Կենդանի զրույց - Էջեր 5-10

00:11:53 - 00:37:31


ՏԵՍԱՆՅՈՒԹ №3

ԻՄ՝ Ոչինչ չի փոխվում... համենայն դեպս այն մեթոդներում, որով համակարգը ազդեցություն է ունենում մարդկանց վրա իրենց իսկ գիտակցության միջոցով: Ի՞նչի հետ են առընչվել Մարգարեները: Առաջին հերթին նրանք առընչվել են մարդկանց անհասկացողությանը, կախարդանքի ու ամեն հրաշքների պահանջներին այս աշխարհում այն բանի համար, որպեսզի հաստատեն իրենց Մարգարեներ լինելը: Հավատք չունենալը, դժգոհությունը , հեգնանքները և ամեն վիրավորանքները ընդհուպ մինչև բաց վիրավորանքի տեսքով, դա այն ամենն է ինչ Մարգարեները ստիպված են եղել զգալ ոչ միայն իշխանություն ունեցողների կողմից, այլ նաև հասարակ մարդկանցից: Չէ՞ որ գիտակցությունը չի զանազանում իշխանություն ունեցողներին այն չունեցողներից:
Այն տրամադրում է բոլորին միևնույն Կենդանական մտքի ալիքին և առաջին հերթին սպառողական ալիքին: Եվ երբ գալիս է Մարգարեն, դա իրականում վտանգ է ներկայացնում համակարգի համար և դրա համար է, որ այն ամեն կերպ փորձում է ընդդիմանալ իր իսկ ստրուկների միջոցով: Իսկ ստրուկները դա ոչ միայն իշխանություն ունեցողներն են: Իշխանություն ունեցողների մեջ էլ կան շատ լավ մարդիկ: Բայց ցավոք սրտի, ինպես ասում են « հասարակ մարդկանց» մեջ էլ կան համակարգի շատ ստրուկներ:
Փաստորեն, այդ ամենը դիմակազերծում է Կենդանական մտքի դեմքը, այն թե ինչպես է այն աշխատում: Կենդանական մտքի համակարգը չգիտե և չի հասկանում թե ինչ է Հոգևոր Աշխարհը, դա առաջին հերթին: Այդ իսկ պատճառով այն ամեն կերպ հակառակվում է: Իսկ Մարգարեները  վտանգ են ներկայացնում իր՝ մարդու Անձի վրա ունեցած ընդհանուր ազդեցության համար: Այդ իսկ պատճառով այն գործում է մարդկանց գիտակցության միջոցով , նրանց Անձերին պարտադրված հպարտության միջոցով այդ տեսակ մեթոդներով՝ դարձնելով նրանց ագրեսիվ և վախ առաջացնելով նրանց մոտ: Իսկ վախը տանում է առերես առճակատմանը:
Ահա կրկին վախը... Հետաքրքրական կլինի նշել այն, թե ինչու է մարդը վախ զգում Մարգարեի կամ Հոգևոր էակի հանդեպ: Չէ՞ որ նրան ոչինչ չի սպառնում: Նրանք խաղաղասեր էակներ են: Հանդիպելով Մարգարեի կամ Լուսավորված մարդու կամ էլ ինչ-որ հոգևոր մարդու՝ մարդիկ զգում են իրական վախ և անհանգստություն՝ երբ գտնվում են նրանց կողքին այն բանի համար, որ դա վտանգում է համակարգը: Եվ գիտակցությունը ակտիվացնում է իր ազդեցությունը Անձի վրա հենց բացասականությամբ, այսինքն այդ կերպ այն փորձում է փակել նրանց ախոռում: Հենց գիտակցության, հպարտության, ագրեսիայի  և վախի միջոցով և հենց մարդկանց՝ ինչպես իր ստրուկների ձեռքերով  այն փորձում է ընդդիմանալ յուրաքանչյուր հոգևոր դրսևորմանը: Առաջին հերթին հակառակվում է նրան, ինչը  մարդկանց տալիս է իրական ազատություն  համակարգի կապանքներից:

Տ՝ Եվ իսկապես, կարդալով Մարգարեների կյանքի մասին՝ հասկանում ես, որ բացարձակապես ոչինչ չի փոխվում այդ համակարգի հակառակվելուն ընդդեմ հոգևոր դրսևորումների նյութական աշխարհում:

ԻՄ՝ Բացարձակապես ճիշտ է: Վերցնենք օրինակ Մուհամեդ մարգարեին: Իր գործունեության ժամանակ նա շատ անգամ է հանդիպել նման դրսևորումների, որը համակարգը ակտիվացրել է նրան շրջապատող երբեմն էլ ամենամտերիմ մարդկանց գիտակցության միջոցով : Այն արտահայտվում էր զանազան ագրեսիվ դրսևորումներով, դժգոհություններով: Հասարակ օրինակ: Այն իշխանություն ունեցողները, որոնք իշխում էին Մեքքայում, նրանք ի՞նչ պահանջեցին նրանից: Առաջին հերթին նրանք պահանջեցին նրանից ուղիղ և անմիջական ապացույցներ իր Մարգարե լինելու վերաբերյալ, իբրև « Տեղաշարժիր սարերը, այնպես արա, որ գետերը հետադարձ հոսեն»: Ամենինչ ինչպես միշտ. Այսինքն ցույց տուր այստեղ, այս եռաչափությունում Աստծո կամքը, ահա « փոխի՛ր և արա՛ ինչ-որ բան, ապացուցի՛ր մեզ, որ դու Մարգարե ես»: Բնական է, երբ մարդիկ հրաշքներ են պահանջում Մարգարեներից...

Տ՝... քանի որ գիտակցությունը իշխում է մարդկանց վրա և պահանջում է կախարդանքներ և անվերջանալի հրաշքներ իր իսկ համար:

ԻՄ՝ Այո, որքան շատ էլ հրաշքներ ցույց տաս մարդկանց, նրանք մեկ է դեռ կկասկածեն: Այն կասկածի կենթարքի յուրաքանչյուր հրաշք, որը Մարգարեն ցույց տա: Դա իսկապես այդպես է: Քանզի, եթե խոսենք մուսուլմանության լեզվով, այդ հրաշքների պահանջը գալիս է Իբլիսից, շայտանից, այսինքն սատանայից:

Տ՝ ... հենց հպարտությունը, գոռոզությունը դարձան Իբլիսի անկման պատճառը:

ԻՄ՝ Այո, Ղուրանում, տասնհինգերրորդ սուրայում նկարագրվում է նման մի պահ այն մասին, որ ամենաբարձրյալ Ալլահը ասաց Իբլիսին այն մասին, որ դու իշխանություն ունես միայն  մոլորյալների վրա, որոնք հետևում են քեզ: Նրանք բոլորը իրենց ապագա կյանքում դատապարտված են դժոխային տանջալից պատժի տաք բոցավառվող կրակով: Եվ կրկին, ի՞նչ է նշանակում տաք բոցավառվող կրակ, որը վրա է հասնում մարդու վրա իր մահվանից հետո: Եթե խոսենք արդի լեզվով, դա ենթաանձի վիճակն է:

Տ՝ Այսինքն, անգամ այսօր սուրբ գրություններում չնայած բազմաթիվ թարգմանությունների, այնուամենայնիվ  պահպանվել են գիտելիքների հատիկներ... Շատ լավ խոսքեր են...

ԻՄ՝ Բայց դրանք լավ են միայն նրանով, ովքեր հասկանում են դրանց իմաստը: Կրկին անգամ ես մի փոքր կշեղվեմ... Ի՞նչպես է մարդը ընկալում այդ ամենը: Գիտակցությամբ նա ընկալում է այդ ամենը, ոչ ավել ոչ պակաս, քան մի հեքիաթ: Միայն նա, ով փորձառություն է հավաքել, նա հասկանում է , որ դա հեքիաթ չէ, այլ ճշմարտություն: Ցավալին հենց դա է:

Տ՝ Ինչպես ասում են « Չկա մարգարե իր սեփական երկրում»:

ԻՄ՝ «Չէ՞ որ Հիսուսը ասաց նրանց. «Մարգարեն հարգված է, բայց ոչ իր գավառում, իր ազգատոհմի և իր տան մէջ»: Դա իսկապես այդպես է: Ահա պարզ մի հասկացողություն: Ապրում էր մի մարդ, որը գիտեր քեզ, կամ մի խումբ մարդիկ: Նրանք քեզ հետ են մեծացել: Եվ հետո քեզ վրա է գալիս կամ իջնում հայտնություն և դու դառնում ես Մարգարե: Իսկ ի՞նչ է Մարգարեն: Մարգարեն դա Աստծո սուրհանդակն է, դա նա է, ով բերում է Աստծո կողմից ուղարկված ճշմարտությունը: Բայց մարդիկ քեզ գիտեին, նրանք քո կողքին էին մեծացել: Ի՞նչը կազդի նրանց վրա առաջին հերթին: Արդյո՞ք կլսեն նրանք այն, ինչ դու ասում ես: Ո’չ: Նրանք կնայեն քեզ վրա և կմտածեն. «Ի՞նչպես թե, նա ինձ հետ է մեծացել, իսկ հիմա Աստծո մասին է խոսու՞մ»: Միթե՞ այդպես չէ: Դա նախանձ է: Իսկ ի՞նչն է նրանց մեջ դա ծնում: Ատելությունը: Ատելություն, որը նրանց մեջ կծնվի առաջին հերթին իրենց հպարտությամբ: Քանզի, ոչ թե իրենց վրա, այլ քեզ վրա է իջել հայտնությունը: Այդ պատճառով իր իսկ սեփական Հայրենիքում չկա Մարգարե: Ես այսպես կասեի. «Այս աշխարհում չկա Մարգարե նրանց համար, ովքեր ապրում են այս աշխարհով»:

Տ՝ Իսկ ի՞նչպես արձագանքեց համակարգը Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն: Ահա նույն բանը ագրեսիվությամբ, սկսած իշխող քահանայության դատապարտումներից և վերջացրած ոտնձգություններով և ամեն սրբությունների հանդեպ իրենց ատելությամբ: Եվ ի՞նչ էին խնդրում մարդիկ Հիսուսից՝ ունենալով նման եզակի հնարավորություն Հավիտենություն խնդրելու համար: Նորից կախարդանք:

ԻՄ՝ Այո, նման բան պատահեց նաև Հիսուսի հետ: Մարդիկ խնդրում էին Նրանից նույնպիսի նյութական բարիքներ իրենց համար և առողջություն առաջին հերթին: Եվ ընդհանրապես, պետք է ասել, որ ոչ միայն Հիսուսի հետ.... Դա այդպիսի հնացած կարծիք է, որ եթե մարդը հոգեպես լուսավորված է, ուրեմն նա պետք է կատարյալ առողջ, երջանիկ և հարուստ լինի այս եռաչափությունում և այլն: Եվ, ցավոք սրտի, երջանկության ընկալումը մարդկանց հասկացողությամբ, դա ոչ թե Հոգևոր Աշխարհի հետ միավորումն է և ոչ իրական Կյանքը իրական Ազատության մեջ դուրս եռաչափությունից: Իսկ մարդկանց ընկալմամբ երջանկությունը դա առողջությունն է , հարստությունը և իշխանությունը: Առաջին հերթին իշխանությունը՝ գաղտնի իշխանությունը: Ոչ թե ասենք, երբ քեզ ընտրել են որպես առաջնորդ կամ մեկ այլ նման բան, այլ գաղտնի իշխանություն, երբ դու կարող ես գաղտնի կերպով թելադրել այդ առաջնորդներին և նրանք կկատարեն «քո ցանկությունը»: Իսկ արդյո՞ք դա քո ցանկությունն է: Ահա թե ինչումն է հարցը:

Տ՝ Առողջություն, հարստություն, իշխանություն, այսինքն գիտակցության բոլոր հատկանիշները այս եռաչափությունում: Այն ամենը, ինչ փչացող և անցողիկ է, ինչը մահկանացու և ժամանակավոր է:

ԻՄ՝ Այո, ստացվում է, որ համակարգի բոլոր նյութական հատկանիշները պարտադրվում է մարդկանց գիտակցությանը: Ի՞նչու է որ, շատ մարդիկ ձգտում են այսպես ասված չակերտավոր «հոգևոր գիտելիքների»: Իրականում, նրանք ձգտում են մագիայի իմացությանը, ինչ-որ մի Աստվածային ուժի ձեռք բերմանը, որը թույլ կտա նրանց ունենալ իշխանություն մյուս մարդկանց վրա... եռաչափությունում: Բայց դա բացարձակապես հակասում է Հոգևոր Աշխարհին: Հոգևոր Աշխարհում գոյություն չունի իշխանության հասկացողությունը: Այնտեղ տիրում է ազատություն հենց այս եռաչափության բոլոր խնդիրներից: Ի՞նչու: Քանզի այնտեղ չկա չարություն, այտեղ չկա վիշտ, չկա նախանձ: Այնտեղ կա երջանկություն և ազատություն:

Տ՝ Այն ժամանակներում, ինչպես նաև հիմա հարստությունը եղել և մնում է հպարտության առարկա մարդկանց աշխարհում: Եվ ակնհայտ է, որ հենց այդ պատճառով է, որ մարդիկ գտնվելով գիտակցության իշխանության տակ չեն հասկացել թե ինչու է Մարգարեն ապրում և Աստծուց իր համար որևէ երկրային բարիքներ չի խնդրում:

ԻՄ՝ Հենց այդ անհասկացողությունը մարդկանց մոտ  առավել առաջացնում էր և հիմա էլ առաջացնում է ագրեսիա, բաժանում: Ի՞նչու է որ Մարգարեները Աստծուց առաջին հերթին իրենց համար երկրային բարիքներ չեն խնդրում: Եվ դա կասկած է առաջացնում իրենց գիտակցությունում: «Եթե դու Մարգարե ես, եթե երկրային լեզվով ասած դու ունես Աստծո հետ կապ, և Նրանից կարող ես խնդրել այն ամենը, ինչ ցանկանաս, այդ դեպքում ի՞նչու է , որ առաջին հերթին քեզ համար չես խնդրում: Ի՞նչպես կարող ես տալ ինչ-որ մեկին եթե ինքդ քեզ համար չես վերցնում»: Ուղղակի, կա մարդկանց անհասկացողությունը այն վերաբերյալ, որ Մարգարեն ոչ մեկին ոչինչ չի տալիս: Նա պարզապես Գիտելիքներ է բերում: Մարդիկ իրենք են վերցնում այն, ինչ իրենք են ցանկանում: Նրանք ծառայում են Աստծուն այն բանի համար, որպեսզի ավելին ձեռք բերեն և այն, ինչը չի վերջանում: Իսկ երբ նրանք սկսում են աղոթելով Աստծուն խնդրել երկրայինը, ապա նրանք աղոթում են ոչ թե Աստծուն, այլ Սատանային: Չէ՞ որ չի կարելի Հավիտենությունից ինչ-որ ժամանակավորը խնդրել: Չի կարելի Կյանքից մահ խնդրել, նման բան չի լինում:


Իսկ յուրաքանչյուր երկրային խնդրանք նյութական խնդրանքը է որքան էլ որ թանկ այն թվա մարդկանց: Կցանկանայի քննարկել այդ պահը: Մարդկանց սովորական կյանքում մարդիկ ունենում են կապեր: Կան հարազատներ, մտերիմներ, իրենց համար հարազատ մարդիկ: Եվ պարզապես իրենց սեփական կյանքը: Հատկապես, երբ հարազատներից մեկը հիվանդացել է, մարդիկ ցանկանում են օգնել, նրանք սկսում են աղոթել, խնդրել Աստծուն, որ տա Նա  առողջություն իրենց հարազատներին, մտերիմներին և իրենց սիրելի մարդկանց: Խոստանում են, որ կաղոթեն Աստծուն և նման բաներ: Այսինքն գործարքի մեջ են մտնում Աստծո հետ: Ի՞նչի մասին գործարք: Առողջության: Չէ՞ որ նրանք չեն խնդրում իրենց հարազատների և մտերիմների համար անմահության և կրոնական լեզվով ասած հոգու փրկության մասին: Նրանք առողջություն են խնդրում: Իսկ առողջությունը դա նյութական բարիքների անբաժանելի մասն է: Ու՞մից են նրանք խնդրում: Գիտակցությունից: Եվ ո՞վ է դա նրանց պատմում: Գիտակցությունը: Եվ ու՞մ են նրանք դիմում այդ աղոթքներում: Համակարգին: Նրան, ով տիրրում է այս նյութական աշխարհին: Նրան, ում նա պատկանում է:


Չէ՞ որ գրեթե բոլոր կրոններում այսպես թե այնպես խոսվում է  այն մասին, որ կա այս աշխարհի Իշխանը: Այսինքն այս եռաչափ աշխարհում կա իր Իշխանը, որը կառավարում է այս աշխարհով: Եվ  հենց նա էլ  տալիս է այն նյութական բարիքները մարդկանց , երբ նրանք արժանի են դրան: Առողջությունը ևս, բայց փոխարենը  նա վերցնում է Կյանքը: Մարդիկ դա չեն հասկանում: Քանզի, շատերը կրկին գիտակցության թելադրանքով կարծում են որ. « Ավելի լավ է եռեսուն տարի գեղեցիկ կյանք, քան ինչ-որ մի Հավիտենություն: Կա այն արդյո՞ք, թե չկա: Ավելի լավ է այստեղ ապրեմ, և հետո ինչ լինում է լինի:


Պարզապես մարդիկ չեն հասկանում, որ ինչ եռեսուն տարի, ինչ հարյուր տարի- դա ուղղակի մի ակընթարթ է : Երբեք մարդ չի հասցնի լիարժեք ապրել: Եվ առողջությունը շատ չի լինում: Այդ ամենը անցողիկ է: Ամենինչ իրականում պարզ է և ամենինչ տրված է: Ցանկանու՞մ ես առողջ լինել՝ բուժվի՛ր, հետևի՛ր քո առողջությանը: Ցանկանո՞ւմ ես հարուստ լինել. Սովորի՛ր, աշխատի՛ր, կլինես, ոչմի տեղ չես փախչի: Եվ դա չի հակասում ոչմի օրենքի: Իշխանությու՞ն ես ցանկանում, գնա՛ քաղաքականության մեջ, ձեռք բե՛ր այդ իշխանությունը: Եթե ցանկանաս կհասնես: Հարցը մեկ այլ բանում է: Չի կարելի մագիան օգտագործել մեկ  ինչ-որ երկրային բարիքներ ձեռք բերելու համար: Ի՞նչու: Ի՞նչ է մագիան: Մագիան դա առաջին հերթին կյանքիդ ուժերի վատնումն է , այն ուժերի, որոնք տրված են քեզ հոգևոր խորհուրդները իրագործելու համար: Իսկ դու օգտագործում ես դրանք քո ցանկությունում և ուղորդում ես  ինչ-որ նյութական բան ձոռք բերելու համար: Միևնուն է, ինչպիսի  նյութական բան էլ դու ձոեռք բերես, այն ժամանակավոր է: Այդտեղ է լինում փոխարինումը:


Ի՞նչ կարող ես անել, համակարգը ուժեղ է: Ոչինչ չի փոխվում: Մարդիկ ինչպես եղել այնպես էլ մնում են որպես մարդիկ: Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե մարդիկ, այլ իրենց գիտակցությունը: Չէ՞ որ համակարգը նույնն է: Թվում է թե մարդիկ տարբեր են , գիտակցությությունները տարբեր են, իսկ համակարգը միևնույնն է: Վերցնենք, ժամանակակից լեզվով ասված ամեն գադժեթները՝ հեռախոսները, պլանշետները, նոութբուքերը: Դրանք տարբեր են , բայց իրենց ծրագրերը գործնականում նույնն են, և դուրս գալով Համացանց, նրանք մտնում են միևնույն Ինտերնետ և ստանում են միևնույն ինֆորմացիան: Ահա, նման մի կերպ էլ... գիտակցության հետ է լինում, համակարգի հետ: Բայց այստեղ շատ կարևոր է, որպեսզի օպերատորը հասկանա, թե որ ծրագրերն է պետք ակտիվացնել, իսկ որոնք չի կարելի և ինչ նա կվճարի դրա համար:

Տ՝ Ահա գալիս են այդքան Մարգարեներ և սկզբունքայնորեն նրանք բոլորն էլ միևնուն Գիտելիքների մասին են հայտնում, Հոգևոր Աշխարհ տանող ճանապարհի մասին, այն մասին, թե ինչ պետք է հաղթահարես ինքդ քեզ մեջ, երկակիության, համակարգի մասին, այն մասին, որ այս աշխարհի Իշխանը գործում է հենց մարդկանց գիտակցության միջոցով:

ԻՄ՝ Առաջին հերթին ասել են այն մասին, որ պետք է սովորել չվստահել սեփական գիտակցությանը, որ մի՛ մտածիր այդ մասին, մի՛ պահիր պատկերներ և նման բաներ: Իրականում Մարգարեները դրա մասին շատ են խոսել: Բայց մարդկային դժբախտությունը ի՞նչումն է: Նրանում է, որ իրականում մարդկային գիտակցությանը պետք չեն ո՛չ Մարգարեներ, և ո՛չ էլ Գիտելիքներ: Կամ էլ, եթե ընդհանրացնենք, մարդկանց պետք չեն Մարգարեներ, նրանց պետք են ջիներ, որոնք կիրականացնեն իրենց ցանկությունները:
Ի՞նչ է մարդը: Մարդը առաջին հերթին դա Անձ է, այսինքն նա, որին չի կառավարում գիտակցությունը, բայց որն կառավարում է իր գիտակցությանը: Իսկ եթե մարդը ընդունակ չէ կառավարել իր էմոցիաները, իր գիտակցությունը, նա ենթակա է Սատանային: Եվ բնականաբար, այդ դեպքում այդ մարդը առաջին հերթին քար է հավաքում: Ի՞նչի համար: Որպեսզի Մարգարեին քարերով դիմավորի:

Տ՝... կասկածների, հպարտության, համակարգի նախանձի  քարերո՞վ... Ահա թե ինչի հետ են առընչվել Մարգարեները... անգամ մտերիմներից, եղբայրներից... գիտակցության կարծրատիպային արտահայտությունը Հոգևորության յուրաքանչյուր դրսևորմանը, թե.
« Ինչպես էլ որ փորձես ինձ ապացուցել, միևնույնն է ես քեզ չեմ հավատա»:

ԻՄ՝ Իսկ ո՞վ էր խոսում այդ եղբոր բերանով: Խոսում էր հենց ինքը Սատանան, այսինքն գիտակցությունը. «Ինչպես էլ որ փորձես ինձ ապացուցել, միևնույնն է ես քեզ չեմ հավատա»: Ի՞նչու: Քանի որ գիտակցությունը ատում է Աստծո աշխարհը: Եվ այստեղ է թաքնված առաջինը, ամենաառաջինը, թե ի՞նչու է գիտակցությունը մերժում ողջ Աստվածայինը: Քանզի մարդկային գիտակցությունը մահկանացու է: Դա ասես քո հին համակարգիչը լինի, այն հավերժական չէ, դու այն մի օր կփոխես:

Տ՝ Իգոր Միխայլովիչ, ստացվում է , որ մինչ Մարգարեն կենդանի է, այն Գիտելիքները, որոնք նա բերել էր աշխարհ, սկզբունքայնորեն կենդանի էին, ոչ աղավաղված շնորհիվ, կարելի է ասել դե... իր հեղինակությանը...

ԻՄ՝ Ոչ: Պարզապես դրանք այդքան շուտ չաղավաղվեցին, բայց աղավաղվեցին նրա օրոք: Կրկին անգամ եթե վերցնենք  Մուհամեդին, մենք այդ մասին խոսեցինք, և յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ՝ նրա կյանքի ընթացքում սկսվեց աղավաղվել այն, ինչ ինքը ասել էր և հայտնվեցին մի քանի մարդիկ, որոնք սկսեցին աղավաղել իսլամը հենց Մուհամեդի օրոք: Իսկ եթե վերցնենք Հիսուսին, ի՞նչպիսի  փոխարինումներ և փոփոխություններ ասես, որ չեն եղել նրա օրոք: Բայց Մարգարեները կարող էին մարդկանց Ճշմարտությունը ասել, նրանք այստեղ էին, այս  աշխարհում, և կարող էին գոնե մի փոքր թողնել այս ամենը: Իսկ ի՞նչու հեռու գնալ, ի՞նչու վերցնել Մեծ Մարգարեներին: Ե՛կ վերցնենք «ԱլլատՌա» գիրքը և տեսնենք թե ի՞նչ է կատարվում: Այնքան մարդիկ են հիմա հայտնվել, որոնք իրենց մտքով մեկնաբանում են այն ուղղակի իրենց սեփական ձևով: Եվ ի՞նչի համար են նրանք մեկնաբանում այն: Իրենց իսկ շահի համար, որպեսզի մի բան ստանան: Իշխանություն իրենց նմանների վրա: Ստեղծում են ինչ-որ փակ խմբեր: Պատմում են, որ հանդիսանում են ԱԼԼԱՏՌԱ շարժման հեղինակությունները կամ էլ նման բաներ, նրանք ԱԼԼԱՏՌԱ-ի առաջնորդներն են, էլ ինչ ասես որ չեն անում: Ընդ որում, մարդիկ հավատում են նրանց, մարդը կարդաց գիրքը, հասկացավ ինչ-որ բան, ձգտում է ավելիին իմանալ, իսկ այստեղ նրան հանդիպում են հենց հեղինակությունները, որոնք երբեմն չեն կարդացել այդ «ԱլլատՌա» գիրքը, և սկսվում է խաղը: Այսպես, ժամանակակից կյանքում, երբ մարդ կարող է վերցնել և հենց ինքը կարդալ, ուսումնասիրել և սկսել աշխատել: Չէ՞ որ այդ մասին գրված է և պատմված: Դա ամենևին էլ դժվար չէ: Դե, կցանկանայի խոսել մարդու հետ:
Եվ կրկին անգամ որքան անգամներ է պատմվել, ասվել, որ եթե դու փնտրում ես հոգևոր ուղիներ, ապա փնտրի՛ր հոգևոր ուղի: Իսկ ի՞նչ է պետք մարդկանց: Առողջություն, իրենց խնդիրների լուծում և իմացությունը այն մասին, թե ի՞շնչ է լինելու վաղը: Դե, բացարձակապես ոչինչ չի փոխվել:

Տ՝ Իսկ ի՞նպես վարվեն մարդիկ, որպեսզի և «ԱլլատՌա» գրքի հետ չկատարվի այն, ինչ կատարվեց այն ժամանակներում Գիտելիքների հետ:

ԻՄ՝ Դե դա մարդկային ընտրություն է. ինչ-որ ընտրեն, այն էլ տեղի կունենա: Նրանք, ովքեր ձգտում են Կյանքի, նրանց ոչինչ չի կանգնեցնի: Իսկ նրանք, ովքեր ձգտում են ծառայել համակարգին, դե արդյո՞ք կարելի է մարդուն մահվանից փրկել:

Ժ՝ Մենք հիմա տեսնում ենք ոչ միայն վատ օրինակներ, բայց նաև շատ լավ օրինակներ և՛ շարժման մեջ, և՛ այն մարդկանց մեջ, ովքեր արթնանում են: Նրանք անհամեմատ շատ են: Եվ դա ավելի է ուրախացնում, որ մարդիկ լսում են, որ մարդիկ զգում են...

ԻՄ՝ Եվ այստեղ «ավելի է ուրախացնում»-ը  առանցքային է: Այն ուրախացնում է: Հենց դրա համար էլ այն կա:.

Տ՝ Այսինքն իրենց ներսում բազմապատկում են հոգևոր ուրախությունը, իրենց վրա աշխատանքը, իրենց արարքներով, վարմունքներով:

ԻՄ՝ Ճիշտ է: Նրանք նյութական աշխարհում  պահում են Հոգևոր Աշխարհի դիրքերը, այդ կերպ բերում են  ուրախություն: Իսկ ուրախությունը  նման է լույսի խավարի մեջ:Եվ որքան շատ նման լույսեր վառվեն, այդքան ավելի շատ մութը կնահանջի, և այնքան ավելի շատ ուրախություն կլինի: Տեսնու՞մ ես թե որքան պարզ է ամենինչ:

Ժ՝ Պարզ է, շատ պարզ է:

Տ՝ Ինչպես լույն ու մութը... Հենց գիտակցության խավարի միջոցով է տեղի ունենում ամեն Սրբության ժխտումը, առաջին հերթին ամեն Սրբության ժխտումը  քո մեջ, որպես Անձի: Իսկ ի՞նչը կարող է ծնել մահացածը: Հենց մահացածն էլ ծնում է մահացածը:

ԻՄ՝ Իսկ Կենդանին հենց ծնում է միայն Կենդանին: Այն ծնում է հենց այդ ներքին հոգևոր Սերը: Եվ դա շատ կարևոր է:

Ժ՝ Շատ կարևոր է... Շատ կարևոր է գտնել ինքդ քեզ մեջ այդ Սկզբնաղբյուրը, քանզի այն ծնում  է ներքին Կյանքի անսահմանություն: Այն բացում է երջանկության, ուրախության անսպառ Աղբյուր: Այն անսահման է և անավարտ: Եվ այն Կյանք է տալիս նրանց, ով ընդունում է այն խորը զգացմունքով: Այն Կյանք է տալիս նրանց, ով արդեն իսկ արել է իր ընտրությունը և ապրում է դրանով ամեն օր:

ԻՄ՝  Աստվածաշնչում կա... Ավետարան ըստ Հովհաննեսում կա այսպիսի մի պահ, երբ Հիսուսը խնդրեց մի կնոջը  խմել երկրային ջուր: Եվ նա ասաց նրան, որ ամեն ոք, ով կխմի այդ ջուրը, նա կրկին կծարավի, իսկ նա, ով խմի այն ջուրը, որը Ես կտամ նրան, նա դարերով չի ծարավի, քանի որ, այն ջուրը, որը Ես կտամ նրան, այն կդառնա նրա մեջ ջրի աղբյուր, որը հոսում է դեպի անմահության կյանք:


Դա խորիմաստ բառեր են, որոնք ինչպես կրոնում են ասում կարելի է հասկանալ միայն բաց սրտով: Իսկ եթե դրան մոտենալ գիտակցության օգնությամբ, այդ դեպքում չի կարելի ոչինչ հասկանալ: Ահա կրկին ի՞նչին ենք մենք դա կապում: Հեքիաթի:


Ուրեմն կարելի՞ է հավատալ Մարգարեին: Գիտակցությամբ՝ ոչ, Ոգով՝ այո: Անձի համար հարկավոր չէ հաստատում, այն գիտե, թե ով է Մարգարեն, քանզի այն զգում է դա և ձգտում է: Իսկ ահա գիտակցությունը կանգնում է Անձի ճանապարհին, որը ձգտում է դեպի Մարգարեն: Ի՞նչու: Քանզի, կրկին անգամ հպարտություն և իշխանություն: Եվ այն սկսում է Անձին պատմել. « Մ՛ի հավատա, քշի՛ր, վերցրու՛ քարը և գցի՛ր նրա վրա, քանի որ նա այնպիսինն է, ինչպիսին որ դու, նա մարմնից է և դու էլ մարմնից ես: Իսկ Ոգին տեսանելի չէ: Եթե նա Մարգարե լիներ, նա կտար քեզ այն ամենը, ինչ դու ցանկանում ես, այդ ժամանակ դու կհավատայիր նրան: Իսկ եթե  այն չի տալիս քեզ և պատմում է միայն այն մասին, որի մասին դու չգիտես, ապա էլ ի՞նչպես հավատալ նրան »: Եվ գիտակցությունը միշտ հիմնավորելով համոզում է Անձին նրանում, ար դա այդպես չէ: «Եվ այն, ինչ դու զգում ես,-ասում է նա,- դա սխալ է , դա քո հույսն է: Աստված դա նա է, որը տալիս է քեզ այն ամենը, ինչ դու խնդրես: Նա նման է ծնողի»: Եվ իսկապես, փորձիր հակառակը հիմնավորել: «Երբ որ ծնողներիցդ ջուր ես խնդրում, միթե՞ նրանք ասենք քեզ թեժ կապար են տալիս ջիր փոխարեն: Իհարկե ոչ: Չէ՞ որ նրանք ծնողներ են: Չէ՞ որ նրանք սիրում են քեզ: Երբ որ սնունդ ես խնդրում , արդյո՞ք նրանք քեզ քարեր կտան: Իհարկե ոչ: Չէ՞ որ նրանք ծնողներ են, նրանք քեզ կտան հաց և այն ինչ դու խնդրես մարմինդ կշտացնելու համար:Այդպես էլ Աստված: Եթե նրանից փող խնդրես, նա այն կտա քեզ, քանզի նա սիրում է քեզ, եթե նա իրական Աստված է»: Այդպես է հիմնավորում գիտակցությունը:
Բայց ճշմարտությունը նրանումն է, որ Հոգևոր Աշխարհի համար երկրային, մարդկային  գոյության ժամանակը, դա ոչնչության ժամանակն է, որտեղ մարդ ընտրում է Ապրել թե՞ մահանալ, գայթակղվել թե՞ ազատվել: Եվ ամեն մարմնականը, որը գալիս է Իբլիսից կամ սատանայից, ինչպես որ ասում են, կամ էլ գիտակցությունից, կարելի է ասել նաև Համաշխարհային մտքից ( աթեիստների համար, որպեսզի նրանց համար հաճելի լինի) բոլոր առկա նյութական բարիքները, որոնք թելադրվում են գիտակցության կողմից, այն միշտ այլասերվում է, և այն միշտ դրանից գաղտնիք է սարքում: Եվ ասում են. «Եվ ի՞նչպես կարող ես Աստծուն հասնել, այսինքն Հոգևոր Աշխարհին: Ահա, ո՞րքան էլ որ մտածես դրա մասին, Նա չի գա: Իսկ եթո ցանկանում ես իմանալ և ինչ-որ բան սովորել, գնա՛, սովորի՛ր, արա՛: Եթե ուզում ես տուն կառուցել , սովորի՛ր, թե ինչպես են այն կառուցում, վերցրու՛,մկառուցի՛ր: Տուն դու կարող ես կառուցել: Իսկ կարող՞ ես մա՛րդ, քեզ համար Հոգևոր Աշխարհ կառուցել: Չես կարող: Ի՞նչու: Քանի որ դու այն չգիտես: Իսկ եթե այն չգիտես, ուրեմն այն չկա»: Ահա այդպես էլ Անձը ընկնում է կախվածության և ստրկության մեջ պարզ համոզմունքներով և թվում է նաև տրամաբանական բացատրություններով սեփական գիտակցությունից: Իսկ այստեղ արժե կանգ առնել և մտածել: Բայց եթե դու ինքդ քո տերն ես, ապա ի՞նչու ես նման մտքեր թողնում քո Անձին: Ի՞նչու ես դու վատնում այն ուժը, որը տրվել է քեզ Ոգուց Կյանքի և Փրկության համար, այն բանի վրա, որպեսզի հեքիաթներ լսել: Ի՞նչու ես ծարավ չարի և ի՞նչու ես այս աշխարհում չարը գործում: Եթե դու ցանկանում ես Ապրել, ապա ի՞նչու ես մահվան ձգտում: Այդ մասին արժե մտածել:


Վիդեոհոլովակ

 

ՉԿԱ ՄԱՐԳԱՐԵ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՄԱՐԴԿԱՆՑ ՊԵՏՔ ՉԵՆ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ,
ՆՐԱՆՑ ՊԵՏՔ ԵՆ ՋԻՆԵՐ,
ՈՐՈՆՔ ԿԿԱՏԱՐԵՆ ՆՐԱՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵԹԵ ԴՈՒ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ԱՊՐԵԼ,
ԱՊԱ ԻՆՉՈՒ՞ ԵՍ ՄԱՀՎԱՆ ՁԳՏՈՒՄ

_____________

 

 

  
Rating: 5 / 5 from 4




Recommended Book

AllatRa Book download