Կենդանի զրույց - Էջեր 73-85

04:21:43 - 05:05:28

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, շատերի համար շատ կարևոր է այն հարցը, թե ի՞նչ է նշանակում «Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ»:

ԻՄ՝ Հարցը հետաքրքիր է: Շատերին հուզում է այն, թե ինչ է նշանակում կերպարով և նմանությամբ: Ավելի խորը հասկանալու համար, կարծում եմ, ավելի լավ է մի փոքր անդրադառնանք օրինակ Աստվածաշնչի Հին Կտակարանի «Ծննդոց» գրքի առաջին գլխին, որտեղ ասվում է, թե ինչպես Լույսը Խավարից բաժանելուց հետո և աշխարհը ստեղծելուց հետո, Աստված որոշեց ստեղծել մարդուն: Եվ ինչպես որ մենք գիտենք դա տեղի ունեցավ արարչության վեցերրորդ օրը. «Եվ Աստված ասաց. Մեր պատկերով և Մեր նմանությամբ ստեղծենք մարդուն»: Հենց նույն տեղում էլ կա նաև հետաքրքիր նշում, որ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, ստեղծեց տղամարդ և կին: Եվ այստեղ ահա հարց է առաջանում, թե ի՞նչ է նշանակում  «Մեր պատկերով և նմանությամբ»: Մենք արդեն մեկ անգամ չէ, որ բարձրացրել ենք այդ հարցը մեր քննարկումներում և այլ հաղորդումներում, քանի որ շատերը մեկնաբանում են բառացիորեն, որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ: Եվ այստեղ ինչպես միշտ կա նման անհամապատասխանություն գիտակցության մեջ: «Աստված ստեղծել է Իր կերպարով և նմանությամբ»: Գիտակցությունը ընկալում է իրեն որպես Աստծո կերպար և նմանություն:

Բայց Նոր Կտակարանում, Ավետարան ըստ Հովհաննեսի (գլուխ 4, հատված 24) ասվում է. «Աստված Ոգի է»: Դա այն է, ինչ որ Հիսուսը ասաց իր աշակերտներին, որ Աստված Ոգի է: Նշանակում է, որ Նա ստեղծել է մարդուն Իր հոգևոր էության պատկերով, և մարդու մեջ այն է, ինչը նման է Հոգևոր Աշխարհին, այսինքն Ոգին, կամ էլ այն, ինչը մենք Անձ ենք կոչում: Բայց անձը, ներեցեք, այն նյութական չէ, այն հոգևոր է: Նշանակում է, որ կերպարն ու նմանությունը, դա ոչ այլ ինչ է, քան մարդու հոգևոր բաղադրիչը…

Եվ շատ կրոններում փորձել են դա բացատրել, որ մարդը դա ինչ-որ ոգի է, ոգով ծնված, (ոգեծին):

Տ՝ ...և այն, որ Աստված մարդուն երկու անգամ է ստեղծել, ինչպես որ Դուք նշեցիք:

ԻՄ՝ Այո: Աստված մարդուն երկու անգամ է ստեղծել: Նրանք, ովքեր որ իսկապես փնտրում են և ճմարտապես ձգտում են հոգևոր ճանաչմանը (այլ ոչ թե գիտակցության թելադրանքով հավատում են այն ամենին, որը ընդունելի է համակարգի համար, այլ ունենում են ներքին ծարավ), նրանք, որպես կանոն փնտրում են ոչ միայն մի կրոնում, այլ ամենուր, որտեղ կա Աստծո մասին հիշատակում: Եվ նրանք, ես կարծում եմ, որ մեկ անգամ չէ, որ առընչվել են ավելի վաղ կրոնների տեղեկատվության հետ և մեր քննարկած զրադաշտականության հետ այն մասին, որ մի ժամանակ մարդիկ եղել են անմարմին էակներ, նրանք չեն ունեցել մարմիններ: Նրանք հասունացել են, դարձել են այն, ում օրինակ, ժամանակակից կրոնում Հրեշտակ են կոչում, և գնացել են:

Տ՝ ... Այսինքն նրանք եղել են անտեսանելի, անմարմին ոգիներ:

ԻՄ՝ Իհարկե, հիմա մարդկանց հասկանալի է Հրեշտակների հետ համեմատությունը, իսկ հնում մարդկանց համար ավելի հասկանալի էր եռաչափական ասոցիացիաները, որոնք կապված էին, օրինակ միևնույն այդ տեղական բույսերի, կենդանիների կամ այլ բաների հետ, այն բաների, որոնք նրանք տեսնում և ընկալում էին առօրյայում: Եթե վերցնենք նույն այդ զրադաշտականությունը, ապա առաջին մարդկանց կերպարը՝ տղամարդու և կնոջ, ընդգծում եմ, որպես միասնական անտեսանելի էակի, այն ասոցիատիվ կերպով համեմատվում էր ազնիվ ռևանդենու հետ: Դա այն բույսն է, որը աճում էր այն վայրերում, որտեղ ծագել է հենց ինքը Ուսմունքը: Այն իրենից երկու մետրանի բույս է ներկայացնում, որի ցողունը նման է երկու միահյուսված օձերի: Դուք հաճախ եք տեսել այդ խորհրդանիշը...

Տ՝ Այո, այդ խորհրդանիշը երկու միահյուսված օձերի տեսքով (կադուցեյ) հնում տարբեր մշակույթներում հաճախ օգտագործվում էր որպես ծնունդի, համաձայնության, ունիվերսալ շարժման խորհրդանիշ, որպես մարդու մեջ երկու սկզբերի ներդաշնակության խորհրդանիշ՝ ին և յան: Նախկինում այն օգտագործում էին որպես աստվածների հատկանիշ, քահանաների ձեռնափայտերի վրա: Իսկ այժմ կադուցեյը հայտնի է որպես բժշկության խորհրդանիշերից մեկը:

ԻՄ՝ Այո: Բայց այստեղ կա նաև շատ կարևոր մի պահ, որը կցանկանայի նշել: Ի՞նչու՞ է տրվել նման համեմատություն և արական ու իգական սկզբերի միահյուսում: Դա հիմա է, որ մեզ մոտ նյութի մեջ կա մարդ և կին: Իսկ առաջին մարդիկ անսեռ էին, ինչպես որ նաև Հրեշտակը: Հրեշտակը չունի մարմին: Հրեշտակը չունի սեռ: Եվ դա հասկանալ է պետք: Նախկինում, այդ, այսպես ասենք արական և իգական սկիզբը, այն միաձուլված էր մեկ էակի մեջ: Ինչի համար էլ որ ասվում էր, որ առաջին մարդիկ նման էին ռևանդենու բույսին, այսինքն տղամարդ և կին միասնական միահյուսված էակ էին և Ահուրա Մազդաի լուսարձակը... այսինքն Աստծո լուսարձակը ձգվում էր նրանց վրա, այսինքն նրանք  Աստծո Սիրո մեջ էին... Ի դեպ, նույն կերպ էին պատկերում նաև հին չինաական պանթեոնի աստվածներին՝ Ֆուսի և Նյուվա-ին…

Տ՝... որի մասին նշվում է նաև «ԱլլատՌա» գրքում:

ԻՄ՝ Այո: Եվ ընտրությամբ, մարդկային ընտրությամբ ի՞նչ արեց Աստված: Նա դարձրեց նրանց նյութական:

Տ՝ …Ինչպես որ ասվում է զրադաշտականության լեգենդներում, որ «նրանք երկուսն էլ բուսական կերպարից վերածվեցին մարդկային կերպարի, և լուսարձակը որպես Ոգի նրանց մեջ մտավ»…

ԻՄ՝…որպես Ոգի: Կրկին անգամ, նրանք մի կերպարից մյուսի վերածվեցին: Բայց նրանց հիմնական էությունը կերպարների մեջ չէին, այլ հոգևոր միջուկի մեջ, այսինքն նրանց հոգևոր բաղադրիչի մեջ: Բայց այստեղ մենք արդեն տեսնում և կարդում ենք գիտակցության կողմից արձագանքներին: Միևնույնն է, այն, ինչ ասվում է հիմա (ռևանդենու հետ համեմատությունը), դա մի պարզ համեմատություն էր…

Բայց կրկին անգամ ավելի հին ուսմունքում ասվում է, որ ձեռք բերելով նյութը՝ նրանք միևնույն է մնացին իրենց էությունը: Այսինքն, սկզբնական էտապում չեն եղել տղամարդիկ և կանայք: Դա նույնպես հետաքրքիր է: Եվ, ինչպես որ ես սկզբում ասացի, արական և իգական սկզբերը միաձուլված էին մեկ էակի մեջ:

Տ՝ Այսինքն հատուկ էր նման երևույթ, ինչպիսին որ առաջին մարդու անդրոգինիան է, այսինքն, միասնությունը, մեկ դեմքի մեջ արական և իգական սեռերի համատեղելիությունը… Ահա այդպիսի հերմաֆրոդիտիզմ, այսինքն բեղմնավորման ունակությունը, երբ մեկ օրգանիզմում ձևավորվում են ձվաբջիջներ և սպերմատազոիդներ, այսինքն` սեռական բջիջների և՛ մեկ տեսակը, և՛ մյուսը: Այս երեւույթը բնորոշ է նաև կենդանական աշխարհին:

ԻՄ՝ Այո, անալոգիան պահպանված է:

Տ՝ Ահա, շատ հետաքրքիր է, Աստվածաշնչում, Ծննդոցի 5-րդ գլխում հենց նշվում է, որ Աստված ստեղծեց մարդուն տղամարդ և կին և նրանց անվանեց «մարդ» անունով: Եվ հետո գրված է, որ Ադամը ծնեց որդու: Բայ դա հիմա է, որ թարգմանությունների պատճառով մենք սխալմամբ կարծում ենք, որ Ադամը դա տղամարդ է: Բայց իրականում, բնօրինակ լեզվում, երբ այդ բառը օգտագործվում է առանց հոդի, ապա այն իրենով չի արտահայտում անձնական անուն, այսինքն որպես արական անուն, այլ ծառայում է միայն ընդհանրապես մարդու նշանակության համար, այսինքն հավասարապես կիրառվում է ինչպես արականի, այնպես էլ իգականի հետ:

ԻՄ՝ Դա նշանակալի պահ է… Հետագայում Աստված այնուամենայնիվ հաստատեց սեռական տարբերությունը, և մարդիկ բաժանվեցին տղամարդկանց և կանանց այն բանի համար, որպեսզի մարդկանց մոտ հայտնվի, այսպես ասենք… Դե լավ, ուղիղ ասենք, որպեսզի բարդացնի Տան ճանապարհը:

Ի՞նչի համար է դա արված: Կրկին անգամ, որոշների մոտ գիտակցության մեջ անհասկացողություն է հայտնվում: «Ի՞նչու բարդացնել Տան ճանապարհը»: Չէ՞ որ Աստված, հակառակը, պետք է պահպանի իր երեխաներին»: Կպատասխանեմ եռաչափության անալոգիայով. չէ՞ որ մենք ուղարկում ենք մեր երեխաներին սովորելու: Եվ մենք հոգ ենք տանում այն բանի համար, որ մեր երեխաները ոչ միայն ավարտեն դպրոցը, այլ ձեռք բերեն նաև ինչ-որ մասնագիտություն, ինչ-որ բանի հասնեն կյանքում, որպեսզի նրանք լավ մարդ դառնան, համենայնդեպս, մեր հասկացողությամբ: Յուրաքանչյուրն ունի իր հասկացողությունը այն բանի վերաբերյալ, թե ինչ է լավ մարդը: Դե, որպեսզի նրանք դառնան լավ մարդիկ, իրենց գտնեն կյանքում: Միքիչ դա այդպես չէ, բայց մոտավորապես է:

Եվ կրկին անգամ, այդ բոլոը եղել է նույն այդ մարդկանց խնդրանքով: Չէ՞ որ առաջին մարդիկ, ելնելով զրադաշտականությունից, նրանք իրենք մարմին խնդրեցին այն բանի համար, որպեսզի կարելի լիներ հաղթահարել որոշակի դժվարություններ, արժանի կերպով  հասնել Աստծո Սիրուն: Եվ հենց դա էլ ստեղծեց արգելքները: Դե, հետո էլ սկսվեցին Իսկական Սիրո հասկացության փոխարինումը մարդկային սիրով:

Իսկ մարդկային սերը, ինչպես որ մենք գիտենք, այն ժամանակավոր է: Պարզ օրինակ, թե ինչպես է գիտակցությունը լկստվում մարդկանց հետ: Դե, ասենք կա սեր կնոջ և տղամարդու միջև: Նրանք սիրում են միմիյանց, բայց մտածում և ցանկանում են ուրիշներին: Դա սե՞ր է: Իհարկե ոչ: Այդպես էլ սկսվեց ամեն ինչ:

Բայց այդ ամենը ստեղծում է որոշակի խնդիրներ և գիտակցությանը տալիս է որոշակի գործիք: Հենց որ հայտնվեց մարմինը, հայտնվեց գիտակցությունը: Հենց մարմինները բաժանվեցին, ապա գիտակցության մոտ մեծ հոգատարություն հայտնվեց մյուս «իր կեսի» համար: Եվ կրկին անգամ «արդյո՞ք իր»: Հայտնվեց առասպել այն մասին, որ «պետք է գտնել քո կեսին», որ «այն անպայմանորեն կա» և նման բաներ: Ահա և «ռևանդենին» վազում է և փնտրում է իր երկրորդ մասին:

Իհարկե հետաքրքիր է: Ընդհանրապես ոչ բոլոր առասպելներն են փուչ, նրանց մեջ շատ իմաստ կա: Պարզապես դրանք հասկանալ կարողանալ է պետք:

Ժ՝ Այո, շատ հետաքրքիր է՝ հաշվի առնելով նաև այն, ինչ Դուք մեզ ավելի վաղ ասել էիք. այն, որ կնոջ մեջ ավելի շատ Ալլատի ուժ կա, բայց այն պակաս կայուն է, իսկ տղամարդը ավելի կայուն է, բայց կնոջ համեմատությամբ նրա մեջ ավելի քիչ Ալլատի ուժ կա: Այստեղ հարցը նրանում չէ, թե ում մոտ ինչն է շատ կամ քիչ: Այդ մրցումները մտքերում, չէ՞ որ դրանք գիտակցության կողմից խաղեր են: Իրականում բոլորին ամեն ինչ հերիքում է, եթե ռացիոնալ կերպով ներդնել սեփական ուշադրությունը: Եվ այստեղ հարցը այլ բանումն է, թե ո՞րտեղ ես դու ուղղորդում այդ Ալլատի ուժերը: Ի՞նչ ես դու քո մեջ բազմապատկում. մահը թե՞ Կյանքը:

Տ՝ Այո, դա իսկապես որ հետաքրքիր է: Եվ գիտե՞ք, այժմ ավելի խորն ես հասկանում, թե ինչպես է հենց քո գիտակցությունը նշանակալի չափով բարդացնում հենց քո կյանքը: Թե ինչպես է գիտակցությունը ստեղծում բազմաթիվ սպառողական, բացասական մտքեր, կռիվներ մարդկանց մեջ, տղամարդու և կնոջ միջև, և ինչու է, որ ընդհանրապես նրանց միջև չկա իսկական խորը զգացմունքներ: Դու հասկանում ես, թե ինչպես է գիտակցությունը արտաքինով հրապուրում և շփոթեցնում կանանց՝ իրնեց ուշադրության ուժը շեղելով իսկական Սիրուց, իսկական Աղբյուրից, որը կա հենց նրանց մեջ: Թե ինչպես է գիտակցությունը խրում նրանց իր ստի մեջ, իր խորամանկության մեջ, խաբկանքի, մոխրի կուտակման մեջ, ինչ-որ սուտ նպատակների մեջ և պարզապես ստիպում է կյանքը վատնել այդ պատրանքների վրա:

Որովհետև, եթե տեսնենք այն, թե ի՞նչով է ապրում կինը իր մտքերում: Ի՞նչի վրա է նա վատնում կյանքը: Մոգության, արտաքին սիրո փնտրտուքի վրա, դրա կորստյան և վերադարձնելու վրա, թշնամության, բախտախնդրության վրա: Այսինքն մի համընդհանուր մոգություն:

Իսկ տղամարդիկ: Չէ՞ որ նրանք Սեր են տենչում: Բայց գիտակցությունը այստեղ էլ շրջում է ամենինչ իր օգտին, իրեն համար, քեզ է պարտադրում այդ խաղը եռաչափությունում, որի արդյունքը դատարկությունն ու հիասթափությունն է ամեն ինչում: Եվ ահա, գիտակցությունը տանում է տղամարդկանց դեպի անբավարարված եսասիրությանը, նախանձին, անդադար մրցակցությանը, նշանակելիության հետապնդմանը, պարզաբանումներին, թե ով է ավելի ուժեղ, ով է ավելի լավը, ավելի հարուստ: Եվ վերջնական արդյունքում, ի՞նչին է դա բերում: Ագրեսիայի, պատերազմների, տառապանքների: Եվ հենց այդպես էլ նրանց գիտակցությունը վարվում է կանանց հետ: Այն պարզապես նրանց է պարտադրում այն միտքը, որ կնոջը պետք է առարկայի նման տիրել: Այսինքն չսիրել, չլինել նրա հետ ներդաշնակ, այլ տիրել որպես առարկայի: Այսինքն աստվածային սկզբի ստրկացում գիտակցության կողմից…

Եվ, ահա դու հասկանում ես, որ նախկինում դու հենց այդպես էլ ապրել ես գիտակցության թելադրանքով, որ դու ուրիշներից անդադար ինչ-որ բան ես պահանջել քեզ համար: Բայց այստեղ արդեն հարց է առաջանում. «Արդյո՞ք քեզ համար»: Եվ դու ինքդ ես տառապում դրանից: Դու չգիտեիր այդ ներքին, Աստվածային Սիրո մասին և դու այն չէիր աճեցնում քո մեջ:

_____________

ՎԻԴԵՈԴՐՎԱԳ

Աստված մարդուն երկու անգամ է ստեղծել:

_____________

 

Տ՝ Այսինքն, մարդուն ստեղծելու ընթացքում եղել է երկու հիմնական փուլ. դա հոգևոր ծննդի փուլն է և նյութի վերափոխման փուլը… Հիմա մի րոպե կանգ կառնեմ և կբարձրաձայնեմ այն մտքերը, որոնք հնչեցին գլխումս: Համակարգի կողմից մտքերը, երբ այն փորձեց պարտադրել ինձ իր պատրաստի վերջնական պատասխանը, և ես գրեթե արդեն պետք է ասեի, որ «երկու հիմնական փուլ է եղել. դա նյութի ստեղծումից առաջ և հետո»: Միշտ այն փորձում է դնել և դրթել առաջին միտքը իր... չակերտներում ասած այդ «գերկարևորության» մասին… Նա միշտ փորձում է առաջ տանել  իր նյութի կարևորության մասին՝ մաքրելով հոգևորի կարևորությունը… Եվ որերորդ անգամ համոզվում եմ, թե որքան կարևոր է այն բանի վերահսկողությունը, թե ինչ ես հենց ասում, ինչ ես ցանկանում ասել, այլ ոչ թե քո գիտակցությունը:

Ժ՝ Այո, և ինչպես որ ասում էր Իգոր Միխայլովիչը, գիտակցության կողմից խոսելը և Ոգու կողմից հայտնելը, ի վերջո դրանք բացարձակապես տարբեր են: Քանի որ գիտակցությունը միշտ ցանկանում է Անձի համար գործընկեր դառնալ, նաև ավելի վատ՝ բռնապետ դառնալ: Բայց չէ՞ որ Անձը դա գործընկեր չէ, նա գիտակցության ստրուկը չէ: Անձը դա Տերն է: Դա նա է, ով իր ուշադրությամբ վճարում է գիտակցության այդ ողջ ներկայացումը: Դա նա է, ով պատասխանում է արդյունքների համար: Երբ գիտես այդ մասին, ապա շատ հեշտ է լինել ինքդ քեզնով և չվախենալ դիմակազերծել քո գիտակցությանը:

Տ՝ Այո, պետք է ազնիվ լինել ինքդ քեզ հետ, ազնիվ՝ պրակտիկայում…

Ժ՝ Այո:

Տ՝ Այսպիսով, մարդու ստեղծման ընթացքում երկու փուլեր են եղել, և էական պահը դա մարդկային ընտրության պահն էր՝ Հոգևոր Աշխարհին ծառայելու ընտրությունը, անգամ լինելով փակված այստեղ, նյութի մեջ:

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է: Ի սկզբանե մարդիկ ծնվում էին որպես, ասենք, փոքրիկ հրեշտակներ, մեծանում էին, զարգանում էին և դառնում էին Հոգևոր Աշխարհի մի մասը: Նրանք չգիտեին տառապանքներ, նրանք չգիտեին չարը: Դե ուրախալի է, հրաշալի է, լավ է: Բայց մարդիկ ընտրեցին հենց դժվար ուղին: Զրադաշտականության մեջ լավ է ասված, որ նրանք որոշում ընդունեցին, ընդգծում եմ, մարդիկ որոշում ընդունեցին դիմակայել չարին մարմնի մեջ: Այսինքն նյութականություն ձեռք բերել:

Տ՝ Այո, զրադաշտականության սուրբ գրքերում նշվում է այդ ավանդույթը, որ մի ժամանակ Աստված մարդկանց հարց տվեց այն մասին, թե պե՞տք է Նա արդյոք պաշտպանի նրանց Ահրիմանից թե՞ նրանք ինքները, արդեն մարմնական թաղանթում, «մարմնական տեսքվ» կարող են կռվել նրա հետ և հաղթել նրան, որից հետո նրանք կդառնան անմահ: Եվ ահա մարդիկ ընտրեցին վերջինը:

ԻՄ՝ Դա հենց մարդկանց ընտրությունն է: Նրանք ցանկացան դիմակայել Ահրիմանին մարմնում, սկսել նրա իշխանության ներքո, սկսել երկակիությունից: Դա այնքան լուրջ ընտրություն է այն բանի համար, որպեսզի Հոգևոր Աշխարհ գան ոչ թե որպես փոքրիկ հրեշտակներ այլ որպես Հրեշտակներ: Դա բերվեց նյութական աշխարհ, որտեղ մարդիկ ծնվում էին, դառնում էին և հետո գիտակցաբար ընտրում էին, որ իրենց պետք է դեպի Հոգևոր Աշխարհը: Եվ դա հետաքրքիր է, ուրախալի է, երբ գալիս են Հրեշտակները, չէ՞ որ դա հրաշալի է:

Տ՝ Եվ ահա ևս նման մի հետաքրքիր պահ, որ նույն այդ զրադաշտականության գրքերում ասվում է, որ Բարության Աստվածը (Ահուրա Մազդա) ստեղծեց իր արարածներին հենց հոգևոր էակների տեսքով: Իսկ ավելի կոնկրետ, Նա ստեղծեց «բոլոր արարածների հոգևոր կերպարները» և արդեն հետո ստեղծեց նյութական աշխարհը և ստեղծածին տվեց մարմնական տեսք: Եվ որ Նրա արարածները մարմնավորված «մարմնական կերպարում» կարող են հաղթահարել Ահրիմանին և նրա կողմից ստեղծած չարիքը, և որ Ահրիմանի դեմ կռվի գլխավոր պայքարողները հանդիսանում են հենց իրենք մարդիկ:

Ժ՝ Այո… Նաև նման կարևոր պահերից մեկը, որը նշված է հենց այնտեղ, այն է, որ հաղթանակը հնարավոր է միայն հենց մարդու ակտիվ մասնակցության դեպքում, որ մարդը պետք է հիշի, որ նա առաջացել է Հոգևոր աշխարհից, որ նա հոգևոր էակ է, այլ ոչ թե երկրային, և որ հենց հոգևոր գործերը, դրանք շատ ավելի կարևոր են երկրային գործերից:

Տ՝ Բացարձակապես ճիշտ է: Մատնանշվում է այն, որ Ահրիմանը շատ է ցանկանում մարդկանցից թաքցնել այն, թե ինչ է նրանց հետ իսկապես պատահելու, եթե նրանք հետևեն իր մտադրություններին, այսինքն թաքցնել մեղքերի համար պատիժները և «վերջ գործերին»: Իսկ ինչ վերաբերվում է Ահուրա Մազդաին, հակառակը, Նա շատ է ցանկնաում, որ Իրեն ճանաչեն, Նա բաց է բոլորի համար: Եվ որ ինչն է նաև հետաքրքիր, նշվում է, որ լրանալով 15 տարին, մարդը պետք է իմանա այն հարցի պատասխանը, թե ում է նա պատկանում՝ Ահուրա Մազդաին թե Ահրիմանին:

ԻՄ՝ 15 տարեկանը հետո է են դարձրել  որոշ մարդկանց զարգացման ուշացման պատճառով: Իսկ ընդհանրապես, ի սկզբանե դա 11-ից մինչ 12 տարեկանն էր: 11-ից մինչև 12 տարեկանը մարդը պետք է աներ իր վերջնական ընտրությունը, թե ում է նա ծառայում:

Ժ՝  Կապված աճի՞ հետ:

ԻՄ՝ Այո, դա պայմանավորված է երկրորդական աճով, և մարդը արդեն արել է ինքնուրույն ընտրություն, թե ում հետ է նա. Ահուրա Մազդաի թե՞ Ահրիմանի:

Եթե տեսնենք, շատ կրոններում հաստատվում է կամ նշվում է այն մասին, որ սատանան խորամանկ է և անտեսանելի, և որ նա թաքնվում է աչքերից, և բավական է դիմակազերծել սատանային, երբ նա իսկույն կկորցնի իր իշխանությունը: Իսկապես որ, այստեղ խորը իմաստ կա: Մենք արդեն խոսեցինք գիտակցության աշխատանքի և նման բաների մասին: Երբ մարդը սկսում է գիտակցել և հասկանալ, որ գիտակցությունը իր հետ չար կատակ է խաղում, և պարզվում է, որ մարդը չունի իր կամքը, այլ նա ընդամենը կատարում է կամ Հոգևոր աշխարհի կամքը, կամ էլ համակարգի նյութական աշխարհինը, այն որ նա կարող է ընտրել, թե ում կամքը կատարել: Եվ այստեղ ևս կցանկանայի բարձրաձայնել մի պահի մասին, մենք արդեն նշել ենք դրա մասին, այն, որ մարդը Աստծո ստրուկը չէ, ոչ մի դեպքում: Նա կարող է միայն դառնալ իր գիտակցության ստրուկը: Այսինքն մարդը ազատ է ընտրել, թե ում ծառայել՝ Ահրիմանին թե՞ Ահուրա Մազդաին, կամ էլ սովորական ժամանակակից լեզվով ասած՝ Սատանային թե՞ Աստծուն: Ու՞մ է նա ծառայում: Եթե նա ծառայում է Ահրիմանին (Սատանա), ապա այստեղ նա դառնում է ստրուկ: Իսկ եթե նա ծառայում է Աստծուն, ապա նա դառնում է ազատ:

Տ՝ Գիտե՞ք, իր ժամանակ այդ տեղեկությունը շատ խորը ազդեց, որ ամեն ինչ սկսվել է և սկիզբ է առել հենց մարդկային ընտրությամբ: Չէ՞ որ հենց դա է, որ կա Իսկական հերոսությունը… Գիտակցությանը դա իհարկե դժվար է հասկանալ այդ իրողության ողջ կարևորությունն ու նշանակությունը: Ի վերջո, դու գտնվում ես մարդկային թշնամու խորը թիկունքում: Քանի որ դու որպես Անձ նյութական մարմնով փակված ես կառուցվածքի մեջ ակտիվ գիտակցությամբ, և ի լրումն դրան նաև դու բոլոր կողմերից շրջապատված ես արհեստական համակարգով:

Ժ՝ Այսինքն, դու գտնվում ես մահացածի ներսում: Եվ հարազատի, Կենդանիի հետ քեզ կապում է միայն Հոգին: Եվ իսկապես պետք է անսահման Սիրել Աստծո աշխարհը, որպեսզի ունենալ այդ մեծ Ոգու զորությունը, որպեսզի դիմակայել համակարգին՝ լինելով նրա մեջ փակված, որպեսզի ծառայել այստեղ, այս դժողքում, Հոգևոր Աշխարհին այն բանի համար, որպեսզի Տուն վերադառնալ ներքին, հասուն, իսկական հաղթանակով…

Տ՝ Այո… Իգոր Միխայլովի՛չ, Դուք միանգամայն ճիշտ նկատեցիք, որ հին առասպելները այնքան էլ պարզ չեն, ինչպես որ թվում են առաջին հայացքից:

ԻՄ՝ Բացարձակապես ճիշտ է…

Տ՝ Ե՛վ զրադաշտականութան մեջ, և՛ քրիստոնեությունում, անգամ վերցնենք ասույթներն այն մասին, որ Աստված մարդուն երկու անգամ է ստեղծել: Ահա, մենք հիմա դիտարկում ենք այդ հարցը…

ԻՄ՝ Այո, Աստվածաշնչում կա Աստծո՝ մարդու ստեղծման նկարագրությունը ոչ միայն վեցերրորդ օրում, այլ նաև ութերրորդ օրում: Ստացվում է, որ նա երկրորդ անգամ է ստեղծել նրան: Բայց այստեղ արդեն բոլորովին այլ կերպ է գրվում. «Եվ ստեղծեց Տեր Աստված մարդուն հողի փոշուց ու նրա երեսին կյանքի շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի դարձավ»: Դա Ծննդոց գիրքն է, գլուխ 2, մաս 7, յուրաքանչյուրը կարող է բացել և կարդալ:

Այսինքն, եթե առաջին անգամ Նա ստեղծում է նրան Իր նմանությամբ և պատկերով, Նա ստեղծում է նրան, ով անմարմին է: Դա ոգեղեն էակ էր, ոչ նյութական: Եվ միայն ժամանակի հարց է, այն հասունանում է, միավորվում է և գնում է արդեն հասունացած: Ապա այստեղ մենք տեսնում ենք, որ ութերրորդ օրը Աստված ստեղծում է մարդուն երկրային փոշուց: Եվ շատ բան կառչում է ութերրորդ օրվանից: Մենք բախվում ենք մի հետաքրքիր երևույթի հետ, եթե հեռու գնանք Աստվածաշնչից որպես հին կրոնների թարմացված տարբերակի և մի փոքր անցնենք հին կրոններին (չնայած և ավելի ուշ կրոններում դա մնացել է, օրինակ, և՛ քրիստոնեությունում, և՛ մուսուլմանության մեջ, և՛ շատ այլ ուրիշ կրոններում կա, հուդայականության մեջ շատ զարգացած է), թե ինչու է, որ հենց ութերրորդ օրն էր մարդուն տրվում անունը և նման այլ բաներ:

Տ՝ Այո, շատ ազգերի մոտ պահպանվել են ավանդույթներ և սուրբ գործողություններ՝ կապված մարդու հենց ութերրորդ ծննդյան հետ…

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է,  քանի որ հենց ութերրորդ օրումն էր, որ մարդու մարմնի մեջ անոթի նման մտնում էր հենց Հոգին և ձևավորվում էր Անձը: Եվ այստեղից էլ այս բառերը, որ Տեր Աստվածը «նրա երեսին կյանքի շունչ փչեց», այսինքն Անձի ստեղծումը…

Տ՝ …Հոգու գալստյան հետ:

ԻՄ՝ Այո: Հետո Անձը հասունանում էր, հասնում էր՝ գտնվելով մարդկային մարմնի մեջ և պետք է միավորվեր Հոգու հետ:

Տ՝ Այսինքն, գտնվելով մահացածի ներսում, հենց համակարգի ներսում, որը տրամադրված է ողջ աստվածայինի դեմ, լինելով փակված այդ համակարգի մասում, դու որպես Անձ, Որպես Կենդանի Ոգի, մնում ես անբասիր քո նվիրվածությանդ, Հոգևոր աշխարհին ծառայելու, հոգևոր Սիրո բազմապատկման մեջ, անգամ այստեղ՝ գտնվելով ահա այսպիսի պայմաններում…

ԻՄ՝ Եվ այստեղ կա հենց հերոսությունը: Ի՞նչու է, որ հենց այդպես էլ տեղի է ունեցել: Այդեղ էլ կա մտքի համար տրամաբանություն, քանի որ կենդանի էակը, որը պայքարում է կյանքի համար, որը անցնում է դժվարությունների միջոցով, նա կատարում է որոշ սխրագործություն. նա հաղթում է սատանային, հաղթում է իր սեփական Արմագեդոնը և ձեռք է բերում Կյանք: Եվ գալիս է հասուն Հրեշտակ: Այսինքն, դա իսկապես իրադարձություն է դառնում, որը արտացոլվում է Հոգևոր Աշխարհի ողջ անսահմանության վրա:

Ժ՝ Այսինքն, արդեն իսկ մահացածի ներսում դու դառնում ես հավիտյան Կենդանի:

 

_____________

ՎԻԴԵՈԴՐՎԱԳ

 

Արդեն իսկ մահացածի ներսում

դու դառնում ես հավիտյան Կենդանի

_____________

 

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, ահա մենք նոր խոսում էինք առաջին մարդկանց ստեղծման մասին, և շատ հետաքրքիր կլիներ բացել ևս մի կարևոր հարց: Տարբեր կրոններում այդ հարցը կոչում են առաջին մարդու մեղքի անկումը, իսկ քրիստոնեության մեջ այն անվանում են որպես «սկզբնական մեղք կամ նախնիների մեղք»: Եվ հենց այստեղից էլ հայտնվում է նման հետաքրքիր հարց մտածող մարդու համար. «իսկ արդյո՞ք մարդը ի ծնե մեղավոր է այն բանի հետևանքով, որ մարդիկ որպես մարդկային ցեղ ի սկզբանե մեղավոր են: Արդյո՞ք ես ի սկզբանե մեղավոր եմ, կամ օրինակ իմ երեխաները, կամ նորածինները, եթե նրանք դեռ ոչ մի վատ բան չեն արել»:

Եթե կարճ ասենք, ապա ի՞նչ գիտի աշխարհիկ մարդը այդ հարցի վերաբերյալ: Այն, ինչ գրված է Ծննդոցի երրորդ գլխում, որ մեղքի անկումը կատարվել է առաջին մարդկային զույգի կողմից՝ Ադամի և Եվայի կողմից դրախտում, երբ նրանք գայթակղվելով սատանայից, համտեսեցին արգելված պտուղը «բարու և չարի ճանաչման ծառից» կամ էլ, ինչպես այն ևս անվանում են «կյանքի և մահվան ծառ»: Եվ արդյունքում, նրանց քշեցին դրախտից, և նրանք դարձան մահկանացու էակներ, այդ պատճառով արդեն հետագայում բոլոր մարդիկ մեղավոր դարձան: Եվ այսօր կան շատ տարբեր բացատրություններ Ծննդոց գրքի այդ ասույթի վերաբերյալ:

Ի՞նչն է ահաբեկում և ձգում հավատացյալին: Այն, որ նա ի ծնե մեղավոր է, որ նա ունի մեղքի անեծք: Ի՞նչ է նա լսել եկեղեցիում: Որ «առաջնային մեղքի» իշխանությունից մաքրումը, ազատումը կատարվում է Կնունքի խորհրդով, դա այն ծեսն է, որը քրիստոնեության մեջ համարվում է մարդու հոգևոր ծնունդը, այսինքն, նա ասես պաշտոնապես մահանում է մեղավոր կյանքի համար և ծնվում է արդեն դեպի նոր շնորհալի կյանք: Եվ որ հենց Կնունքի շնորհիվ է, որ նրան տրվելու է ազատություն սատանայի բռնությունից: Մարդիկ հավատում են դրան, բայց մեծամասնության դեպքում հավատից այն կողմ գործը առաջ չի գնում: Որպես կանոն, մարդիկ խաղադրույք են կատարում ծեսի վրա, բայց ոչ իրենց անձնական փոխակերպման վրա, ոչ իրենց վրա ներքին աշխատանքի վրա:

Տարբեր կազմակերպությունների, դավանանքների և ուղղությունների  աստվածաբանների մեջ ևս չկա միասնական կարծիք այդ հարցում, յուրաքանչյուրը, պարզապես մեջբերում է անում իր հեղինակություններին, նրանց, թե ով ինչ-որ ժամանակ ինչ է ասել այդ հարցի վերաբերյալ, թե արդյոք մարդը ի ծնե մեղավոր է:

Ընդհանրապես, Հիսուսը դա չի ասել, դա ասել են մարդիկ: «Սկզբնական մեղք», դա մաքուր աստվածաբանական տերմին է քրիստոնեությունում: Այն ներկայացվել է Հիսուսից հետո 400 տարի անց, այն ժամանակ, երբ քրիստոնեությունը ձեռք բերեց պետական կրոնի կարգավիճակ: Ընդհանրապես, ինչպես միշտ. մարդիկ ասես և քայլում են շրջանաձև Ճշմարտության շուրջ, միայն երբ փորձում են հասկանալ մտքով, ապա հայտնվում է այդ հավերժական հարցը, թե ո՞րտեղ ճիշտ պետք է դրվի ստորակետը, ինչպես որ Դուք ճիշտ նկատեցիք:

ԻՄ՝ Խոսելով մեղքի մասին, կարևոր է հիշել, որ մարդը ի սկզբանե ազատ է և նրա հետևում չկա մեղք: Մարդը. ի նկատի ունեմ որպես Անձ: Ի՞նչ է «առաջին մեղքը»: Ահա մենք հաճախ տարբեր կրոններում հանդիպում ենք, որ մարդը ի սկզբանե մեղավոր է: Եվ այստեղ պետք է հասկանալ, թե ինչ է մեղքը:

Տ՝ Այո, հարցը հենց կայանում է նրանում, որ մեղքի մասին հասկացողությունը, որը գործել է առաջին մարդը, նրա մեղքի անկման մասին, այն կա և մյուս կրոնների ասույթներում, օրինակ, նույն այդ զրադաշտականության մեջ: Բայց դրան մենք դեռ կանդրադառնանք: Իսկապես, շատ եմ ցանկանում հասկանալ, թե ինչպես է այն իրականում…

ԻՄ՝ Իրականում, առաջին մեղքը, դա առաջին, ամենաառաջին մեղքի պահն է, երբ մարդը, որպես Անձ հավատաց գիտակցությանը: Դա առաջին հավատքն է ստին: Հենց դա է առաջին մեղքը: Երբ նա գայթակղվեց գիտակցության կողմից, ինչպես որ Անձը գայթակղվեց գիտակցության պատրանքներից, ինչ-որ նյութականից:

Եվ հետագայում կարելի է ավելի պարզ խոսել, որ մարդը որպես Անձ ի սկզբանե մեղավոր չէ: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, որ եթե մարդը որպես Անձ մեղավոր չէ, ապա ինչու՞ է վերածվում ենթաանձի վիճակի, կամ էլ կրոնի լեզվով ասած, ի՞նչու է նա հայտնվում դժողքում, եթե նա մեղավոր չէ: Բայց այստեղ կա նման մի հասկացություն, ինչպիսին որ անգործությունն է:

Մարդը որպես Անձ այս աշխարհ է գալիս այն բանի համար, որպեսզի ազատություն ձեռք բերի նյութական աշխարհից և միավորվի Հոգևոր Աշխարհին, այսինքն գա Հոգևոր Աշխարհ որպես հասուն էակ: Բայց նրա որպես Անձի անգործությունը, երբ մարդը ապրում է պատրանքների աշխարհով և իր ողջ ուշադրությունը ներդնում է գիտակցության կողմից պատրանքներին, իր անհագ, պատրանքային էության մեջ, այլ կերպ չես ասի, ապա նա պարզապես վառում է կյանքը: Եվ նա, ասենք ինչպես որ կանացի ձվաբջիջը, որը չդարձավ բեղմնավորված: Այդպես էլ Անձը, եթե նա «բեղմնավորված չէ», ապա նա դառնում է ենթաանձ: Շարունակում է, իհարկե, իր գոյատևումը, քանի որ ինֆորմացիայի պահպանման օրենքը ոչ մեկ չի չեղարկել, և քանի դեռ կա էներգիա, քանի դեռ կա կրող, ինֆորմացիան գոյություն կունենա: Այդ պատճառով էլ մարդը մնում է ենթաանձի փուլում:

Բայց որպես այդպիսին մեղքը դադարում է, իսկույն երբ մարդը, որպես Անձ, ընդգծում եմ, ազատվում է գիտակցության ստրկությունից: Մարդը սկսում է ինքնուրույն գոյություն ունենալ: Նա ոչ մի վատ բան թույլ չի տա: Իր հիմնական ջանքերը և իր ողջ ուշադրությունը նա ներդնում է հենց Հոգևոր Աշխարհի մեջ, այդ ճանապարհի փնտրման մեջ, իսկ հետագայում այդ հոգեվիճակի մեջ մնալու մեջ, մինչև ձեռք բերի Կյանք:

Այնպես որ, մեղքը, որպես այդպիսին հարաբերական հասկացություն է, և այն ավելի պարտադրված է Անձին: Ամեն ինչ պարզ է: Իրականում, ամեն ինչ պարզ է, շատ պարզ է: Կա գիտակցություն, կա Անձ, կա Հոգի, որպես անցկացնող, կամ էլ ասենք, որպես տրանսպորտային միջոց, կարել է այն այդպես անվանել: Եթե Անձը հասցրել է միավորվել, այսինքն, եթե Անձը  գիտակցության իշխանությունից դուրս է եկել, դեն է գցել իր կապանքները, նա տեսել է իրականությունը, նա զգացել է Հոգևոր Աշխարհը: Իսկ երբ զգում ես Հոգևոր Աշխարհը, այլևս չես ցանկանում նրանից հեռանալ:

Տ՝ Այո, դա իսկապես որ պարզ է: Եվ դա շատ հեշտորեն կարելի է հասկանալ, անգամ կարդալով նույն այդ Ուղղափառության մեջ, որ ի սկզբանե, մարդը չգիտեր անշնորհք փորձի հոգեվիճակը: Որ մեղքի անկումը որպես այդպիսին, դա օրհնյալ բարձրյալ վիճակի մեջ Աստծո հետ գտնվելու կորուստն է, դա Աստծո մեջ Կյանքի կորուստն է: Իսկ այդ երանությունը կապված է մարդու մեջ հենց ամենասկզբում Սուրբ Հոգու ստեղծած երջանկության առկայության հետ: Եվ որ Մարգարեների մեջ գործում էր Ոգին և սովորեցնում էր նրանց և նրանց ներսում էր և հայտնվում էր նրանց: Եվ Ադամի միջի Ոգին, երբ ցանկանում էր լինում էր նրա հետ, և Ադամը գիտեր Աստծո Սիրո քաղցրությունը:

Ժ՝…Այո, և որ Սուրբ Հոգին Սեր է և Հոգու քացրություն… Եվ ով ճանաչել է Աստծուն Սուրբ Հոգով, նա զօր ու գիշեր ձգտում է Կենդանի Աստծո մոտ:

Տ՝ Այո… Եվ դա նաև բացատրում է, թե ինչու է, որ Աստծուց ընկնելու հետևանքը դարձավ մահը. Որքան որ մարդը հեռացել է Աստծուց, այնքան նա մոտեցել է մահվանը:

ԻՄ՝ Այո: Երբ Անձը գտնվում է գիտակցության ստրկության տակ, նա ապրում է պատրանքով, հենց պարտադրված պատրանքով: Դե դա այստեղ կարելի է կոչել որպես մեղավորության վիճակ: Եվ, բնականաբար, ոչ մեկ քո համար մեղքերդ չի աղոթի: Ոչ մեկ չի կարող այն քեզ ներել, մինչև դու ինքդ չհեռանաս: Հասարակ օրինակ, վերցնենք հին ժամանակները. մարդը փարավոնի մոտ ստրկության մեջ է գտնվում: Հանդիպում է նույնպիսի մի ստրուկի, այդ ստրուկն ասում է իրեն. «Դու ստրուկ չես, դու ազատ ես, դու կարող ես գնալ ուր որ ցանկանաս: Իսկ կապանքներիդ վրա ուշադրություն մի դարձրու: Այն, որ դու կարող ես քայլել խիստ սահմանափակ վայրում, դե ի՞նչ տարբերություն, չէ՞ որ դու ազատ ես: Գոհացիր նրանով, ինչ կա, և ուրախացիր և գովերգիր քո տիրոջը»: Քանի որ հենց ստրուկների համար է, որ տերը որպես աստված է, նա կարող է անել նրանց կյանքի հետ, ինչ որ ցանկանա: Բայց կրկին անգամ, կյանքի անվան տակ այստեղ հասկացվում է որպես ժամանակավոր գոյությունը: Դե այդ պատճառով մտածեք ինքներդ:

Տ՝ Այո, ստրուկները չգիտեն Աստծուն, այդ պատճառով էլ նրանք ստրուկներ են: Նրանք ընկալում են իրենց տիրոջը որպես Աստծո… Գիտեք, ցանկանում եմ ևս կիսվել մի դրվագով իմ մանկությունից… Իհարկե, սովորաբար արդի հասարակության մեջ ընդունված չէ խոսել մանկության սեփական ապրումների մասին, քանի որ գիտակցությունը պարտադրում է որոշ կերպարի, հեղինակության «լավը լինելու» խաղ: Որոշ պատմություններ ու իրադարձություններ իմ մասին, գիտակցության կարծիքով, կարող են փջացնել քո հեղինակությունը: Բայց եթե անկեղծ, ապա պարզապես հոգնել եմ ապրել նրա կանոներով… Եվ երբ դու իքդ քեզ համար ընդունում ես այն, որ «ճշմարտությունը ինձ համար ավելի թանկ է», ապա այդ ժամանակ հեշտ է դառնում բարձրաձայնել այն, թե ինչպես է այն աշխատում: Եվ ահա, երեխա ժամանակ իսկապես զգում էի վատի կուտակումը իմ մեջ, ասես լիներ այդ մեղքը, որը ասես Կենդանական սկզբի կողմից ինչ-որ բան լիներ: Եվ ցանկանում էի լինել լավը: Բայց այդ վատը անընդհադ ճնշում էր, և ցանկանում էի խուսափել այդ հոգեվիճակից իմ մեջ: Բայց այն շատ կպչուն էր: Բայց այն ժամանակ չէի հասկանում, թե ինչու է այդպես կատարվում…

ԻՄ՝ Դու ճիշտ բարձրաձայնեցիր հարցը: Իսկապես, երեխա ժամանակ, հատկապես 5-6 տարեկանում, մի փոքր ավելի մեծ, մինչև 10-11 տարեկանը մարդիկ զգում են ինչ-որ երկակիություն: Նրանք զգում են, որ գիտակցությունը պարտադրում է իրենց: Նրանք զգում են, որ իրենք չեն ցանկանում դա, իսկ այն պարտադրում է: Նրանք չեն ցանկանում վախենալ, բայց վախենում են: Նրանք չեն ցանկանում վատը գործել, կամ էլ խաբել, բայց խաբում են: Նրանք հասկանում են, որ նրանց պարտադրվում է ինչ-որ երկակիություն: Բայց, երբ նրանց չեն պատմում Անձի մասին, երբ դա նրանց համար փակ ինֆորմացիա է, ապա Անձը կորցնում է գիտակցությանը դիմակայելու ուժը, չի հասկանում, թե ինչպես հասնել այդ սրբությանը, այդ ազատությանը:

Իսկ ի՞նչ է սրբությունը: Դա առաջին հերթին ազատություն է գիտակցության կապանքներից, դա է հենց մեղքերի թողությունը: Մեղքերի թողությունը դա հենց գիտակցության դիկտատուրաից ազատվելն է, երբ դու իսկապես ազատ մարդ ես դառնում, այսինքն Անձ՝ կախում չունենալով նյութական աշխարհից: Բայց ահա շատերը կասեն. «Բայց ի՞նչպես կարող ես դու մարմնից կախված չլինել»: Մարմինը ունի կախվածություն, գիտակցությունը ունի կախվածություն, իսկ Անձը, նա այստեղ ընդամենը ժամանակավոր է գտնվում: Ի՞նչն է կարևոր: Արժե այդ մասին մտածել:

Բայց դա չի նշանակում, որ պետք է դադարել, ասենք գիտակցության հետ ողջ հաղորդակցությունը, ոչ մի դեպքում: Յուրաքանչյուր ձգտում կարագացնի գործընթացը, դա գալիս է գիտակցության կողմից: Միայն գիտակցությունը կարող է թելադրել մարդուն վերջ տալ սեփական կյանքին, կամ էլ ասենք. «Դու հիմա կգնաս Աստծո մոտ: Պարզապես պարկիր, ոչինչ մի արա, մի կեր, մի խմիր, վաղը դու կմահանաս, միայն աղոթիր, և դու կգաս Աստծո մոտ»: Ոչ մի տեղ դու չես գա, այլ կդառնաս ենթաանձ: Ի՞նչու:

Քանի որ դեպի Աստված տանող ճանապարհը, դա հենց Անձի աշխատանքն է, դա ձգտումն է: Եթե դու վերցնես և քաղես կանաչ պտուղը, այն կանաչ կլինի: Ամեն ինչ պետք է հասնի: Այդպես էլ այստեղ: Այլ հարց է, երբ ոմանց մոտ հասունացումը շուտ է լինում, մյուսների մոտ՝ ուշ: Բայց այն ժամկետը, որը տրված է այստեղ գտնվելու համար (անգամ եթե մարդը շատ բաների է հասել, նա իրավունք ունի գնալ, նա սկսել է Ապրել, միավորումը տեղի է ունեցել), բայց նա մեկ է դեռ այստեղ կլինի: Ի՞նչու: Հոգևոր Աշխարհին ծառայելու համար, քանի որ դա պահանջ է: Իսկ եթե նա չունի Ծառայելու պահանջ, ապա նա չունի Հոգևոր Աշխարհի մասին հասկացողությունը, այդ կարևորության հասկացողությունը, չկա ամբողջականություն: ՈՒրեմն, դա գիտակցության կողմից պատրանք է, հերթական պատրանքը:

Տ՝ Շատերի մոտ կա հասկացողություն, որ նրանք մոտ են Ճշմարտությանը, բայց գիտակցությունը… Գիտակցությունը իսկապես որ վախենում է փաստերից և պրակտիկայից:

Ի դեպ, հետաքրքիր է նաև, թե ինչպես է զրադաշտականության մեջ նշվում մարդկանց առաջին մեղքի մասին: Այսօր հենց նշեցինք ռևանդենուց առաջին մարդկային զույգի ստեղծման մասին, այն մասին, որը գրված է զրադաշտականության սուրբ գրքի «Հիմքի արարման» (Բունդահիշն) 15-րդ գլխի «Մարդկանց բնության» ասույթում: Եվ այսպիսով, այնտեղ հետաքրքիր է, որ համաձայն այդ ասույթի, երբ մարդիկ վերափոխվեցին մարդկային կերպարի (այսինքն ձեռք բերեցին նյութականություն, մարմին), ապա ի՞նչով նրանք շարունակեցին Ապրել իրենց ներսում: Նրանով, ինչը որ նրանք իրականում կաին իրենց Ոգով: Նրանք ապրում էին Երջանկությամբ, Աստծո Սիրո մեջ Երջանկությամբ, այդ հոգևոր շնորհի որպես իրենց իրական Կյանքի աղբյուրի վիճակով:

Ըստ ավանդության, Աստված (զրադաշտականության մեջ նրան մեծարում էին որպես Արմազդ, դա Ահուրա Մազդաի կրճատված ձևն է) ասաց առաջին մարդկային զույգին, որոնց կոչում էին Մաշյա և Մաշյանե, որը… Հիմա մեջբերում կանեմ որոշ դրվագներ…

«-Ես ստեղծել եմ ձեզ ամենակատարյալ և լավագույն դրդապատճառներով: Ազնվորեն կատարեք հավատքի գործը, մտածեք լավ մտքեր, ասեք լավ խոսքեր, արեք լավ գործեր և մի՛ հարգեք դևերին: - Եվ սկզբում նրանք երկուսն էլ հենց այդպես էլ մտածեցին, որ նրանք կմտածեն մեկը մյուսի մասին, որ նա մարդ է իր համար: Եվ առաջինը, ինչ որ նրանք արեցին… նրանք (այդպես) էլ մտածեցին… Իսկ առաջին բառերը, որոնք ասացին, դա,-Արմազդը ստեղծել է ջուրը, երկիրը, բույսերը, կենդանիներին, աստղերը, լուսինը, արևը և բոլոր բարիքները, որոնց առաջացումներն ու պտուղները ճշմարտության դրսևուրումներից են»:

Եվ կարևոր պահը ասույթում, այն է, որ «Այնուհետև թշնամին ներխուժեց (նրանց) մտքի մեջ և ապականեց այդ մտքերը: Եվ նրանք ոռնացին «Չար ոգին է ստեղծել ջուրը, բույսերը, կենդանիներին և ողջ այլ իրերը, որոնք անվանվում են: -Այդ սուտ խոսքը ասվեց դևերի ազդեցության ներքո, և Չար ոգին ստացավ նրանցից (իր) առաջին ուրախությունը: Այդ սուտ խոսքի պատճառով նրանք երկուսն էլ դարձան մեղավոր, և նրանց հոգիները (մնացին) դժողքում մինչև վերջնական մարմնավորումը»:

ԻՄ՝ Նրանք հավատացին գիտակցությանը… Տվյալ դեպքում, եթե մենք դիտարկում ենք զրադաշտականությունը, որում մեկնաբանվում է այն մասին, որ մարդիկ մտածեցին վատի մասին, և Ահրիմանը ուրախացավ նրանց մեղքից, այսինքն, նրանք իրենք իրենց հակադրեցին Աստծուն, Հոգևոր Աշխարհին, բայց այստեղ կա հենց այն, որ նրանք հավատացին գիտակցությանը…

Տ՝ Այո, պարզապես նրանք հավատացին իրենց կեղծ նյութական գիտակցությանը:

ԻՄ՝ Ճիշտ է: Այսինքն, մարդիկ զգում էին, նրանք ի սկզբանե որպես Անձեր գիտեին, որ այս աշխարհը ստեղծվել է Աստծո կողմից: Բայց գիտակցությունը պարտադրեց նրանց փոխարինում, և նրանք հավատացին նրան: Եվ նրանք ձայնով ասացին, որ այս աշխարհը շինել է Ահրիմանը և այն պատկանում է նրան:

Տ՝ Այո, նրանք սկսեցին հայտնել համակարգի մտքերն ու ցանկությունները, որ իբրև համակարգը հանդիսանում է աշխարհի կարգի արարիչը: Այսինքն սկսեցին ծառայել սատանային: Գիտեք ինձ դա ինչ-որ բան է հիշեցնում. Համաշխարհային միտք, Աբսալյուտ, աթեիզմ, նյութը առաջնային է, Մեծ պայթյուն, նյութի ինքնակազմակերպում…

Ժ՝ Այո-այո-այո:

Տ՝ Եվ հետո առաջին մարդկաին զույգի լեգենդի ալեգորիայի օրինակի վրա պատմվում է, թե ինչպես է տեղի ունեցել մարդկանց այդ հեռացումը իրենց իրական հոգևոր  բնությունից և ուշադրության վերափոխումը գիտակցության կողմից մտքերի վրա: Համաձայն լեգենդի, երբ նրանք խմեցին սպիտակ այծի կաթը, ապա Մաշյան ասաց Մաշյանեին, որ «Իմ երջանկությունը այն բանից էր, որ ես չէի խմել այս կաթը, իսկ հիմա, երբ ես խմեցի (այն), իմ երջանկությունը նվազեց և մարմինս վատ զգաց: -Այդ երկրորդ սուտ խոսքից դևային ուժը ավելացավ…»

Ժ՝ Այսինքն ուշադրության ուժերի ներդնում տեղի ունեցավ, այդ աստվածային ալլատային ուժերի ներդնումը սեփական մահկանացու մարմնի առողջության մեջ, նյութի մասին մտքերի մեջ:

Տ՝ Այո: Եվ հետո նշվում է, որ երբ նրանք արդեն իրենց համար պատրաստեցին առաջին ուտելիքը ոչխարի մսից կրակի վրա, ապա մի բուռ գցեցին կրակի մեջ՝ ասելով, որ. «սա կրակի բաժինն է», իսկ երկրորդը գցեցին երկինք և ասացին, որ. «սա աստվածների բաժինն է»: Բայց «նրանց կողքով անցավ անգղ թռչյունը և քաշեց տարավ այդ միսը, երբ միևնույն ժամանակ առաջինը կերավ շունը»: Այսինքն դա այն բանի ալեգորիան է, որ եռաչափությունում տեղի ունեցավ արդեն Ալլատի ուժերի վատնումը մոգության վրա, այն բանի վրա, որը սնունդ է հանդիսանում համակարգի համար: Այդ ուժերը, դրանք  չներդրվեցին Աստծո շնորհի Սիրո և Երջանկության ավելացման մեջ:

Եվ հետո լեգենդում կարդում ենք, որ «այն անշնորհակալության համար, որոնք նրանք ցուցաբերեցին, դևերը ավելի դաժանացան, և (Մաշյան և Մաշյանեն) նրանք ակամա սկսեցին (իրար հանդեպ) զգալ մեղքային չարություն: Նրանք դեմ դուրս եկան իրար դեմ, հարվածում էին (իրար), պոկում էին (միմիյանց) մազերը և (ճանկռում էին) դեմքերը»: Այդժամ դևերը գոռացին մթի միջից. «Դու՛ք, մարդի՛կ, հարգե՛ք դևերին, որպեսզի ձեր չարության դևը հանգստանա»: Եվ հետո ասվում է այն մասին, որ Մաշյան գնաց և ըստ էության կատարեց մոգական ծես, և դրանցից դևերը ավելի ուժեղ դարձան, և նրանք երկուսն էլ (Մաշյան և Մաշյանեն) այնքան անզոր դարձան, որ երկար ժամանակ չէին կարող կատարել այն, ինչ պետք է անեին: Եվ այդ պահից միայն 50 տարի հետո նրանք ունեցան արդեն երեխաներ և նրանց հետնորդները, որոնք ձևավորեցին մարդկային ռասան:

Ժ՝ Այսինքն, ըստ էության, առաջին մարդկանց մեղքը կայանում էր նրանում, որ նրանք հավատացին իրենց գիտակցությանը, սկսեցին կորցնել Հոգևոր Աշխարհի զգայական ընկալումը, խորը երջանկությունը Նրա հետ շփվելուց: Եվ պարզապես սկսեցին վատնել Ալլատի ուժերը կեղծ մտքերի վրա, սեփական մարմնի առողջության մասին մտքերի վրա, երկրային ցանկությունների վրա, մոգության վրա: Ի վերջո, ըստ էության, դա այն է, ինչ այսօր կատարվում է մարդկանց մեծամասնության հետ:

ԻՄ՝ Եվ կրկին անգամ, ի՞նչն է պատճառը: Տվյալ դեպքում դա սեփական հավատքի, սեփական ուժերի ներդնումն է պատրանքի մեջ, խաբկանքի մեջ ինչ-որ մի բան ստանալու հույսով: Դա պարզապես համակարգի սկզբնական փուլի զարգացումն է մարդկային աշխարհում:

 

_____________

ՎԻԴԵՈԴՐՎԱԳ

Մարդը որպես Անձ

ի սկզբանե մեղավոր չէ:

_____________

 

 

  
Rating: 5 / 5 from 6




Recommended Book

AllatRa Book download