցնում է նրան օգտագործել իր գիտակցությունը այսպես ասենք անձնական շահույթ ստանալու համար և մյուսներին իշխելու համար: Այսինքն, ի սկզբանե սուտ անգամ ինքն իրեն:

Ժ՝ Այո, համակարգը մանկուց վարժեցնում է ստել անգամ ինքդ քեզ:

Տ՝ Դե, և որպես հետևանք, ի՞նչ է տեղի ունենում այդ դեպքում: Հետո պետք է հսկայական ջանք ներդնել ընդհանրապես վերավարժվելու և վերափոխվելու համար: Եվ հասկանալի է դառնում, թե ինչու են մարդիկ անում միևնույն սխալները: Քանի որ առաջնային գիտակցությունը այդքան էլ շատ չի ցանկանում վերավարժվել և փոխվել, իսկ երկրորդային գիտակցությունը առավելևս չի փոխվում:

ԻՄ՝ Պետք է հասկանալ, որ առաջնային գիտակցությունը համակարգի մի մասն է կազմում, նույ կերպ, ինչպես որ երկրորդային գիտակցությունը: Համակարգը չի ցանկանում կորցնել իր իշխանությունը Անձի վրա:

Ժ՝ Դա ճիշտ է: Բայց ինչն է հետաքրքիր, որ երեխաների մոտ չնայած համակարգի ողջ ճնշմանը, երբեմն նաև հոգևոր իմաստունություն է առաջ գալիս: Երեխայի առաջին տարիներին առաջնային գիտակցությունը զարգանում է ավելի ուժգին և գերիշխում է երկրորդային գիտակցությանը (երկրորդայինը, ինչպես որ մենք ավելի վաղ նշեցինք, սկսում է զարգանալ առաջնային աճից հետո): Այդ տարիքում երեխան պարզապես մեծ աստիճանով ունենում է հոգևոր ազատություն, այսինքն Անձը այդքան էլ ստրկացված չէ շաբլոններով: Այդ պատճառով, երբեմն ի հայտ է գալիս այդ իմաստունությունը: Այդ տարիքում երեխաները ավելի շատ են տրամադրված խորը զգացումներով ընկալելուն, Ճշմարտությունը զգալուն, այն Ճշմարտությունը, որոնք նրանք այսօր, ցավոք սրտի, չեն ստանում մեծերից:

Տ՝ Դե այո, այստեղ էլ է բացակայում պրակտիկան: Ի՞նչ են նրանք ստանում իրենց ծնողներից լավագույն դեպքում: Թեորիա, երկրորդական գիտակցության կողմից այս կամ այն կրոնի ինչ-որ պահի դատողություններ, որոնք դավանում են իրենց ծնողները կամ էլ նրանց աթեիստական հայեցակետի կանխադրույթներ: Իսկ ի՞նչ կարող է երկրորդային գիտակցությունը երեխային պատմել Աստծո մասին: Որ իբր «Աստված դա մորուքով տղամարդ է, որը նստած է ինչ-որ մի տեղ ամպերի մեջ»: Դե իսկ երեխան արդեն սկսում է տեղափոխել այն բանի փնտրումը, ինչը որ ներսում է, արտաքինի որոնման մեջ: Եվ հետո իր ողջ կյանքի ընթացքում փնտրում է, թե որտեղ է այդ արտաքինի մեջ տուն տանող ճանապարհը: Այստեղից էլ զարգանում են բոլոր կասկածների արմատները և, ի վերջո, եռաչափության պատրանքային կերպարներից հուսահատությունները:

Օրինակ, վերցնենք նույն քրիստոնեությունը: Աստվածաշնչյան կրոնական մեկնաբանություններում ինքդ քեզ վրա աշխատանքի թեմայում հիշատակվում է  Ավետարան Մատթևոսից մի արտահայտություն, որ «եթե չդառնաք և չլինեք մանուկների պես, չեք մտնի Երկրի Արքայություն»: Եվ «դառնաք Աստծուն» մեկնաբանվում է որպես ապրելակերպի փոփոխում, բայց կրկին դա հասկացվում է մտքերի մակարդակում եռաչափության մեջ: Այո, այնտեղ նշվում է, որ պետք է դիմել «ամբողջ սրտով», հիշատակվում է, որոշ դատողություններում հիշատակվում է, որ «սիրտ» բառը դա ալեգորիա (այլաբանություն) է և Աստվածաշնչում հիմնականում նշանակում է մարդկային Անձի էությունը, հոգու և ոգու կենտրոնացումը (կրկին, կենտրոնացումը դա ուշադրության ուժի ուղղումն է): Ասվում է, որ մարդկային կյանքի գլխավոր գործը գրված է «մեր սրտերում» և որ «հենց սիրտն է հոգևոր որոշում կայացնում Աստծո հանդեպ»: Ստացվում է, որ ամեն ինչ կա, միայն փոխված են հասկացողության բանալիները և մարդն առանց փորձի արդեն չի իմանում թե ինչ է իրականում հանդիսանում իր հոգին, ինչ է Ոգին, ինչ է նա որպես Անձ, այն Անձը, որի իրական կյանքը ոչ մի կապ չունի եռաչափության պատրանքայինության հետ:

Ժ՝ Բայց երբ գիտես այդ Գիտելիքները, դու տեսնում ես և այն հատիկը, որը ներդրվել է այդ բառերի մեջ: Նույն այդ արտահայտությունը «եղեք որպես երեխաներ, դա հենց ի նկատի ունեին, որ երբ Անձը ավելի ազատ է գիտակցության ճնշումից… և մոտ է զգայական ընկալմանը:

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է: Երեխան իսկապես որ ավելի մոտ է Աստծուն: Ինչու՞: Գիտակցությունը զարգանում է, բայց պակաս ակտիվ է, իսկ Անձը ավելի ազատ է, այդքան էլ կախված չէ գիտակցությունից: Այդ պատճառով երբեմն երեխաները այնպիսի իմաստնություններ են ասում, որոնք հատուկ են այն ծերունուն, որի մահանալու ժամանակն է: Ինչու է, որ ծերունիները ավելի անկեղծ են, թեև ոչ բոլորը: Լինում են չարերը, իրենց մեջ ներփակվածները: Ողջ կյանքի ընթացքում հրաշալի մարդ է եղել, իսկ ծերության ժամանակ նա շատ  մտահոգ է դառնում, քանզի հասկանում է, որ կյանքի իմաստը նրանում չէ, որպեսզի տուն կառուցել, երեխա ծնել կամ էլ ինչ-որ այլ բան անել: Ահա, նա ապրեց իր կյանքը, առջևում այլևս ոչինչ չկա, իսկ նա գլխավորին չի հասել: Իսկ ո՞րն է գլխավորը: Իսկ պարզվում է, որ գլխավորը դա հենց Ապրել սկսելն է: Ողջ կյանքը վազվզել է, և պարզվում է, որ ի զուր տեղը, դատարկ տեղը:

Իսկ կյանքը թռչում է, մենք արդեն եթերում խոսել ենք այդ մասին, որ այն թռչում է ինչպես մի օր: Ինչպես որ քեզ համար երեկվա օրը (ես պատկերավոր կերպով եմ ասում մարդկանց համար), այդպես էլ ողջ կյանքը կանցնի: Այն կդառնա երեկվա օրը բառացիորեն այսօր: Դրանում է հենց խնդիրը. ժամանակի պատրանքը: Թվում է դեռ երկար կա «առջևում դեռ շատ տարիներ կան»… Իսկ ապրել պետք է այնպես, որպեսզի ամեն օր, ամեն ակընթարթին դու պատրաստ լինես գնալ, բայց քեզ համար դա պետք է պարգև լինի:

Ժ՝ Իսկ ամեն ինչ պարզ է. եթե որուշում ես կայաացրել Ապրել, ապա պարզապես սկսիր Ապրել հենց հիմա: Մի պահ էլ հետաձգես, գիտակցությյունը անպայման կօգտվի դրանից:

ԻՄ՝ Կա նման մի հասկացություն (այստեղ մենք շոշափում ենք)  ինչպիսին է որ «Աստծո աշխարհին ծառայելը»: Եվ հենց այստեղ է սկսվում այն, թե ի՞նչ է  նշանակում ծառայել Աստծուն:

Տ՝ Այո, շատերը դա այսօր հասկանում են սպառողի դիրքից… Իրենց ներսում ապրում են գիտակցությամբ, այլ ոչ թե ոգով, ապրում են եռաչափությամբ:

ԻՄ՝ …Այո, դա երբ նստում, կրկնում են աղոթքը, և այն ինչից որ մենք սկսեցինք մեր զրույցը՝ ապրում են գիտակցության թելադրանքով: Եվ գիտակցության միջոցով բլբլացնում են կամ էլ Տեր Աստծուն կարդում են իրենց ցանկությունների ցանկը ընդ որում կատարում են նաև գովերգական ներբողներ Աստծուն: Դե, գիտե՞ս , դա ասես, երբ դիմում են իրենց երկրային ծնողներին, սովոոր են չէ՞ իրենց ծնողներից խնդրել. «տիկնիկ եմ ցանկանում», «մեքենա» կամ էլ ուրիշ այլ բան:

Ժ՝…Իրենց շահույթի ձեռքբերման համար:

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է:

Ժ՝ Այսինքն, Աստծո հանդեպ սպառողական վերաբերմունք:

ԻՄ՝ Դա ամենասարսափելին է, ինչը կարող է լինել:

Ժ՝ Այսինքն, հենց ընդհանրապես, այլ ոչ թե ծառայության խեղաթյուրված հասկացությունը…

ԻՄ՝…Եվ նկատիր, որ ամենահետաքրքիրն այստեղ դա այն է, որ  շատերը ասում են, որ «եթե դու հիվանդացել ես, աղոթիր և կառողջանաս»: Դու աղոթեցիր և այո, դու լավացար: Բայց ի՞նչ դու խնդրեցիր: Նյութականը: Դե և հիմնվելով Աստծո և սատանայի տարանջատման հասարակ հասկացողության  վրա, երկու բաղադրիչների վրա, դու գիտակցությամբ աղոթեցիր «աստծուն», և քո մարմինը առողջացավ: Ուրեմն ո՞ր աստվածը քեզ ուղարկեց քո առողջությունը ըստ քո աղոթքի: Միթե՞ Հավիտենական Աստվածը: Ոչ: Այստեղ հենց ստացվում է, որ քո առողջությունը, ինչպես որ քո մարմինը և քո գիտակցությունը գտնվում է Սատանայի իշխանության տակ: Նա կարող է վերցնել և տալ քո առողջությունը:

Աստված չի վերցնի քո առողջությունը, առավելևս քեզ հիվանդություններ չի ուղարկի: Ինչու՞: Դե, կրկին գիտակցությունը ասում է. «Չէ՞ որ դու Աստծո զավակն ես ՝ Նրա նմանությամբ և կերպարով ստեղծված: Եվ նա ամեն օր անդադար քեզ է հետևում»: Դե Նա այլևս ուրիշ անելիքներ չունի: «Բայց, Նա Աստված է: Նա Ամենակարողն է: Նա բազմաթիվ աչքեր ունի, Նա հետևում է յուրաքանչյուրին… Եվ ականջներ ունի շատ: Նա լսում է թե ինչ ես դու մտածում, ինչ ես խոսում»: Բայց դա հայտնի է թե ինչի մասին ես դու մտածում, ինչի մասին ես խոսում, բայց ու՞մ է հայտնի: Կրկին, նրան, որին անվանում են Սատանա: Իսկ ինչու՞ է որ նրան հայտնի է թե ինչի մասին ես դու մտածում: Քանզի դա նրա ծրագրերն են, դա նրա աշխարհն է, և նրա կողմից էլ գրվել է այդ ծրագրերը, որոնք համակարգչի նման ներդրված են քո գիտակցության մեջ:

Տ՝ Այո, ամեն ինչ մեռած է համակարգում. պարզապես չկա Կյանք, այլ կա գիտակցության կողմից պատրանք և խաղեր: Դե, գիտակցության մի դերասանները խաղում են հովանավորի դերը, մյուսները՝ խնդրողների: Բայց ո՞րտեղ են այդտեղ հենց իրենք մարդիկ: Ո՞րտեղ է Կյանքը նրանցում:

_____________

 

ՎԻԴԵՈԴՐՎԱԳ

 

Եթե որոշում ես կայացրել Ապրել,

ուրեմն պարզապես սկսիր Ապրել հենց հիմա:

 

_____________

 

Տ՝ Նայում ես աշխարհի այս ողջ խավարամտությանը և… պարզապես մարդկային հիմարությունն է գիտակցության թելադրանքվ:

ԻՄ՝ Որոշ ժամանակ առաջ աչքովս ընկավ մի տաճարի ձեռքագիր մի գրություն, որտեղ խելացի տղամարդիկ փորձել էին հաշվել Հրեշտակների քանակը Անսահման, Անծայրածիր Աշխարհում: Պարադոքս է: Մի քանի մարդկանց մահկանացու գիտակցությունը փորձել է վերահաշվել անթիվ և անհամար Հրեշտակների քանակը: Բայց մինչև հիմա ես դեռ դրա տպավորության տակ եմ: Ո՞րն է այդ ամենի իմաստը: Ինչպիսի՞ մեծամոլություն ունի գիտակցությունը: Եվ ինչու՞ է, որ գիտակցության կողմից կառավարվող մարդը նույնպես իրեն նմանեցնում է Աստծուն կամ էլ իրեն Նրա հետ հավասար է համարում: Նման մարդիկ միայն պահանջներ ունեն Հոգևոր Աշխարհի հանդեպ, բայ ոչ մի տալիք:

Տ՝ Պարզապես մի ցանկ:

ԻՄ՝ Բայց ավելի հաճախ նաև վախ է առաջանում, որ Նա գոյություն ունի, երբ Անձը ակտիվ է, մարդը զգում է դա: Վախ է առաջանում, մահվան վախ: Եվ մարդը ձգտում է գոնե հասնել Հանգստի, որպեսզի ազատվի տանջանքներից: Նա փորձում է ինչ-որ կերպ բարիշել կրոնների հետ, բայց կրկին, այդ ամենը գիտակցության խաղերն են: Դե, ինչ կարող ես անել, աշխարհն է այդպիսին:

Տ՝ Այսինքն, գիտակցությունը խաբում է մարդուն: Բայց իրականում գիտակցությունը, այն ընդամենը միջնորդ է Անձի և եռաչափական աշխարհի միջև: Բայց այն երբեք չի կարող որպես միջնորդ հանդես գալ Անձի և Հոգևոր Աշխարհի միջև: Քանզի մահացածը գիտի միայն մահացածի մասին:

ԻՄ՝ Անշուշտ: Դա է հենց մարդուն երկակի դարձնում: Մի կողմից եռաչափությանը, նյութականին կապված լինելը: Իսկ մյուս կողմից՝ մարդու մեջ կա նաև Հոգևոր սկիզբը, որը պատկանում է Հոգևոր Աշխարհին, որը նպաստում է նրան, որպեսզի մարդը դառնա այն, ում, օրինակ, կրոնում անվանում են Հրեշտակ, այսինքն անմահ և հոգևոր Էակ: Բայց նկատեք նաև, որ անմարմին էակ, իսկ դա ևս պակաս կարևոր չէ:

Ժ՝ Այո:

ԻՄ՝ Մարդու մահվանից հետո, այսպես ասենք, ոչ մի գիտակցություն չի կարող մտնել Հոգևոր Աշխարհ: Գիտակցությունը ընդհանրապես չի ընկալում Հոգևոր Աշխարհը: Եվ ահա այն մարդիկ, որոնք լրջորեն զբաղվում են և փորձ ունեն (ոչ թե հավատ, ընդգծում եմ, այլ Հոգևոր Աշխարհի հետ կապի փորձ), նրանք անգամ գիտակցության մակարդակում ունեն հասկացողություն, որ ինչ-որ մի բան է կատարվում: Դե, անգամ ճիշտ նկարագրել այն, ինչ որ նրանք զգում են, այն թե ինչպես է Անձը ընկալում Հոգևոր Աշխարհը, եռաչափության բառերով չափազանց բարդ է: Կրկին ասում ենք «երջանկություն» այդ բոլոր սովորական մակդիրները ինչ-որ հիասքանչի և անվերջանալիի արտահայտությունները: Բայց չենք կարող մանրամասնորեն պատմել: Թեև, Անձի մակարդակում նման մարդիկ հրաշալի հասկանում են, գիտեն, նրանք երջանիկ են, որախ են, բայց չեն կարող նկարագրել:

Տ՝ Խոսեցիք երկակիության մասին, և հետաքրքիր է, որ շատ կրոններում հատկապես ուղղափառության մեջ  կան նման հասկացություններ ինչպիսիք են «ներքին և արտաքին մարդ»: Մարդու արտաքինի հետ կապված սկզբունքայնորեն ամեն ինչ հասկանալի է, բոլորը նույնացնում են այն մարմնի հետ: Իսկ ահա ներքին մարդը, որը… Անգամ իմ փորձից գիտեմ, որ եթե չհանդիպեի Գիտելիքներին, եթե չլիներ զգայական փորձ, այն բանի հասկացողությունը, որ Անձը հանդիսանում է որպես Ոգի և միայն այդ կերպ կարելի է շփվել Աստծո հետ, ապա ներքին մարդ ասելով ավելի շուտ կհասկանայի այն, ինչի մասին բարձրաձայնված չէ, պարզապես ներքուստ ինչ-որ մտքեր գլխում…

ԻՄ՝ Բացարձակապես ճիշտ է:

Տ՝ Ըստ էության առաջնային և երկրորդային գիտակցության աշխատանքն է:

ԻՄ՝ Այսինքն, կրկին կհասկացվեր այն առաջնային գիտակցությունը, այսինքն պրիմատի գիտակցությունը, որը կառավարում է նոր (երկրորդային) գիտակցությանը:

Տ՝ Իհարկե, կամ էլ պրիմատի գիտակցության կողմից հպարտություն, կամ էլ երկրորդային գիտակցության կողմից մտքեր: Ի վերջո, երկրորդային գիտակցությունն է հիմնականում այստեղ մի ամբողջ բեմադրություններ խաղարկում իր դերասաններով. թե ինչպես պետք է եռաչափությունում տեղի ունենա Աստծո քո փնտրտուքները և ինչպիսի տեսք պետք է ունենա քո հոգևոր ուղին գիտակցության պատկերացմամբ: Եվ ահա այս մտքերը դա դու չես, դա համակարգի սուտն է: Եվ այստեղ գլխավորը հասկանալն է և վերլուծելը, թե ով ես դու իրականում:

ԻՄ՝ Ճիշտ է: Երկրորդային գիտակցությունը, այն իսկապես շատ ակտիվ է, և մեծ մասամբ դա այն է, ումը որ մենք մեզ համարում ենք: Եթե, ասենք, ուդղակի հանգստանանք և հետևենք թե ինչպես են մեզ գալիս մտքերը: Փակենք աչքերը, հանգստանանք և հետևենք թե ով է մեզ տալիս այդ մտքերը: Սկզբում մենք լսում ենք կռիվներ, մենք տեսնում ենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, հայտնվում են ինչ-որ նկարներ, այսինքն կյանքը շարունակվում է ընթանալ: Հարց. ո՞վ է հետևեւմ այդ կերպարներին, որոնք որ հայտնվում են: Հենց դա էլ կա առաջնային գիտակցությունը:

Քնելու պահին, երբ մենք դեռ քնած չենք, բայց դեռ գիտակցության ակտիվությունը շարունակվում է, ապա այդ պահին էլ հենց մենք կարող ենք հետևել երկրորդային գիտակցության գործունեությանը: Եվ նման դիտարկման շնորհիվ մենք կարող ենք իմանալ, որ մենք ունենք երկու «Ես», բայց ոչ ճշմարիտ «Ես»:

Իսկ երբ մենք սովորենք հետևել այդ գործընթացներին, մենք կարող ենք միաժամանակորեն և սովորել զգալ, այսինքն խորը զգացմունքներով ընկալել Հոգևոր Աշխարհը, դա Հոգևոր Աշխարհի զգայական ընկալումն է: Երբ մարդը զարգացնում է հոգևոր տեսողությունը, ապա ինչպես որ մենք ասացինք կարծր սեղանը կամ կարծր բաժակը, այն դադարում է կարծր լինել և նման ձև ունենալ: Պատրանքը անհետանում է: Եվ մենք արդեն այդ ամենը տեսնում ենք որպես որոշ թանձրուկներ, դաշտային կառուցվածքներ, պարզ է, բայց մինչև վեցերրորդ չափության սահմանները: Հետևաբար և այն ամենը, ինչը որ կապված է նրա հետ, այն նույնպես, այսպես ասենք,  մինչև շեմի սահմաններումն է: Անձը գիտակցաբար է գնում յոթերրորդ չափություն, երբ որ արդեն միավորվում է Հոգու հետ: Ես կասեի, նա ծայրին է, շատ-շատ մոտ է Հոգևոր Աշխարհին: Բայց երբ որ մենք արդեն նույնականացնում ենք, այսինքն ազատվում ենք նյութի պատրանքներից, հենց համակարգից, այդ գիտակցություններից (մենք կարող ենք հետևել դրանց, կարող ենք կառավարել դրանք), ապա այստեղ, այսպես ասենք, հայտնվում է հենց ոչ թե հասկացողություն, այլ փորձ: Եվ Անձը սկսում է զարգանալ, ընդ որում արագ և ակտիվորեն: «Ի՞նչ է նշանակում զարգանալ» շատերը կհարցնեն: Մի փոքր երևի պարզաբանեմ: Իրականում մարդկային Անձը չի զարգանում արդի աշխարհում…

Տ՝ Այո, արդի աշխարհում չափազանց շատ են գիտակցության կողմից շեղումները: Եվ մարդիկ անգամ նպատակ չեն դնում ազատվել գիտակցության իշխանությունից և լավագույն պայմանները ստեղծել մյուս  սերունդների հոգևոր զարգացման համար:

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է: Ասացեք, ո՞վ է զբաղվում իր երեխայի Անձի զարգացմամբ հոգևոր առումով: Զանազան կրոնական հրատարակչությունների այդ նկարները, Աստծո մասին զրույցը, դա ի՞նչ է: Դա նույնն է, ինչը որ երբ բոտերը (Բոտը («ռոբոտ» բառի հակիրճ ձևը) ավտոմատացված ծրագիր-գործընթաց է, որը Վիքիպեդիայի հետ համագործակցում է որպես կենդանի մասնակից-խմբագրող) խոսում են Աստծո մասին:

Տ՝ Այո, պարզապես երիտասարդ ծնողները երեխային սովորեցնում են այն, ինչը որ իրենց են սովորեցրել: Եվ երբ չկա անձնական հոգևոր փորձ, եթե իրենք ինքները իրենց մեջ չեն բազմապատկաում հոգևոր Սերը, եթե իրենց մոտ զարգացած չէ Հոգևոր Աշխարհի ընկալումը խորը զգացմունքների միջոցով, ապա միայն  խոսակցություն և գիտակցության կողմից մի ողջ  խրատական տեսություն է ստացվում, բայց առանց իրենց մեջ Սերը Ոգով բազմապատկելու պրակտիկայով: Անշուշտ, մի գուցե նրանք ուրախ կլինեին նաև ուրիշ կերպ, միայն թե իմանային թե ինչպես: Բայց չէ՞ որ իրենց սովորեցրել են գիտակցությամբ, պարզապես հավատալ և հուսալ, բայց ոչ ապրել այստեղ և հիմա իսկական ներքինով:

ԻՄ՝ Ի՞նչին ենք մենք կրկին վերադառնում. «Հավատում եմ կամ չեմ հավատում»: Հավատը դա Չգիտենալն է: Հավատը դա հույս է, որ մի գուցե կա ինչ-որ մի բան: Անձը կարող է ընկալել Աստծուն, գիտակցությունը չի կարող  ընկալել Աստծուն: Գիտակցությունը ընդամենը կարող է հավատալ կամ չհավատալ: Հավատը լոկ տեսականորեն է ընդունում Նրա գոյության հնարավորությունը: Բայց Անձը միշտ կանգնելու է Աստծուն կողմ, իսկ գիտակցությունը՝ Աստծուն դեմ: Եվ ասյտեղ ահա որոշիչ դեր է խաղում հենց առաջնային գիտակցությունը: Եթե համակարգը կամ էլ երկրորդային գիտակցությունն է կառավարում առաջնային գիտակցությանը, ապա Անձը դատապարտված է: Եթե Անձն է կառավարում առաջնային գիտակցությանը, ապա նա կարող է ներքուստ ուսումնասիրել համակարգը: Դա համակարգը ուսումնասիրելու միակ ուղին է, որը չի վնասի առողջությանը, այսպես ասենք, չի վնասի սեփական գիտակցությանը:

Տ՝ Սա էական պահ է հենց նրանց համար, ովքեր սեփական փորձի միջոցով կամ էլ գիտականորեն փորձում են ուսումնասիրել գիտակցությունը: Քանզի, այլ կերպ ուսումնասիրել համակարգը՝ լինելով նրանում…

ԻՄ՝… Դե, փորձը ցույց է տալիս, մենք արդեն խոսել ենք այդ մասին, որ այն ոչ մի լավ բանի չի հանգեցնում, երբ գտնվելով համակարգում ուսումնասիրում ես համագարգը: Մենք կարող ենք ընդամենը հետևել և ստանալ այն ինֆորմացիան, որը որ մեզ թույլ կտա հենց ինքը համակարգը, բայց ոչ ավելին: Բայց դա միշտ ձեռնտու կլինի նրա համար, այլ ոչ թե մեր որպես Անձերի համար, այլ նրան (որպես մահկանացու) էակի համար ի տարբերություն մեզ որպես պոտենցիալ հնարավոր անմահ էակի: Եվ այստեղ հարց է առաջանում. «Ինչու՞ պոտենցիալ հնարավոր անմահի»:

Անձը, երբ այն ազատվում է գիտակցության ստրկությունից, նյութից և  ճանաչում է Հոգևոր Աշխարհը, մոտենալով՝ նա դառնում է Հոգու հետ մեկ ամբողջություն, նա դառնում է այն, ում որ հիմա Հրեշտակ են անվանում: Հին կրոններում տարբեր կերպ էր կոչվում, բայց իմաստը դրանից չի փոխվում: Մարդը դառնում է այն, որը որ պետք է լինի՝ Անմահ էակ, և բնականաբար մարմնի մահվանից հետո, նա արդեն Հրեշտակ լինելով չի կարող մահանալ, նա որպես հասած էակ պատկերավոր ասած ազատվում է, ինչպես թիթեռը իր բոժոժից և անցնում է Հոգևոր Աշխարհ: Դա չի նշանակում, որ այն թռնում է ինչ-որ մի տեղ կամ ուրիշ նման մի բան: Դա մեր գիտակցության համար է, որ պետք է թռչել ինչ-որ մի տեղ կամ տեղափոխվել: Հոգևոր Աշխարհը, այն անսահման է: Անծայրածիր է և ամենուր է, պարզապես, ասենք այսպես, մի փոքր վեր է:

Իսկ գիտակցությունը, այն ուղղակի անհետանում է, երբ որ Անձը ազատվում է: Բայց դա շահեկան չէ գիտակցության համար, քանզի այն նույնականացնում է իրեն «Ես»-ի հետ, և ձեռնտու չէ հենց իր՝ համակարգի համար: Քանզի գիտակցությունը, ներեցեք նման պրիմիտիվ համեմատության համար, դա ասես կթող սարք լինի համակարգի համար, որը  ամրանում է կովին  (Անձին) և նրա միջից հանում է կաթը (Անձի ուշադրության ուժը՝ Ալլատի ուժերը), որպես սսնդամթերք (համակարգի): Գիտակցությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ որպես գործիք  հենց համակարգի գոյատևման համար, կամ էլ Աբսալյուտի, կամ էլ ինչպես մարդիկ են անվանում Բարձրագույն մտքի, դա նրա սնվելու ուժեղացրած միջոցն է, որը որ նրան կյանք է տալիս: Այդ պատճառով էլ  համակարգը հետաքրքրված է նրանում, որ Անձը չազատվի կյանքի ընթացքում:

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, շատ մարդիկ մտահոգված են նման հարցով, հետաքրքրվում են, թե ի՞նչ է ռեինկարնացիան: Ի՞նչ է հոգու վերածնունդը (կրկին ծնվելը):

ԻՄ՝ Հոգու վերածնունդը, կամ էլ այսպես ասած ռեինկարնացիան տեղի է ունենում ֆիզիկական մարմնի մահվանից հետո: Այդ երևեույթը տեղի է ունենում այն դեպքում, եթե Անձը չի ազատվում, այդ դեպքում Անձը միավորվում է գիտակցությանը որպես մեկ ամբողջություն:

Ի՞նչ է հոգու վերածնունդը եթե ասենք պարզեցված ձևով: Երբ որ Անձը չի զարգացել, նա չի կարողացել միավորվել Հոգևոր Աշխարհի հետ, այսպես ասենք, անկենսունակ է, ապա գիտակցությունը պահպանվում է, այն իրեն նույնականացնում է, այն շարունակում է աշխատել, որպես նույն այդ կթող սարքը, բայց անցնում է մի փոքր այլ վիճակի այն բանի հետ, որին մենք հոգի ենք անվանում: Տեղի է ունենում ռեինկարնացիա: Եվ ողջ այդ էներգաինֆորմացիոն կառուցվածքը անցնում է, պատկերավոր ասած մի անոթից (քանդված մարմնից) մեկ այլ (նոր մարմին, որի մեջ է մտնում հոգին և ձևավորում է նոր Անձ, և հետևաբար, որպես Անձին հակապատկեր ձևավորվում է նաև նոր գիտակցությունը): Բայց քանի որ հոգին չի լքել այս աշխարհը (այն օգտագործվում է, տեղի է ունենում ռեինկարնացիա), ապա բնականաբար մնում է նաև նախկին Անձը և այն երկու ակտիվ գիտակցությունները, որոնք  ճնշում են:

Եվ այստեղ ահա այդ վիճակում մարդը զգում է այն, ինչը կոչում են «դժոխքի տանջանքներ»: Նա զգում է դրանք ավելի շատ գիտակցության մակարդակում, քան Անձի, առաջնային գիտակցության մակարդակում: Նկատեք, որ այստեղ պարզապես հեշտ է երկրորդային գիտակցության համար քանզի կա այդ վիճակի հասկացողությունը: Իսկ ահա առաջնային գիտակցության մակարդակում կա հենց ցավ, տանջանք և նման բաներ և բոլոր տհաճ զգացողությունները:

Կարող են հարցնել. «Ինչպե՞ս կարող է ցավ լինել, եթե չկա մարմին»: Ես դա կհամեմատեի այն էֆեկտի հետ, երբ չկա վերջույթներ, օրինակ երբ մարդը չունի ոտք, իսկ ոտքի մատները ցավում են (կոչվում է ֆանտոմային ցավեր): Եվ դա նաև նման է… այն մարդիկ, ովքեր վերապրել են ինսուլտներ, երբ նրանք գտնվում էին մարմնի մեջ, բայց չէին կարող կապնվել այս աշխարհի հետ: Նրանք անգամ չունեն մարմնի ընկալում որպես այդպիսին, բայց մնում է հստակ գիտակցումը, ամեն ինչի և ամեն բանի հասկացողությունը: Հենց դա է որ կա ենթաանձի վիճակը: Այսինքն, այն ամենը, ինչը դու կուտակել ես կյանքի ընթացքում, այն ամեն ակտիվը, ինչով որ դու ապրել ես, այն էլ հենց քեզ կուղեկցի հնարավոր է շատ ռեինկարնացիաների ընթացքում մինչ չգտնվի մի նոր Անձ, որը կազատվի և այդ ժամանակ բոլոր կառույցները կքանդվեն կամ էլ արդի լեզվով ասած՝ մինչ չլինի ամբողջական անիգիլյացիա, այսինքն ամեն ինչ ջնջվի:

 

_____________

 

ՎԻԴԵՈԴՐՎԱԳ

 

Անձը միշտ կանգնելու է Աստծուն կողմ,

իսկ գիտակցությունը՝ Աստծուն դեմ:

  
Rating: 5 / 5 from 3




Recommended Book

AllatRa Book download