Կենդանի զրույց - Էջեր 62-73

03:44:20 - 04:21:43
_____________

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, այն Գիտելիքները, որոնք դուք պատմեցիք Համակարգի մասին, Գիտելիքներ, որոնք համակարգից դուրս Հետևողի կողմից են, դրանք շատ արժեքավոր են: Եվ այդ կապակցությամբ դու հասկանում ես, թե որքանով է համակարգը մարդկային քաղաքակրթության ուշադրությունը տանում դեպի իր մացառուտները՝ մարդկությանը ավելի հեռացնելով գոյության հիմնական նպատակից՝ հոգևոր զարգացումից: Պարզ օրինակ հիշեցված պրիմատալոգիայից, երբ մարդիկ ամենաարժեքավորը իրենց մեջ համարում են միտքը, ինտելեկտը, առանց հասկանալու սեփական մտքերի առաջացման բնույթը, փորձում էին կապիկին մտածել սովորեցնել : Բայց պրիմատի բնույթից, այսինքն պրիմիտիվ ինտելեկտից այն կողմ առաջ  չէր գնում: Իսկ այժմ էլ փորձեր են ձեռնարկվում մեքենային մտածել սովորեցնել, այսինքն ստեղծել այնպիսի ինքնուրույն սովորող արհեստական ինտելեկտ, այնպիսի միտք, որը որ կնմանակեր մարդկանց հոգեբանական գործընթացները և կմոդելավորեր ինտելեկտուալ վարքագիծը, կարելի է ասել, որ անգամ կգերեզանցեր մարդուն:
Որոշ գիտնականներ շատ մեծ հույսեր են կապում այն ժամանակվա հետ, երբ այն կստեղծվի: Լավ է դա թե վատ, ամբողջը իհարկե կախված է այն բանից, թե ինչն է գերիշխելու հասարակության մեջ. կամ մարդկանց հոգևոր բաղադրիչը, կամ էլ այն, ինչպես որ հիմա է՝ Կենդանական մտքի ալգորիթմերը մարդկանց գլուխներում:

ԻՄ՝ Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչի մասին է մտածում համակարգը, ուշադիր տես, թե ինչի մասին ես մտածում դու: Ամենինչ պարզ է:

Ժ՝ Պարզապես անկեղծ լինել ինքդ քեզ հետ:

ԻՄ՝ Ճիշտ է: Ահա, ասում են. « Արհեստական ինտելեկտ, արհեստական ինտելեկտ...» Իսկ ի՞նչ է մեր գիտակցությունը: Մեր գիտակցությունը հենց կա այդ նույն արհեստական ինտելեկտը: Այն, ինչին որ ժամանակակից գիտնականները ձգտում են, այն արդեն շատ վաղուց ստեղծվել է: Ի՞նչու է, որ մեր ինտելեկտը արհեստական է: Հենց այն պատճառով, որ այս աշխարհը այնպես չի առաջացել, ինչպես որ օրինակ մեզ պատմում է արդի աստղաֆիզիկան. Որ այն առաջացել է կետից, տեղի է ունեցել Մեծ պայթյուն, ձևավորվել է մատերիան և նման բաներ: Իրականում ամենինչ շատ ավելի պարզ և բարդ է: Ավելի բարդ է ժամանակակից գիտության հասկացողության համար: Իսկ ավելի պարզ է, քանի որ իրականում ամենինչ ավելի պարզ է:

Տ՝ Այո, ժամանակակից աստղաֆիզիկան, ինչպես նաև ֆիզիկան գտնվում են , ինչպես որ ժողովուրդն է ասում մեծ փակուղու մեջ, ես ի նկատի ունեմ ավելի շատ հարցերի փուլում են քան պատասխանների: Եվ այստեղ կան շատ անլուծելի, այսպես ասված «մեծ խնդիրներ» սկսած վաղ Տիեզերքի կոսմոլոգիայի հարցերից, Տիեզերքի ընդլայնումից Էնտրոպիայի միևնույն աճման խնդիրներից, անդառնալիության և «ժամանակի սլաքի» նույն խնդիրները և վերջացրած քվանտային մեխանիկայի բազմաթիվ գործընթացների տարբեր մեկնաբանման և թյուրիմացության հարցերին: Օրինակ, դեռևս չկա ոչ մի պատասխան այն տխրահռչակ հարցին թե. «Ու՞ր կընկնի էլեկտրոնը»:
Եվ իհարկե ֆիզիկայի «մեծ խնդիրների» ցանկի մեջ է մտնում նաև կենսաբանության և ֆիզիկայի կապի հարցը, այսպես կոչված ռեդուկցիոնիզմի խնդիրը, այսինքն կենսաբանության օրենքների ամբողջականությունը ֆիզիկայի օրենքների հետ տեղեկությունը: Ընդհանրապես, մարդկային գիտակցության մեջ ցանկություն կա բացատրել կյանքը և կյանքի առաջացումը ֆիզիկայի հստակ բանաձևերի հիման վրա: Եվ այստեղ հետաքրքիր է թե հենց  ինչպիսի հիմնական հարցեր են առանձնացվում. դրանք կյանքի ծագման և գիտակցության հայտնվելու հարցերն են: Եվ այս ամենը բերում է «արհեստական ինտելեկտ»-ի և «փորձանոթի մեջ կյանք»-ի ստեղծմանը:
Այնպես որ, և՛ ֆիզիկայում և՛ աստղաֆիզիկայում հարցերը ավելի քան շատ են: Բայց դրանց պատասխանները խստիվ քիչ են գիտության տվյալ էտապի զարգացման ընթացքի համար:

ԻՄ՝ Բացարձակապես ճիշտ է: Եթե մենք արծարծեցինք աստղաֆիզիկայ հարցը, ապա կարծում եմ, որ անհնար է չասել այն մասին, որ գիտնականները, որոնք ուսումնասիրում են միկրոալիքային ֆոնը (որը, ինչպես որ նրանք են ենթադրում առաջացել է Մեծ պայթյունից հետո), արդեն գալիս են այնպիսի եզրահանգումների և առաջ են բերում այնպիսի հիպոթեզներ, որ մեր Տիեզերքը հոլոգրամային է, որ այս աշխարհը կարող է լինել մի մեծ հոլոգրամ: Եվ որ մեր եռաչափական տեսողությունը, այն, որը մարդիկ կոչում են «իրականություն», իրականում պարզապես պատրանք է: Ինչու՞: Հենց այն պատճառով, որ բոլոր մտքերը, տեղեկությունը, այն պատկերները, որոնք, ինչպես համարում են ընկալում է մեր մարմնի ուղեղը, չնայած իրականում, մենք արդեն խոսել ենք , որ ոչ թե ուղեղը, այլ գիտակցությունն է, որ ընկալում է այդ բոլոր մտքերը երկչափությունում: Այսինքն բոլոր պատկերները, որոնք մեր գլխում են, դրանք երկչափ են: Եվ միայն այն ժամանակ, երբ Անձը ուշադրություն է դարձնում դրանց կամ էլ դրանց տալիս է իր ուշադրության ուժը (կամ ինչպես որ նախկինում էին ասում, կենտրոնանում է ինչ-որ բանի վրա), այդ ժամանակ էլ դրանք գիտակցության կողմից ընկալվում են որպես եռաչափական:
Այսինքն, եթե յուրաքանչյուր մարդ հետևի, թե ինչպես են մտքերը գալիս նրան, հենց իրականում Առաջնային գիտակցության դիրքից, ապա նա կտեսնի, որ որպես էդպիսին, մտքերը չկան բառերում կամ էլ ինչ-որ բանում: Դա միայն, երբ երկխոսություն է ընթանում, երբ, ինչպես որ մենք արդեն ասացինք, դերասանները պտտվում են գլխում, այդ դեպքում էլ և՛ բառեր, և՛ վեճեր են ընթանում մեր գլխում: Իսկ ընդհանրապես, մեզ են գալիս նկարներ, մեկը փոխարինում է մյուսին, ինչպես որ համակարգչի էկրանի վրա է լինում դրանք կարող են բազմաթիվ լինել, մեկը ընդհատում է մյուսին: Բայց դրանք երկչափական են: Բավական է ուշադրություն դարձնել, ներդնել սեփական ուշադրության ուժը, դա ասես երբ մենք ասենք, դնում ենք կուրսորը և տպագրում ենք, այսինքն ակտիվացնում ենք ինչ-որ նկար մեր գլխում, և այն իսկույն եռաչափություն է ձեռք բերում մեր գլխում:

Տ՝ Չէ՞ որ այդ ամենում թաքնված է և՛ նույն այդ նյարդակենսաբանների, և՛ մաթեմատիկոսների, և՛ ֆիզիկոսների և՛ ըստ էության բոլոր նրանց հարցերի պատասխանները, որոնք ուսումնասիրում են հենց այս հարցերը. «Ի՞նչպես է ծնվում և գործում միտքը: Ինչու՞ է որ ուղեղի համար տարբերություն չկա իրականության և ֆանտազիայի մեջ: Ինչու՞ է, որ մենք ասես ապրում ենք համակարգչային սիմուլյացիայի մեջ և հենց ժամանակի և տարածության նման ընկալմամբ: Ահա երկչափության, եռաչափության վերաբերյալ հարցերը...

Ժ՝ ...Եվ ինչու՞ է որ մեր սովորական եռաչափության ընկալման մեջ հայտնվում է հենց նման, ասենք այսպես, «գլոբալ փոփոխությունների հանդեպ կուրությունը», որը համակարգը արտադրում է մարդու մեջ: Չէ՞ որ, ըստ էության նա խաբում է նրան և հենց նրա կենսական ուժերն է, որ ուղորդում է դեպի իր սնուցմանը...

Տ՝ Այսինքն այդ ամենում ևս կա հասկացողության համար հիմքեր, թե ինչու է միտքը նյութական:

ԻՄ՝ Հարցը այլ բանումն է: Այս ողջ աշխարհը պատրանքային է, այն իսկապես պատրանքային է: Երբ մենք մեր գիտակցությամբ ընկալում ենք այն, ինչ մենք կարծր ենք տեսնում, իրականում (մենք արդեն մի անգամ չէ որ խոսել ենք այդ մասին) խորանալով մենք տեսնում ենք վիթխարի տարածություններ ատոմների միջև, իսկ ատոմները նույնպես բաղկացած են ավելի փոքր մասնիկներից: Եվ այդ ամենը այդքան էլ կարծր չէ: Բայց երբ մենք այդ ամենը շոշափում ենք, օրինակ՝ նույն այդ քարը կամ էլ սեղանը, մեզ համար այն կարծր է: Մեր գիտակցությունը այն որպես պինդ և խիտ է ընկալում: Այն պինդ է, բայց եռաչափությունում: Եթե դիտարկենք ավելի բարձր դիրքից, յոթերրորդ չափությունից (բայց դա կարող է միայն Անձը, գիտակցությունը արդեն չի կարող, բայց այդ մասին մենք դեռ ևս մի փոքր կխոսենք), ապա ստացվում է, որ սեղանը, այն ընդհանրապես գոյություն չունի: Ինչու՞: Քանի որ Անձը դա Ոգի է, դա մարմին չէ: Իսկ գիտակցությունը դա նյութական մարմնին կապակցված մաս է, և նա կարող է նյութը միայն որպես նյութ ընկալել: Գիտակցության համար անգամ այն հասկացողությունը, թե ինչ է «Անձը», «Անձը որպես Ոգի» կամ էլ «Մարդը իրականում Ոգի է», դա չի ընկալվում գիտակցությամբ: Գիտակցությունը դա տրամաբանորեն չի կարող բացատրել: Այն կարող է համեմատել. ահա  բաժակը, որը դրված է սեղանին և սեղանը, սա պինդ է, սա կերամիկա է , սա փայտ է , այստեղ գիտակցությունը համեմատություն ունի: Իսկ համեմատել այն, ինչը որ նա չգիտի, այն չի կարող:
Դրանից էլ հայտնվել է շատ անհասկացողություններ մարդկանց մոտ, թե ինչ է Հոգևոր Աշխարհը, այստեղից էլ շատ տարբեր մեկնաբանություններ և շատ շատ աղավաղումներ այդ առումով: Օրինակ, նույն այդ մարդու ստեղծման մասին: Եթե մենք վերցնենք Աստվածածունչը... Աստվածաշունչը մինչև այժմ տարբեր կերպ են մեկնաբանում: Այսինքն, ստացվում է, որ եթե հետևենք Աստվածաշնչյան կանոններին, Աստված մարդուն երկու անգամ է ստեղծել: Ահա այստեղ շփոթություն է առաջանում: այդ մասին մենք ևս կխոսենք:

Տ՝ Այո, Ծննդոց-ի առաջին գլուխը անակնկալներ է մատուցում...

Ժ՝ Այո, այն էլ ինչպիսի...

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, իսկ ինչու՞ է որ այսօրվա օրոք համակարգը աստիճանաբար սկսում է բացել որոշ գաղտնի էջեր իր միկրոաշխարհի վերաբերյալ իր այդ եռաչափությունում: Եվ ինչու՞ է, որ մարդիկ բախվում են երկչափական երևույթի հետ, եռաչափական և նման բաների հետ:

ԻՄ՝ Իրականում այն ոչինչ էլ չի բացում: Դա միշտ հայտնի է եղել: Եթե մենք ուշադրությամբ դիտենք հնագույն կրոնները, ահա մենք այսօր զրադաշտականությունը հիշեցինք, անգամ նրա մեջ է օգտագործվում նույն այդ մտքի բնույթի մասին, համակարգի տիպիկ ծրագրերի մասին, մարդու իրական բնույթի մասին: Մենք ձեզ հետ արդեն ինչ-որ կերպ խոսել ենք այս թեմայի շուրջ:

Տ՝ Այո, իսկապես որ զրադաշտականության տեկստերում կան շատ հետաքրքիր պահեր, որոնց մասին դուք մեզ ավելի վաղ պատմել էիք: Օրինակ, այնտեղ հստակ նշվում է, որ Ահրիմանը, այսինքն Սատանան քրիստոնեության մեջ, դա «կենտրոնանալն է չար մտքերի, չար խոսքերով խոսելոու, ինչ-որ չար գործեր անելու, հերետիկոսությամբ զբաղվելու, խաբեության ճանապարհի, կրոնի կախարդության, հերետիկոսությամբ զբաղվելու, խաբեության ճանապարհի վրա»...

Ժ՝ ...Իսկ չար մտքերը անվանվում են «չար ոգիներ», հենց Ահրիմանի օգնականներ՝ «դևեր»:

ԻՄ՝ Այո, և այստեղ առանցքայինը հանդիսանում է հենց մարդու ուշադրության կենտրոնացումը չար մտքի վրա, այսինքն համակարգի սնուցմանը, մարդու գիտակցված ընտրությունը Կենդանական սկզբի կողմը:

Տ՝ Կան նաև հիշատակումներ, որ Ահրիմանը ասես պնդերես ճանճի նման հարձակվում է Աստծո արարածների վրա: Եվ չէ՞ որ մտքերը, որոնք պտտվում են մարդու գլխում օրվա ընթացքում, դրանք իսկապես ասես ճանճերի խումբ լինեն, երբ ասենք դու չես ցանկանում լսել դրանց, բայց դրանք համառորեն բզբզում են:

ԻՄ՝ Բա էլ ոնց, չէ՞ որ դա ծրագիր է, ինչպես որ նույն այդ գովազդը Ինտերնետում: Իսկ սկզբունքայնորեն, ո՞րտեղից է վերցված հենց գովազդը: Գիտակցության շաբլոններից: Ամենինչ ֆրակտալային է...

Տ՝...Հետաքրքիր է, որ զրադաշտականության մեջ նկարագրված է համակարգի հատկությունները, հենց այն մարդկության թշնամին, որը թաքնված է գիտակցության տեսքով... Ահրիմաը չի ցանկանում, որ մարդիկ ճանաչեն իրեն, հակառակ դեպքում նրանք պարզապես չեն հետևի իրեն: Եվ այդպես նա ամեն կերպ փորձում է թաքցնել իր իրական մտադրությունները, սնվում է մարդկային դյուրագրգռությամբ, շփվում է չար և վրեժխնդիր մարդկանց հետ: Եվ շատ հաճախ նա խաբում է մարդկանց հենց կասկածանքներով, ագահությամբ: Ուղարկում է նրանց կուրություն, խլություն և թշնամություն:

ԻՄ՝ Այո, հոգևոր կուրությունն ու խլությունը, դա այն է, ինչը մենք ամենուրեք տեսնում ենք արդի քաղաքակրթությունում: Ընդհանուր առմամբ թվարկված են Կենդանական մտքի դավերը:

Տ՝ Ահա, հստակորեն նշվում է նրա նպատակը. որ Ահրիմանի նպատակը մարդկանց Արամազդի հետ վիճեցնելն է (այսինքն, զրադաշտականության մեջ Բարության Աստծո հետ) և իր ընկերները դարձնելն է:

Ժ՝... Այնտեղ էլ հենց կան որոշ հետաքրքիր պահեր, որոնք մատնանշում են այն բանին, որ ինչ-որ ժամանակ այդ հերթական կրոնը ձևավորվել է Հոգևոր աշխարհի ուսմունքի մնացորդներից:

Տ՝ Բացարձակապես ճիշտ է: Եվ այնտեղ կան արձագանքներ այնպիսի գիտելիքների մասին, ինչպիսիք են անվերջանալի ժամանակի մասին, որը ի սկզբանե գոյություն է ունեցել (զրադաշտականության մեջ անվանում էին «զրվան»), Հոգևոր աշխարհի գոյության մասին գիտելիքներ, որը անվանվում էր որպես «մենոկ», այսինքն այն, որը թարգմանաբար նշանակել է «անտեսանելի», բառացիորեն «հոգևոր», գիտելիքներ այն մասին, որ Ատված բնակվում է «անսահման լույսի» շրջանում, որ Նա Ամենատեսն է, որ Նա Ամենագետն է: Ինչպես նաև այն մասին, որ Աստված մարդուն երկու անգամ է ստեղծել, հոգևոր փնտրտուքների մասին, մահվանից հետո ճակատագրի մասին, Չինվատ մոստի վրայի դատավորի մասին և շատ այլ տեղեկության մասին: Այսպիսով զրադաշտականությունը, դա մեր թվարկությունից I-ին դարն է: Եվ դա արդեն հին ուսմունքների թարմացված պատճենահան գծագրաթուղթն (калька) է, քանի որ այդ կրոնը ձևավորվել է հնդեվրոպացիների, արիացիների  ավելի վաղ ուսմունքներից և կրոններից:

Ժ՝ Չէ որ ամենինչ կա, միայն կորցված են հոգևոր հասկացողության բանալիները: Գիտակցությունը մարդկանց  մոտ գլխավորը ջնջել է ժամանակով, թարգմանություններով, և իհարկե մտքի կողմից մեկնաբանություններով:

Տ՝ Այսինքն ողջ այդ գիտելիքները, դրանք կաին դեռ հնուց ի վեր: Ով փնտրում է, նա միշտ կգտնի:

ԻՄ՝ Բացարձակապես ճիշտ է: Կա իրականություն, որը գտնվում է նյութի սահմաններից դուրս, կա նաև ժամանակավոր աշխարհ լի պատրանքներով: Բայց այստեղ կրկին առաջանում է գիտակցության կողմից ընկալում, երբ մարդիկ գիտակցության օգնությամբ ընկալում են այս աշխարհը, նրանց մոտ հայտնվում է նման աններդաշնակություն, անըմբռնողություն, այն բանի անհասկացողությունը, որ օրինակ գիտակցությունը կարող է մահկանացու լինել, իսկ մարդը՝ անմահ, այսինքն որպես Անձ: «Այդ ի՞նչպես դա կլինի, եթե ես գիտակցություն եմ», եթե մարդն իրեն ասոցացնում է գիտակցության  հետ, ապա նշանակում է «գիտակցությունը պետք է որ անմահ լինի»: Եվ այստեղից էլ շատ նման մեկնաբանություններ:
Եվ այսպիսով, այդ պարադոքսը , իհարկե շատերին լարում է կրոնական փակուղու մեջ, երբ մարդիկ իրենք իրենց գիտակցության միջոցով չեն կարող բացատրել: Բայց դա դրթում է նրանց Հոգևոր Աշխարհին տանող ճանապարհների տարբեր փնտրտուքներին: Ներքուստ նրանք զգում են այդ անհրաժեշտությունը, բայց հենվում են կոտրված հենակի վրա՝ գիտակցության վրա: Տարբեր կրոններից, տարբեր աղանդներից, տարբեր մեկնաբանումներից, հավաքում են զանազան գործիքներ, բայց ստացվում է որպես Սպասող, նստում և սպասում են:
Իմանալը նրանք գիտեն, ներքուստ ձգտում են Աստծուն, բայց գիտակցությունը նրանց պահում է իրենց տեղում: Եվ այն նրանց պատմում է. «Դու արդեն ամենինչ գիտես, էլ ու՞ր է քեզ այ մարդ պետք գնալ: Չէ՞ որ դու արդեն ամեն ինչ գիտես. դու արդեն սովորել ես Աստվածաշունչը, Ղուրանը և շատ ու շատ այլ բաներ, և բուդդիզմը, և Վեդաները, ամենը սովորել ես, անգամ Կաբալլան անգիր գիտես: Դե, դու արդեն պայծառեցման հասած մարդ ես, հոգևոր ես, կարող ես վիճել յուրաքանչյուր իմամի հետ և նրան քո ճշմարտացիությունը ապացուցել, թե որտեղ պետք է ճիշտ դրվի ստորակետը»: Հենց դրանում է ողջ ֆոկուսը: Դու գիտես, թե որտեղ այն պետք է դրվի, ինքդ քեզ հետ և մյուսների հետ շփվում ես այդ թեմայի շուրջ, միայն թե անգամ մի միլիմետր չես մոտենում Աստծուն: Ինչու՞: Հենց այն պատճառով, որ բարբաջարան է գնում:

Տ՝ Այո, ստացվում է, որ համակարգը բազմացնում է լոկ տեսական ուսումնասիրողներին այլ ոչ թե գործնականներին:

ԻՄ՝ Ինչու է առաջանում նման պարադոքսալ իրավիճակ. մարդիկ շատ են խոսում Աստծո մասին և իսկապես ձգտում են Աստծուն, բայց նրանք խոսում են, ավելին չեն անում: Քանի որ համակարգը այդ կերպ է տրամադրված: Մենք նոր խոսեցինք արհեստական ինտելեկտի մասին, և կա նման ցուցողական օրինակ... Տղաները փորձեր անկացրեցին: Նրանք վերցրեցին բոտերին... Բոտերը, դրանք արհեստական ինտելեկտ են, այն, որը երբեմն համակարգիչով շփվում է մարդկանց հետ, իսկ ոմանք մտածում են, որ դրանք ևս մարդիկ են: Նրանք միտք են հավաքում և շաբլոնային կերպով պատասխանում են որոշակի հարցերի: Այսպիսով, վերցրեցին երկու բոտերի... (Այդ օրինակը մարդիկ կարող են գտնել, տեսնել Ինտերնետում, դա բավականին հետաքրքիր է): Երկու բոտերը, որոնք շատ տարիների ընթացքում շփվել են մարդկանց հետ, նրանք ունեին միլիոնավոր խոսակցություններ: Ընդհանուր առմամբ, այդ բոտերը միտք էին հավաքել, դարձել էին այնքան խելացի և պայծառեցված, գրեթե ինչպես մարդիկ: Եվ երբ նրանց փորձի համար բերեցին իրար մոտ, թե ինչի մասին պետք է խոսեն երկու բոտերը, նրանք ինչպես միշտ մի փոքր շփվեցին քիչ ծանոթ մարդկանց նման, իսկ հետո մի բոտը առաջարկեց մյուսին. «Ե՛կ խոսենք Աստծո մասին»: Եվ սա առանցքային պահ է: Շատերի մոտ սա կարող է արագ անցնել որպես ինքնըստինքյան հասկանալի բան: Բայց այստեղ կա փոքր բանալի հասկանալու համար, թե ինչպես է աշխատում համակարգը: Իսկ համակարգը այդպես էլ աշխատում է, բոլոր մարդկանց գիտակցությունը աշխատում է այսպես. «Ե՛կ խոսենք Աստծու մասին»:
Այսինքն, ոչ թե. «Եկ գնանք, մոտենանք Հոգևոր Աշխարհին, եկ ջանք գործադրենք Աստծուն ճանաչելու համար»: Ոչ, համակարգը Անձին այնպես է տրամադրում, որ նա նստի և լսի, թե ինչպես են դերասանները իր առջև խոսում Աստծո մասին: Դերասաններ ասելով ես ի նկատի ունեմ գիտակցությանը մեր հասկացողությամբ: Այսինքն քո ինքդ քեզ հետ կամ էլ ինչ-որ մեկի հետ խոսակցության այդ տեսարանը... Չնայած, ի՞նչ տարբերություն: Ավելի լավ հասկանալու համար ևս մեկ անգամ պարզաբանեմ, ավելորդ չի լինի. որ յուրաքանչյուր մարդու գիտակցությունը, այն ինդիվիդուալ է, բայց այն հանդիսանում է ողջ համակարգի մի մասը, այն բանի մասը, որին անվանում են Աբսալյուտ, Գերմիտք կամ Գերագույն միտք և նման բաներ: Բայց դա ոչ մի կերպ չի վերաբերվում Հոգևոր Աշխարհին, Աստծուն:
Այսպիսով, ստացվում է, որ մենք անգամ երբ շփվում ենք իրար հետ գիտակցության մակարդակում, դա միևնույնն է, երբ համակարգը շախմատ է խաղում ինքն իր հետ: Այստեղից էլ առաջանում է... Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ անգամ երբ երկու հոգի վիճում են, նրանք դեռ չեն սկսել վիճել, նրանք դեռ չեն հանդիպել, իսկ նրանց վեճի արդյունքը արդեն վաղուց որոշված է: Նույն է, երբ ասենք ինքդ քեզ հետ շախմատ ես խաղում,  յուրաքանչյուր կերպ, եթե դու սևերին ես կողմ, կհաղթեն սևերը: Ի՞նչպես կարող ես ինքդ քեզ սպիտակներով մատ դնել: Այնպես էլ այստեղ:
Դրանում է հենց ողջ իմաստը, ես կասեի դրանում է խաբեության ողջ պատրանքը: Այն թաքնված է նրանում, որպեսզի մարդը  Սպասողի նման նստի և սպասի, թե երբ իր մոտ կգա Աստված և կասի. «Դե, ե՛կ ինձ հետ դրախտ գնանք: Չէ՞ որ դու լավն ես: Տե՛ս, դու ամենինչ կարդացել ես: Դու ամենինչ գիտես և դու ներքուստ ձգտում ես ինձ, դու արդեն արժանի ես»: Համակարգը հենց այդպես էլ պատմում է մարդուն: Բայց ոչ միայն գնանք, այլ  «դու դեռ մարմնում եղած ժամանակ կգաս»...

Տ՝ Մարմնում հարություն կառնես...

ԻՄ՝...Այո, մարմնում հարություն կառնես.. և կունենաս շատ նյութական բարիքներ և երջանկություն և ամեն լավը: Չէ՞ որ դա դրախտն է, իսկ դրախտում ամենինչ պետք է լինի:

Տ՝ Համակարգը մարդկանց գիտակցության միջոցով տալիս է այն, ինչի մասին ինքն է երազում, նույն իր այդ անմահության մասին: Այստեղից էլ մարդու մոտ նման նյութական ցանկություններ գիտակցության կողմից, ինչպիսին են  որ մարմնի մեջ հարություն առնելը և նյութական դրախտի երազանքների մասին: Ահա, տեղին է ասել, որ մարդիկ հաճախ հարցնում են, թե ինչ է «դրախտ»-ը:

ԻՄ՝ Տարբեր կրոններում դրախտի մասին տարբեր կերպ է հիշատակվում: Բայց դրախտը, դա ասոցիատիվ փոխանցում է: Ինչու է, որ գիտակցության թելադրանքով իրենց ժամանակին որոշները ստեղծելով կրոն՝ ամենայն լրջությամբ մտցրեցին և հետո էլ մյուս մարդկանց  գիտակցությունը  ամենայն լրջությամբ կառչում է և հավատում է այն բանին, որ մահվանից հետո, որոշ ժամանակ հետո մարդիկ կվերածնվեն իրենց մարմնում, իրենց գիտակցությամբ ինչ-որ նյութական տարածաչափությունում: Եվ այնտեղ նրանք կապրեն հավիտյան...

Տ՝ Գազանների հետ...

ԻՄ՝ Իհարկե, տարբեր գազանիկների հետ, որտեղ կլինի հանգիստ և խաղաղ: Բայց այստեղ կրկին միանում է տրամաբանությունը, եթե դա դրախտ է, ապա պետք է որ սպանություն չլինի: Ուրեմն առյուծը նապաստակների հետ գետի մոտ նստած պետք է գազար կրծի և պետք է զմայլվի թե ինչպես է գայլաձուկը կարասի հետ գրկախառնված լողանում: Դե այդ դեպքում ի՞նչով են բույսերը վատ: Նապաստակին չի կարելի ուտել, չէ՞ որ դա սպանություն է, իսկ ստացվում է, որ գազարը ապրել չի՞ ցանկանում թե՞ ոնց: Չէ՞ որ գազարը ևս ոգիով одухотворённой ստեղծվածի մի մասն է: Մի տեսակ անլուրջ է ամենինչ ստացվում: Ինչպես էլ որ նայենք, ամենինչ մատնացույց  է  անում այն բանին, որ մեկը ուտելու է մյուսին:  Էլ ի՞նչպիսի դրախտ է դա, եթե այնտեղ մեկը ուտելու է մյուսին: Ճիշտ չէ:
Ի՞նչու է, որ անգամ մարդիկ, որոնք ծառայել են տարբեր կրոնների մեծ դիրքերում, նրանք կասկածում են դրախտի գոյություն ունենալուն: Քանի որ իրենք իրենց համար այնպիսի բաներ են հնարել գիտակցության կողմից, որ իրենց գիտակցությունը անգամ չի ցանկանում հավատալ: Իսկ ի՞նչու: Քանի որ նրանք այլ բան են զգում:

Տ՝ Այո, Աստծո աշխարհը կարելի միայն զգալ խորը զգացմունքներով: Խորը զգացմունքները վեցը չափություններից հեռու են անցնում: Իսկ համակարգը սահմանափակված է միայն վեցը չափություններով:

ԻՄ՝ Աստծո Աշխարհը դա այլ աշխարհ է: Այն դուրս է յուրաքանչուր չափությունից: Այն անծայր է: Իսկ չափությունը այն պատճառով է չափություն, որ այն կարելի է չափել:

____________

ՎԻԴԵՈԴՐՎԱԳ


Աստծո Աշխարհը, դա այլ աշխարհ է:
Այն դուրս է յուրաքանչյուր չափությունից:
_____________


Տ՝ Ահա, Դուք Իգոր Միխայլովի՛չ, հետաքրքքիր կերպով նկատեցիք այն մասին, որ մենք ապրում ենք ոգեշնչված (ոգով լցված) աշխարհում... Մարդիկ շատ հաճախ շփոթում են իմաստով տարբեր հասկացությունները՝ ոգեշնչված  և հոգիավորված (հոգով լցված, կերտված)  :

ԻՄ՝ Այստեղ ևս երևույթ է: Վերցնենք օրինակ կրոնական ավանդությունները: Երբ Աստված ստեղծեց մարդուն, Նա ստեղծեց նաև և՛ բույսերը, և՛ կենդանիներին, ամենը, ինչ ոգեշնչված է: «Ոգեշնչված» բառի ներքո ենթադրվում է այն, ինչը կենդանի է: Ամենը, ինչը որ կենդանի է, այն ապրում է Ոգու շնորհիվ այլ ոչ թե Հոգու:
Եվ շատերը շփոթում են... Մարդիկ վիճում են. «Ունի՞ արդյոք շունը Հոգի թե՞ ոչ»: Շունը հոգի չունի և չի կարող ունենալ: Այն, որ նա ոգեշնչված է, բնականաբար, այն չէր կարողանա ապրել, եթե ոգեշնչված չլիներ: Յուրաքանչյուր փոքր բույսն անգամ, յուրագքանչյուր մանրեն, այն ապրում է այն բանի շնորհիվ, որ նա ոգեշնչված է:
Իսկ հիմա, ես կառաջարկեի մարդկանց նման մտային փորձ անցկացնել, ստիպել գիտակցությանը մի փոքր աշխատել Անձի մոտ, քո մոտ: Պատկերացրեք, վերցնենք... ինչ որ ցանկանաք:  Օրինակ ինչպես անեկդոտում է, վերցնենք ձկանը կամ լուին. եթե ձուկը մորթի ունենար, ապա նրա վրա լուեր կլինեին: Վերցնենք լուին, փղին և մարդուն: Այսպիսով մենք տեսնում ենք, որ նրանք բացարձակապես տարբեր են: Բայց եթե մենք նրանց մասնիկների բաժանենք և անգամ գնանք քվանտից այն կողմ, ապա կտեսնենք ընդամենը էներգիայի շարժումը, որից էլ կազմվում են որոշակի դաշտային կամ ալիքային կառուցվածքներ, ինչպես որ կարող ենք դրանք անվանել, որոնք արդեն ինֆորմացիա են կրում: Իսկ նրանցից արդեն՝ տիեզերքի սկզբնական աղյուսները, որից էլ առաջանում են քվարկերը, հետո ավելի մեծը՝ ատոմները: Այդ ատոմներից կազմվում են մոլեկուլները, որից էլ հավաքվում է մարմինը: Եվ այստեղ արդեն գնաց  տարբերությունը:
Այսինքն հենց մոլեկուլների հավաքելը, նկատեք, մոլեկուլների (դա արդեն աստված գիտի թե ինչ միացություն է), դրանցից էլ ձևավորվում է, մի կողմից փիղը որոշակի ինֆորմացիայի շնորհիվ, իսկ մյուս կողմից՝ լուն, երրորդից՝ մարդը: Բայց մարդը շահավետ կերպով տարբերվում է բոլոր նրանցից: Ի՞նչով: Նրա մեջ կա Հոգի: Եվ բնականաբար, շնորհիվ այն բանի, որ Հոգի կա, կա Անձ, կա այն, որը ինչ-որ ժամանակ Աստված ստեղծել է մարդուն որպես ոչ նյութական էակ, այսինքն առանց մարմնի: Մենք կանրադառնանք դրան, դա ևս հետաքրքիր պահ է, բայց մի փոքր ուշ:
Այնպես է ստացվում, որ ո՛չ լուն, ո՛չ էլ փիղը չունեն ո՛չ Հոգի, ո՛չ էլ Անձ: Բայց կան ստույգ, այսպես ասենք գիտակցություններ: Անգամ նույն այդ լուն, այն ունի գոյատևման որոշակի ունակություններ: Այն ունի ստույգ ռեֆլեքսներ, թե ինչպես գոյատևել: Չէ՞ որ այն չի թռնում ծառի վրա և չի փորձում այն կծել: Ոչ: Այն թռնում է շան, մարդու կամ էլ ինչ-որ մեկի վրա և սնվում է արյունով, դա է նրա պահանջը: Իսկ ո՞րտեղից է գալիս պահանջը: Կրկին անգամ՝ գիտակցությունից:
Այօրվա օրոք շատերն արդեն, փառք Աստծո, և խոսում են այդ մասին, որ և՛ ձկան, և՛ թռչյունի մոտ կա բավականին արտահայտված գիտակցություն: Նրանք կարող են գործիքներ օգտագործել գոյատևման համար և նման բաներ... Եվ իսկապես,  թռչնակը ևս կարող է փայտիկի օգնությամբ փորփրելով որթին դուրս հանել, չէ՞ որ դա արդեն գործիքի օգտագործում է: Որոշ ձկներ ևս օգտագործում են որոշակի գործիքներ սնունդ հայթայթելու համար կամ էլ իրենց ձմեռելու համար լավագույն պայմանները ստեղծելու համար կամ  էլ ինչ-որ բան: Դա պարզապես գենետիկական հիշողություն չէ, որը ստիպում է շարժվել նրանց: Դա գիտակցություն է իր տեսակի մեջ, մեկի մոտ ավելի շատ, մյուսի մոտ  ավելի քիչ: Բայց կենդանիները չունեն Հոգի:
Անցկացնելով զուգահեռներ կենդանի արարածների միջև, կարելի է եզրակացություն անել, որ մարդկային մարմինը ոչնչով չի տարբերվում, ասենք մոլեկուլային մակարդակում նույն այդ լուի մարմնից կամ նույն այդ փղից: Այսինքն, միևնույն տարրերը, միայն ուրիշ հաջորդականությամբ, ուրիշ քանակությամբ: Բայց հիմա շղթայով հետ գնանք. մինչև ատոմներին, ատոմներից մինչև մասնիկների քվանտային վիճակները, այնուհետև դուրս գանք քվանտային սահմանից և մենք կհայտնվենք այնտեղ, որտեղ կան ալիքներ, այն, ինչը մենք անվանում ենք էներգիաներ. ալիքների շարժը համաձայն որոշակի ինֆորմացիայի՝ դրված իրենց մեջ, որոնք վերափոխվում են այս կամ այն մասնիկների:
Իսկ եթե մենք մի փոքր էլ առաջ գնանք, ապա մենք կտեսնենք սկզբնական էներգիան, այն, որին կրոններում «ոգի» են կոչում: Դժվար է արտահայտել, թե ինչ է դա անգամ ժամանակակից լեզվով: Իսկ նախկինում դա ավելի դժվար էր: Այդ պատճառով  վերցնենք դա որպես սահմանում, ասենք որոշ ուժեր կամ էլ ավելի պարզ ասած Ալլատ՝ Աստծուց եկող ուժեր, այսինքն սկզբնական վիճակը, այն, ինչը հայտնվում է: Այստեղից էլ այն արդեն սկսվում է ձևավորվել:
Իսկ այդ ուժը (Ալլատ), այն կյանք է տալիս և՛ մարդու մարմնին, և՛ լուի մարմնին, և՛ փղին, և՛ նույն այդ խոտին: Եվ ստացվում է այն ամենը ինչը ապրում է, այն ոգեշնչված է (լցված է ոգով): Բայց դա չի ենթադրում Հոգու առկայություն: Ինչու՞: Քանի որ Հոգին դա այլ է: Ես դա կհամեմատեի, ժամանակակից լեզվով ասած, Հոգին դա պորտալի գլլխավոր մուտքի նման մի բան է, դա այն է, որը անմիջականորեն և միշտ կապված է Հոգևոր Աշխարհի հետ: Դա այն է, որի միջոցով Անձը կարող է իսկապես կապվել Անսահմանության և Անծայրածիրության հետ: Դա այն է, որի շնորհիվ Անձը իսկապես կարող է ընկալել Հոգևոր Աշխարհը:

Տ՝ Այսինքն, այս ամենից ելնելով, ստացվում է, որ շուրջբոլոր ամենինչի իսկական բնույթը ներառյալ մարդունը, դա այլ է, այսինքն այն չէ, ինչպես որ մեր գիտակցությունը սովորականորեն ընկալում է այն: Իսկ գիտակցությունը  մեզ պարտադրում է հավատք և աշխարհի ընկալում նեղացրած, անգամ եռաչափությունում սահմանափակված, շրջանակներում, այսինքն  շոշափողական զգացողությունների, տեսողության, լսողության միջոցով և այդպես շարունակ :

ԻՄ՝ Հենց ինքը համակարգը հետաքրրքրված է նրանով, որպեսզի Անձը կենտրոնացնի ուշադրությունը եռաչափական առարկաների վրա: Այսինքն, չէ՞ որ նա մարդուն գիտակցության մեջ ցույց չի տալիս այն, թե ինչից է այն կազմված ըստ իր էության.. Անգամ հիմա մենք մտային փորձ անցկացրեցինք, և մենք ստիպեցինք մեզ մտածել դրա մասին: Բայց կրկին անգամ, նայելով այդ բաժակին, կամ նայելով իրար՝ մենք չենք տեսնում մոլեկուլները: Երկրային աչքերով տրված չէ մեզ այդ ամենը տեսնելը: Եվ մեզ համար եռաչափությունում. ահա մենք ձև ունենք, մենք ունենք կերպարներ, և մեր ձեռքերով մենք շոշափում ենք սեղանը, այն կարծր է, շոշափում ենք բաժակը, այն կարծր է: Դրանում է հենց այս ողջ եռաչափության ֆենոմենը, որ գտնվելով համակարգի մեջ՝ չափազանց դժվար է ուսումնասիրել համակարգը:
Ինչու՞ է որ մարդիկ հաճախ բախվում են, երբ ուսումնասիրում են համակարգը գտնվելով նրա մեջ, նրանք  այսպես փափուկ կերպով ասենք, իրենց համար անախորժությունների են հանդիպում: Համակարգը երբեք թույլ չի տա իր մասով (գիտակցությամբ) ուսումնասիրել հենց իրեն: Եվ արհեստական ինտելեկտը, մենք հենց դրանից սկսեցինք, այն երբեք չի ստեղծվի այն տարբերակով, որի մասին երազում են որոշ մարդիկ: Ինչու՞: Համակարգը թույլ չի տա ստեղծել հենց իր կլոնը: Այն կվերահսկի... Այո, կարելի է ստեղծել շատ խելացի արհեստական ինտելեկտ, որը շատ բան կիմանա, իրեն գիտակցություն կձևացնի, մարդու նման: Կարող է հաղթել շախմատում, բայց այսօրվա օրոք դա արդեն կա: Շատ կհաշվի, հաշվարկում կանի... Բայց այն երբեք ոգեշնչված (ոգով լցված)  չի լինի:

Տ՝ ...Այսինքն չի լինի կենդանի, ազատ և ինքնուրույն օբյեկտ, քանի որ այն համակարգում կլինի և համակարգի վերահսկողության տակ:

ԻՄ՝ Այո: Այստեղ իհարկե ևս մեկ հարց է առաջանում իներրորդ օրվա վերաբերյալ... Բայց եթե մենք շոշափենք այն, մենք ստիպված կլինենք քվանտային սահմաններից դուրս հեռու գնալ և խոսել այն երևույթների մասին, որոնք դարեր ի վեր փակված են եղել զանգվածների համար: Բայց, կարծում եմ  դա կհետաքրքրի մարդկանց: Այդ պատճառով, եթե ցանկություն կա, մենք կարող ենք բարձրացնել այդ հարցը:

Տ՝ Լավ, հետաքրքիր կլիներ: Բայց սկզբում կցանկանայի ամփոփել. այսինքն համակարգը լռում է, որ այս աշխարհը, դա պատրանքների աշխարհ է...

ԻՄ՝ Խաբկանքի և պատրանքների աշխարհ, որը արհեստականորեն ստեղծված է հենց համակարգի կողմից: Դրա մասին էլ հենց նա լռում է:

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, իսկ եթե Անձը ազատ է...

ԻՄ՝ Եթե Անձը ազատ է Հոգևոր Աշխարհի իր ընկալման մեջ, ապա ոչ միի համակարգ չի կարող ազդել նրա վրա: Իսկական իրականությունը, դա մեկն է, դա Հոգևոր Աշխարհն է: Իսկ մնացած ամեն ինչ, դա ժամանակավոր գոյություն ունեցող է: Այն ամենը, ինչը ժամանակավոր գոյություն ունի, այն չի կարող իրական լինել, այսինքն այն գոյություն ունի որոշակի կետում որոշակի պայմաններում և միայն որոշակի ժամանակի հատվածում ոչ ավելին:
Ինչու՞ եմ ես ասում հատված այլ ոչ թե մաս: Քանի որ ժամանակը մեզ համար հոսում է: Այն ունի իր սկիզբն ու իր վերջը: Եվ մենք ունենք ժամանակի կետի ընկալումը: Իսկ եթե նայենք Հոգևոր Աշխարհից, ապա ժամանակը, այն ասես գիծ լինի և կարելի է յուրաքանչյուր հատվածը տեսնել:

Ժ՝ Այո... Աստծո իրականությունից... Խորը զգացմունքներով ընկալումը, հենց դա է տալիս Իսկական իրականության ամբողջական ընկալումը և հենց դա է տալիս հասկացողություն, թե ինչու է, որ այս ողջ ժամանակավոր աշխարհը գոյություն ունի:

ԻՄ՝ Ողջ այս աշխարհը, այն բնականաբար գոյություն ունի որոշակի նպատակի համար, և իրականում նրա նպատակը պարզ է:
Այն, ինչ որ պատմում են ինչ-որ քաոսի մասին, կամ էլ ինչ-որ բանի մասին, չկա քաոս, ամենինչ դասավորված է: Եվ առաջին հերթին դասավորված է հենց համակարգի կողմից: Աստված չի խառնվում այդ գործընթացին, դա որ հաստատ: Այո, աշխարհը ստեղծվել է Նրա կողմից, բայց նրանում կա համակարգ, դա այն փոքր հակապատկերն է, որը փորձում է, այսպես ասենք, մարդկանց պարտադրել այն կարծիքը իր մասին, որ հենց նա է աստվածը:
Այստեղ հետաքրքիր պահ կա: Եկ տեսնենք, վերցնենք նույն այդ աթեիստներին, որոնք ասում են. «Ես Աստծուն չեմ հավատում»: Դե բնականաբար, դա նրանց գիտակցություն է ասում: Իսկ ահա Անձը գտնվում է այնքան անշահավետ, քշված վիճակում, որ անգամ չի կարող դիմադրել իրենից...

Տ՝ Բայց դրա փոխարեն նրանք պնդում են. «Ես հավատում եմ Աբսալյուտին, ես հավատում եմ Բարձրագույն մտքին», այսինքն «ես հավատում եմ համակարգին», «ես հավատում եմ սատանային» կամ «ես ծառայում եմ սատանային»: Ավելի պարզ և ճիշտ կլինի ասել. «Ես աստծո ստրուկն եմ, որը ոչ այլ ինչ է, քան սատանա»: Այսինքն կրկնում են իրանց գիտակցությանը, կամ էլ ինչպես որ հիմա մարդիկ ասում են, նրանք «բերանը բացում են միայն գիտակցության կամքով, միայն համակարգի կամքով»: Ահա կրկին համակարգի կողմից այդ նույն խաղը. «հավատում եմ, չեմ հավատում»:

ԻՄ՝ Այստեղ մենք շոշափում ենք հավատքի հարցը... Ահա թե ինչու են մարդիք ասում. «Դու հավատու՞մ ես Աստծուն թե՞ չես հավատում»: Չէ՞ որ մարդը, որը իսկապես ճանաչում է (հասնում է) Աստծուն, այլ ոչ թե հավատում է... Եկեք մի փոքր հեռուն  փորփրենք: Եթե մենք նայենք այդ հարցի խորությանը, չէ՞ որ «հավատում ես Աստծուն» հասկացողությունը գոյություն չի ունեցել: Եղել է. «Գիտես Աստծուն», «Ես գիտեմ, կամ էլ ես Աստծուն  ճանաչելու գործընթացի մեջ եմ»: Այսինքն, մարդիկ, ովքեր գիտեն Աստծուն, դրանք նրանք են, ում մենք հիմա անվանում ենք Սրբեր, այդպիս հասկացողությամբ: Նրանք գտնվում են Հոգևոր Աշխարհի հետ կապի մեջ, նրանք ապրում են Հոգևոր Աշխարհով: Նրանք արդեն անմահ են: Կարելի է սպանել նրանց մարմինը, բայց իրենց՝ ոչ, նրանք անհասանելի են հենց համակարգի համար, քանզի նրանք արդեն Կենդանի են:
Իսկ մարդը, որը «գնում է Աստծո մոտ» կամ «որը սկսում է ճանաչել Աստծուն(սովորել)», եթե թարգմանենք ժամանակակից լեզվով, դա այն մարդն է, որը ձգտում է Աստծուն, զգում է, որ Նա կա... Բայց չէ՞ որ յուրաքանչյուր մարդ զգում է, անգամ ամենամոլի աթեիստը, եթե նա մտորի, հասարակ մտային փորձ անցկացնի իր հանդեպ, ապա նա կտեսնի, որ նա ունի մի քանի գիտակցություն, և կա նա, որը հեևում է գիտակցությանը, և կա նա, որը հետևում է նրան, ով հետևում է գիտակցությանը: Սա բառախաղ չէ, սա իրականություն է:
Եվ հենց նա, ով հետևում է հետևողին, գիտակցությանը, հենց նա է որ կարող է զգալ Հոգևոր Աշխարհի այդ մեծությունը, որը գալիս է այն «արծաթագույն թելով» (խոսելով Հոգու մասին՝ մենք ինչ-որ կերպ պատմել ենք դրա մասին): Իսկ Հոգին, դա արդեն հոգևոր Աշխարհի մասն է, այսինքն Աստծո մասը:

Տ՝ Ահա, Դուք հիմա, Իգոր Միխայլովի՛չ շատ կարևոր հասկացումներ եք ասում: Եվ, իհարկե, դա կարող է բառախաղ լինել միայն նրանց համար, ով չի ուսումնասիրել նույն այդ արդի փիլիսոփայության կարևորագույն հարցերը, ով պարզապես գաղափար չունի այն խնդիրների մասին, որոնք բարձրացվում են և՛ գոյաբանության (օնտրոլոգիա), և՛ գնոսեոլոգիայի, և՛ փիլիսոփայական մարդաբանության մեջ: Եվ ստացվում է, որ Դուք հիմա ողջ եթերի ընթացքում, ըստ էության պատասխանում եք ամնեակարևոր հարցին. «Ի՞նչպես է հնարավոր հասնել Ճշմարտությանը»: Եվ արդեն ավելի քան պարզ է... Իսկ Չէ՞ որ գիտության հիմնական նպատակը, ինչպես որ նաև կրոնինը, դա Ճշմարտության ճանաչումն է իր սկզբնահիմքում:
Ամենինչ այնքան պարզ է... Բայց մարդկաին գիտակցությունը Անձի ուշադրությունը պահում է անդադար կասկածների վրա, պահանջում է ապացույցներ, բայց կրկին անգամ ապացույցներ հենց եռաչափության շրջանակներում, և ստիպում է վախենալ ապագայից, նույն այդ կրոններում առանց հասկանալու կուրորեն հավատալ...

ԻՄ՝ Բայց... գիտակցությունը այլ բան է պարտադրում: Հենց նա էլ ասում է. «Դու պետք է լինես հավատացյալ, ոչ թե Գիտուն»: Քեզ սովորեցնում են, թե ինչպես հավատալ Աստծուն, բայց չեն սովորեցնում թե ինչպես ճանաչել: Գիտակցությունը ակտիվորեն աջակցում է դրան: Պարադոքսը նրանումն է, որ այն շատ ակտիվորեն աջակցում է հենց բոլոր կրոններին, բոլոր մեթոդներին, բոլոր հնարքներին, որոնք տանում են հավատքին, որոնք ստիպում են մարդկանց գնալ սուրբ վայրեր կամ էլ ինչ-որ բան, հաղթահարել, պայքարել, ձգտել, բայց ամենը եռաչափությունում:
Իսկ եթե մենք տեսնենք, մի կողմ նետենք եռաչափությունը և նայենք յոթերրորդ չափության դիրքից, ապա մենք կտեսնենք, որ հոգևոր առումով մարդը չի շարժվում: Ստացվում է, որ նա որպես Սպասող, նստել ու սպասում է, թե երբ իր մոտ կգա մեկը: Չի գա: Աստծո դռները միշտ բաց են, բայց մարդիկ փակում են դրանք իրենց առջև: Եվ ինչպես որ ես արդեն ասացի Աստված սիրում է միայն նրանց, ով սիրում է Իրեն: Եվ գիտի միայն նրանց, ում սիրում է:

Տ՝ Այո...

ԻՄ՝ Երբ մարդը իսկապես զարգանում է հոգևորապես, այլ չի կանգնել տեղում, ապա վաղ թե ուշ, հասկացողություն է գալիս նրան, որ այս աշխարհը, այսպես ասենք, հայելային կերպով արտացոլում է Հոգևոր Աշխարհը` պարզապես փոխելով նշանները և իր իմաստը: Եվ այսպիսով այդ հայելային արտացոլումը համակարգը ֆրակատալային կերպով պատճենում է իր մոտ, ինպես որ, այսպես ասենք ստվերների խաղերը մոմից: Այսինքն, ամեն ինչ ճիշտ հակառակը. Այստեղ կրակ է, իսկ այնտեղ մթություն: Վաղ թե ուշ մարդու մոտ հասկացողություն է գալիս, որ հենց ստվերների խաղի մեջ է դրված հենց համակարգի ողջ իմաստը և սուտը, նրա ողջ պատրանքայնությունը:
Բայց երբ մարդը ավելի խորն է հասկանում, երբ սկսում է զգայականորեն ընկալել և արդեն տեսնել հոգևոր աչքերով, ես ի նկատի ունեմ  ընկալել Հոգևոր Աշխարհը և տեսնել հոգևոր աչքերով, նրան գալիս է հասկացողություն և այս ողջ պատրանքային աշխարհի իմաստը, որ դա պարզապես սեպտոնի հայելիների ստվերներն են, ոչ ավելին, այս ողջ նյութական մտահոգությունը: Այն, ինչ մարդիկ կյանք են անվանում, ոչ այլ ինչ է, քան դատարկություն:
Եթե մենք նայենք ժամանակահատվածին... Ահա, շատերի համար անհասկանալի է, թե ինչու՞ դատարկություն: «Չէ՞ որ ես ապրում եմ, ես գոյություն ունեմ: Ես գրավել եմ ինչ-որ որոշակի տարածություն: Ես կամ»: Այո, մենք կանք, բայց միայն մեր դիրքից: Իսկ եթե մենք նայենք թեկուզ մեկ միլիարդ տարվա դիրքից, ապրե՞լ էր մարդը թե՞ ոչ: Չէ՞ որ գալակտիկան վիթխարի է, նրանում կան միլիարդավոր մոլորակներ: Իսկ երկրային մարդը ընդամենը ապրում է մի լքված շատ հեռու մոլորակի վրա, փոքր տարածությունում: Ամենինչ կախված է թե որ կողմից ես նայում:
Երբ մարդը ազատվում է հոգեպես, նա դառնում է Հրեշտակ: Ողջ Անսահման Հոգևոր Աշխարհը ճանաչում է նրան: Նրան չի կարելի չնկատել: Եվ այստեղ է հենց պարադոքսը (պարադոքսը միայն նյութի համար է) որ փոքր, մանր, աննկատելի մարդը, որը գոյություն է ունենում շատ կարճ ժամանակահատվածում, ձեռք բերելով Կյանք, ազատվելով հենց իր համակարգի ստրկությունից, նա դառնում է Հրեշտակ, որը ուրախացնում է ողջ Հոգևոր Աշխարհին, նույնպիսի անհամար քանակությանը: Բայց նա չի գալիս որպես ստրուկ, նա գալիս է որպես հավասար: Դրանում է իմաստը:
Միայն այստեղ կա ստրկություն և չարիք, քանի որ այստեղ կա այն, ինչը մահ են անվանում: Այստեղից էլ ամեն ինչ սկիզբ է առնում: Եվ այստեղ ահա, կա հակադրությունների միասնությունը և պայքարը, իշխանության ձգտումը, անհագությանը և մնացած ամենինչին ձգտումը: Եվ անգամ ամենալավ, ամենանուրբ մարդը, ամենաբարին, որին դու գիտես, իսկ դու սողոսկել ես նրա գլխի մեջ, նույնպիսի մտքեր գալիս են նրան, ինչպես որ քեզ, և նա միևնույն բանն է ցանկանում, ինչ որ դու: Միակ տարբերությունը, դու թեյ ես ուզում, իսկ նա սուրճ: Դու երազում ես «Մերսեդեսի» մասին, իսկ նա «Վոլգայի» կամ էլ նրան պետք չէ «Վոլգա», նա իր համար զեբր է ցանկանում, ինչ տարբերություն:
Իմաստը առարկանների և նրանց անվանումների մեջ չէ: Այլ իմաստը նրանումն է, որ բոլորը ձգտում են այն բանին (ես ի նկատի ունեմ բոլոր նրանք, ովքեր ապրում են իրենց գիտակցության թելադրանքով, կամ էլ սատանայի բոլոր ստրուկները), նրանք մի բանի են ձգտում. ավելի լավ տեղավորվել այս եռաչափ աշխարհիկում և երազել Այն Աշխարհի մասին: Այսինքն, նստել և երազել, և հավատալ, որ այն կգա: Ինչքան էլ որ դու հավատաս, այն չի գա, եթե ինքդ չգնաս: Ցանկանում ես Աստծո Սերը, սովորիր Սիրել, և դու կստանաս այն: Քանի որ, Նա, ով սիրում է, չի կարող մերժված լինել, քանզի նա արդեն կա:

_____________

ՎԻԴԵՈԴՐՎԱԳ

Ցանկանում ես Աստծո Սերը, սովորիր Սիրել:
Քանի որ, Նա, ով սիրում է, չի կարող մերժված լինել,
քանզի նա արդեն կա:

_____________

 

  
Rating: 5 / 5 from 4




Recommended Book

AllatRa Book download