Կենդանի զրույց - Էջեր 40-51

02:18:43 - 03:01:30
_____________

Տ՝ Իսկ ի՞նչ մարդիկ չեն տեսնում: Ի՞նչ է ամեն դեպքում գլոբալորեն նրանց հետ կատարվում:

ԻՄ՝ Լավ հարց է. «Ի՞նչ չեն տեսնում մարդիկ»: Ամենինչ չեն տեսնում մարդիկ: Իրականում, եթե մենք մարդուն վերցնենք, որպես Անձ, որպես հանդիսատես, որը ներկա է կյանքի թատրոնին, ապա մարդը չի տեսնում գլխավորը: Մարդիկ չեն տեսնում այն, որ նրանք Անձ են: Եվ մարդիկ չեն տեսնում և չեն հասկանում այն, որ նրանք իսկապես կարող են անմահ դառնալ: Նրանք չեն տեսնում և չեն հասկանում տարրականը, թե ինչի համար են նրանք այստեղ, ամենահասարակը, թե ինչումն է նրանց գոյության իմաստը:
Ի՞նչի վրա են նրանք հույս դնում: Սովորականի վրա, այն, ինչին նրանք սովոր են մանկուց, այն ինչին իրենց սովորեցրել են: Իսկ ի՞նչ են իրենց սովորեցրել: Լինել խելացի, լսել գիտակցությանը, լինել խորամանկ, ապրել, գոյատևել: Ո՞րտեղ ապրել և գոյատևել: Ահա ճիշտ դրվածք՝ գոյատևել: Կրկին անգամ ապրել, դա ճիշտ է: Եվ լավ ապրել, դա նույնպես ճիշտ է: Բայց ո՞րտեղ ապրել: Հավիտենական կյանքը փոխարինվում է ժամանակավոր գոյատևությամբ: Եվ ի՞նչ է կատարվում մարդու հետ: Նա ասես կույր լինի: Իսկ այն, ինչ ցույց է տալիս իրեն գիտակցությունը... Դե, ճիշտ է, այն իրեն ցույց է տալիս. «Ահա ծառը»: Մարդը մոտեցավ, փորձեց. ծառ է: «Ահա քարը»: Մարդը մոտեցավ փորձեց, այո՝ դա քար է: Նա կարող է բարձրացնել այն, այն ծանր է: Եվ գիտակցությունը ասում է. «Մի՞թե դա կարելի է վիճարկել: Եվ գիտությունն է դա հաստատում: Իսկ դուք ինչ-որ հոգևոր բաների մասին եք խոսում»:
Բայց ո՞վ է հաստաում: Եվ ի՞նչի միջոցով է հաստատվում: Գիտակցության միջոցով: Իսկ ի՞նչ է գիտակցությունը: Եվ մարդուն հենց թվում է, որ գիտակցությունը, դա ինքն է: Եվ այստեղ ամենամեծ գաղտնիքն ու ամենամեծ թուլությունն է նրա, ում անվանում են սատանա կամ համակարգ: Դրանումն է թուլությունը:
Շատերը պնդում են, որ սատանայի ուժը կայանում է հենց նրանում, որ նա կարողացել է ապացուցել, որ ինքը գոյություն չունի: Իսկ յուրաքանչուր մարդ, որը կանգնել է Հոգևոր ճանապարհին, որը սկսել է ճանաչել այդ ճանապարհի  ողջ դժվարությունները, նրա պարզությունն ու հրաշալիությունը, ապա առաջինը, ինչ որ նա տեսնում է , դա այն է, որ իր գիտակցությունը, այն իրենը չէ, և որ այն չի ծառայում իրեն: Իսկ գիտակցությունը հենց ինքը դիկտատորն է, դա հենց համակարգի մի մասն է, որը իրենով էլ հենց մանիպուլացնում է և  իրենից, որպես ազատ Անձից դարձնում է ստրուկ: Դրանում է իմաստը:
Բայց, որպեսզի մարդը դա տեսնի, նա առաջին հերթին պետք է ծարավ լինի ներքին ազատության: Չուզենալ, չցանկանալ, այլ ծարավ լինել: Դա պետք է նրա պահանջը լինի: Եվ այն ժամանակ, երբ մարդը զգում է այդ պահանջը, այդ դեպքում նա կարող է անցնել այդ ճանապարհը: Իսկ եթե նա «ուզում» և «ցանկանում» է, ապա բոլոր «ուզում և ցանկանում»-ները գալիս է գիտակցությունից: Երբ այն իր «հոգևոր ուղու» (անվանենք այն չակերտներով) ողջ փորձը անց է կացնում իր գիտակցության միջով, կարո՞ղ է նա արդյոք ինչ-որ տեղ գալ:
Չէ՞ որ դուք ևս սայթաքել եք դրանում: Եվ ի՞նչ: Կարելի՞ է ինչ-որ բանի հասնել գիտակցության միջոցով: Ոչնչի: Քանի որ, այն կանի ամենը, որպեսզի դու առաջ չգնաս: Ինչու՞: Քանի որ, կրկին անգամ նյութի օրենքն է. «կառավարի՛ր և իշխի՛ր», «թեկուզ և ունենալ ժամանակավոր, բայց ունեցի՛ր, դա շատ ավելի լավ է, քան չունենալ ոչինչ նյութական աշխարհում»:

Ժ՝ Այո, իսկ եթե գիտակցությունը կորցնի իր իշխանությունը Անձի վրա, ապա այն պարզապես չի կարողանա գոյատևել: Եվ այստեղ ահա նման մի պահ է, շատ կարևոր է դա հասկանալ, որ անգամ այն բանից հետո, երբ մարդը կյանքի ընթացքում հոգևորապես ազատվում է , ապա միևնույն է, գիտակցությունը մնում է իր հետ, մարմնի բարդ համալիրի հետ: Բայց միևնույն ժամանակ, երբ դու իսկապես ձեռք ես բերում այդ ներքին ազատությունը, երբ իսկապես զգում ես Հոգևոր աշխարհը, ապրում ես դրանով ամեն օր, այն դառնում է քո կյանքի անբաժան մասը: Եվ իհարկե , արդեն շատ հեշտ է դառնում կառավարել սեփական գիտակցությունը: Հասկանալի է, որ միևնույնն է գիտակցությունը շարունակում է իր ագրեսիան քո՝ որպես Անձի հանդեպ, միևնույնն է փորձում է նման կարծրատիպերով պարտադրել իր ծրագրերը: Բայց Անձը, այն արդեն հասկանում է դա, թե ինչումն է Ճշմարտությունը: Եվ ահա, դրանումն է իմաստը: Պետք է նշել, որ գիտակցությունը շատ ավելի քիչ է հարձակվում, քանզի այդ գործընթացը գիտակցության համար դառնում է անշահավետ, անարդյունավետ:
Իսկ երբ մարմինը արդեն ապրի իր երկրային ժամկետը, ապա ազատ Անձը, որը հասել է հոգևոր ազատագրման դեռ մարմնի ապրելու ժամանակ, այն պարզապես գնում է Հարազատ Տուն, այն վերադառնում է Հոգևոր աշխարհ: Իսկ գիտակցությունը դադարում է մեկընդմիշտ գոյություն ունենալ: Եվ հենց այդ պատճառով է, որ Անձը ձգտում է, երբ այն  զգում է ներքին կանչ դեպի հոգևոր Սերը, զգացմունքները, որոնք գալիս են հոգուց, և հենց այդ պատճառով է, երբ դու ազատվում ես հոգևորապես, գիտակցությունը գիտի այդ մասին, և այն շատ է վախենում մարմնի ֆիզիկական մահվանից, քանզի նրա համար այդ գործընթացը, ինչպես որ ֆիզիկական մարմնի համար դա պարզապես մահ է:

ԻՄ՝ Ուղիղ իմաստով՝ այո: Համակարգի այդ մասը, որը կոչվում է մարդու գիտակցություն, այն իրականում դադարում է իր գոյությունը հոգևորապես ազատագրված մարդու մարմնի մահվանից հետո: Բայց և այն էլ կորցնում է իր իշխանությունը մարդու հանդեպ, երբ մարդը հոգևորոպես ազատագրվում է կյանքի ընթացքում, այսինքն, նա ազատ է դառնում, դրանում է ազատության իմաստը: Նա ազատ է: Այսինքն, նա կառավարում է իր գիտակցությամբ:
Յուրաքանչյուր մարդ կասի. «Ես եմ կառավարում իմ գիտակցությունը: Չէ՞ որ դա իմ գիտակցությունն է: Ինչ ցանկանում, այն էլ անում եմ»: Մենք շատ ենք այդ մասին խոսել: Ահա, նստի՛ր գրիչ ու թուղթ առած ձեռքումդ և գրի՛ր այն ամենը, ինչ այն քեզ պատմում և ցույց է տալիս: Իսկ հետո կարդա և տես, թե արդյո՞ք դու ես դա ցանկացել: Պատվիրել ես դու արդյո՞ք այդ մտքերը: Եվ ի՞նչու է այդ ամենը կատարվում:

Տ՝ Դա շատ լավ գործնական խորհուրդ է, երբ գիտակցությունը փորձում է բեռնել եռաչափությամբ, շատ է օգնում դուրս գալ ուշադրության նեղված կետից և գիտակցել, թե ով ես դու: Ես ինձ համար գրում եմ այնպես, ինչպես որ Դուք ասացիք, ինչպես որ Դուք խորհուրդ տվեցիք. ամենը, ինչպես որ կա, պարզապես քեզ համար, առանց զարդարանքների, առանց տրամաբանության կողմից փոխադրությունների: Այլապես, ինչպես որ դուք ճիշտ այն ժամանակ նկատեցիք, երբ որ գիտես, որ դա կարդալու է ինչ-որ մեկը, ապա գիտակցությունը սկսում է ակտիվորեն զարդարել տեքստը, որպեսզի քո մասին ոչ մեկ ոչինչ վատ չմտածի, ավելի ճիշտ քո գիտակցության մասին: Այսինքն չկա այն անկեղծությունը, ինչպես որ երբ որ գրում ես պարզապես քեզ համար, ինչպես որ ասվում է. փորձի պարզության  համար:
Եվ երբ այդպես անկեղծորեն գրում եմ այն ամենը, ինչ պտտվում է մտքերում, և հետո կարդում եմ այդ ամենը ինձ համար, ապա ակընհայտորեն տեսականորեն տեսնում ես, որ գիտակցությունը տալիս է քեզ հիվանդ կենդանու ինչ-որ զառանցանք` քո գիտակցության խաբեության, ստի և զրպարտության ասես մի ձեռնարկ լինի: Գիտակցության էգոիզմի մասնատված գովազդ՝ զուգակցված  ինչ-որ կպչուն մտածմունքների հետ, քո նշանակության թերագնահատման հետ, անցյալի միևնույն հատվածների հետ, որոնք խառնվում են առօրյա տեղեկատվության հատվածներին: Պարզապես մի շիլա-շփոթ: Եվ այս ամենում փոխվում են սյուժեները, բայց էությունը նույնն է ... Ընդհանրապես, անհեթեթություն, որը կարծրատիպային կերպով օրըստօրե կրկնվում է: Պարզապես մի կապիկային շոու: Իսկ ժամանակակից հոգեբանությունը, այն հեռու է այդ խնդիրները լուծելուց ...

ԻՄ՝ Այո, հոգեբանության, նեյրոֆիզիալոգիայի և այլ գիտությունների տեսանկյունից կարելի է փորձել ապացուցել, թե ինչու է հենց այդպես կատարվում, ինչու է որ գիտակցությունը այնտեղ այս կամ այն արտահայտեց... նրա կարծրատիպությունը: Չէ՞ որ ամբողջ հոգեբանությունը կառուցված է գիտակցության կարծրատիպության վրա, դա նրա համար, որպեսզի հասկանալի լինի: Նրանք ուսումնասիրում են այդ կարծրատիպերը և ուսումնասիրում են մանիպուլյացնելու գոծիքները այլ կարծրատիպերի միջոցով այդ կարծրատիպերի դեմ: Այսինքն, կրկին անգամ միևնույն փայտը միայն ուրիշ ծայրով:

_____________

ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿ


Արդեն իսկ մահացածից դեպի հավիտենական  Կենդանիին:

_____________

Ժ՝ Առօրյա կյանքում եռաչափության մեջ Անձը միշտ լսում է իր գիտակցությանը: Անձը չի լսում իր գիտակցությանը միայն այն ժամանակ, երբ ամբողջովին գտնվում է գիտակցության ստրկության ներքո: Եվ այդ ժամանակ գիտակցությունը քեզ համար, դա ասես դու լինես:

Տ՝ Այո, այսինքն մարդը արդեն լինելով այդ վիճակում, որը դու հենց նոր նկարագրում ես, նա անխախտաբար վստահ է այն բանում, որ նա հենց այն է, որը գիտակցություն են կոչում:

ԻՄ՝ Միանգամայն ճիշտ է:

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, ահա նաև նման հետաքրքիր մի պահ, այն, որ ըստ էության համակարգը չի կարող ազդել մարդու ընտրության ազատության վրա: Բայց ի՞նչ է այն անում: Այն (ԻՄ՝ շեղում է) փորձում է ներշնչել, որ...

ԻՄ՝ Այն շեղում է: Իսկ ի՞նչ է ներշնչելը: Ներշնչելը դա պարտադրելն է: Պատկերի, նկարի պարտադրելը: Դա ցանկության առաջացումն է: Դա կրկին անգամ խաղ է ի՞նչի վրա: Առաջին հերթին, էգոիզմի վրա: Դա անհատի ինդիվիդուալիզացումն է, այսպես ասենք, արդեն իսկ գոյություն ունեցողից: Այսինքն. «Չէ՞ որ դա դու ես: Դու առանձնացված ես: Չէ՞ որ դու արդեն... Եվ ամենը քեզ համար պետք է պտտվի, քո շուրջ պետք է պտտվի»: Դե թող պտտվի: Իսկ դա երկա՞ր կտևի: Իսկ ժամանակը այնքան արագ է վազում, որ երբ տեսնում ես, որ արդեն վերջ, դադարել է պտտվել: Ի՞նչ է վաղը: Իսկ վաղը դու չունես: Դրանում է հենց իմաստը: Բայց դա լավ է հասկանալ այն դիրքից, երբ դու ունես ոչ միայն վաղը, այլ քո առջևում Հավիտենությունն է , այդ դեպքում քեզ համար հասկանալի է, որ ամեն օրը, դա ոչինչ է:
Իսկ մահկանացու մարդու համար, որը ապրում է գիտակցությամբ...  (Ահա, կրկին անգամ ընդգծում եմ, մահկանացու: Ինչու՞ մահկանացու: Դե, որովհետև իրականում էլ հենց մահկանացու): Ամեն օրը նրա համար, դա կյանք է: Գիտակցությունը կառչում է ամեն օրվանից, և նա փորձում է դարձնել այն շատ ավելի բուռն ու հագեցած: Բայց որոշները կասեն. « Ի՞նչպես թե բուռն ու հագեցած, եթե ես ոչինչ չեմ արել»: Հենց անգործության, տրտնջանքի և անտարբերության մեջ, դա է հենց գիտակցության բուռն դրսևորումը:
Մարդու մոտ, ինչպես ասում են, ուժերի անկում է, նա տրամադրություն չունի կամ նրա մոտ դեպրեսիա է: Ի՞նչ է դեպրեսիան, եթե հասկանանք: Կարո՞ղ է արդյոք ընդհանրապես դեպրեսիա գոյություն ունենալ: Չի կարող: Իսկ ի՞նչ է դեպրեսիան: Դա էգոիզմի մի մասն է կամ էլ մարդուն մանիպուլյացնելու ձևերից մեկը: Գիտակցությունը պարզապես թելադրում է նրան, և այդ ժամանակ նա գտնվում է չափազանց բացասական էմոցիոնալ զգացմունքների մեջ:

Տ՝ Զոհի դիրքորոշում...

ԻՄ՝ Զոհի դիրքորոշում... Ո՞րտեղ է մարդը ներդնում իր ուշադրությունը: Անդադար իր վիրավորանքի մեջ: Իր տրտնջանքի մեջ: Ի՞նչ կլինի այդ մարդու հետ: Դա նման է մի կովի, որին վատ են կերակրում, բայց կթում են առավոտվանից մինչ երեկո, կթում են յուրաքանչյուր կաթիլը. օրգանիզմը դեռ չի հասցրել կաթ արտադրել, իսկ այն արդեն կթեցին: Հենց դա է այդ դեպրեսիվ հոգեվիճակները, կամ էլ հակառակը՝ չափազանց ուրախը՝ դա ընդամենը մանիպուլյացիա է: Բայց դրա հետևում կա՞ ինչ-որ ճշմարիտը: Ոչ: Դատարկություն: Այսինքն, եթե նայենք իմաստի մեջ, ապա այն դատարկ է:
Իսկ ի՞նչ է իրական երջանկությունը, իսկական կյանքը կրկին անգամ հոգևոր կյանքի տեսանկյունից, երբ մարդը առընչվում է Ճշմարտության հետ: Դա... Կրկին անգամ, կարո՞ղ է արդյոք լինել այնպիսի մի հասկացողություն, ինչպիսին որ դեպրեսիան է: Դա ծիծաղելի է: Կարո՞ղ է արդյոք ընդհանրապես վատ տրամադրություն լինել: Դա ծիծաղելի է: Այո, մարմինը կարող է հոգնած, տխուր տեսք ունենալ, բայց ի՞նչ է կատարվում մարդու ներսում:

Ժ՝ Այո, այնտեղ ապրում ես Ոգով: Մարմինը հոգնած է, բայց Ոգին ներսում ուրախություն է ստեղծում:

ԻՄ՝ Եվ ի՞նչու Սուրբ Հոգի: Քանզի, նրա հետ ուրախ է, Սուրբ է, Տոն է: Տոնական Ոգի, այդպես կարելի է անվանել, քանզի միշտ Տոն է: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել: Ոչինչ: Կարելի՞ է արդյոք ինչ-որ երկրային մի բանով փոխարինել այնտեղի մի ակընթարթը: Ոչնչով: Այդ պատճառով, երբ մարդը իսկապես առընչվել է այն աշխարհի հետ, նա այլևս հիմարություններ չի անում: Նա արդեն փորձում է, թեկուզ ինչ-որ կերպ, թեկուզ գիտակցության միջոցով, բայց նա բարձրանում է դրան: Երբ նա առընչվել է ոչ թե այսպես ասենք, այն հոգեվիճակի ստվերների ինչ-որ արտացոլանքի հետ, թեպետ դա ևս հրաշալի է, այլ ես նկատի ունեմ, երբ իրական կերպով... այդ դեպքում դա ոչնչով չի կարելի փոխարինել:

Ժ՝ Այո, անգամ գործնականից օրինակ, երբ դու ֆիզիկապես շատ հոգնած ես, ասենք քիչ ես քնել և ողջ օրը ֆիզիկական աշխատանքներով ես զբաղվում (ԻՄ՝ Չէ՞ որ դա մարմնի խնդիրներն են…), և ինչ-որ մի պահին դու հասկանում ես, որ դա քեզ ոչմի կերպ չի շեղում նրանից, ինչը ներսումն է: Հակառակը, դու ասես ուժեղացնում ես այդ զգացմունքները...

Տ՝ Ուրախ ես, որ մարմինը զբաղված է և չի խանգարում Անձին (ԻՄ՝ Ապրել) Հոգևոր Աշխարհով:

Ժ՝ Անգամ վատ ինքնազգացողությունը դու օգտագործում ես հօգուտ քո հոգևոր վիճակի: Բայց, ասենք, մարմինը մտահոգված է իր առողջությամբ: Իսկ դու հասկանում ես, որ դու մարմին չես...

ԻՄ՝ Մարմինը մտահոգված է առողջությամբ, հանգստով, բայց դա քեզ չի հուզում:

Տ՝ Այո, հպարտության կողմից հանգստություն, և քո էգոիզմի համար հիշատակի նկար, դա քեզ արդեն չի հուզում, քանզի այդ ամենը նախորդ օրվա պատրանքն է:

ԻՄ՝ Երբ Անձը հասնում է նրան, ինչին որ պետք է հասնի՝ Հոգևոր Աշխարհին, այն ազատվում է այդ պատրանքներից: Հասկանելի է, որ նա մեծանում է, նա ճանաչում է աշխարհը: Բայց նա, ամեն դեպքում, սկսում է տեսնել այն այնպիսին, ինչպիսին որ այն կա: Եվ եռաչափությունը,  այսպես ասենք, դա ճանաչողության համար ամենահետաքրքիր չափությունը չէ, ի նկատի ունեմ հոգևոր Անձի համար: Քանզի, հենց ուշադրության ուժը արդեն իսկ փոխվել է 70%-30%- հարաբերակցությանը այն բանի վրա, որը չի վերաբերվում նյութական աշխարհին:

_____________

 

ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿ №7

Վիդեոհոլովակը պատմում է, թե ինչպես է համակարգը օգտագործում ԶԼՄ-ները գիտակցության ազդեցությունը Անձի վրա ուժեղացնելու համար: Մանիպուլյացիան, խաբեությունը, վերահսկողության թաքնված հոգեբանական մարտավարություններ և մանիպուլյացիայի, խոսքի, արտահայտության և խոստումների ուժի, հակառակորդների գայթակղության և շահ ստանալը, ամբոխի հոգեբանությունը, առևտուրի մոգությունը, զրուցակցի մանիպուլյացիայի հրաշքը առանց նրա իմացության, անհարկի իմպուլսային գնման հոգեբանական ռազմավարությունը, դա և շատ այլ բաներ, որը մարդուն վերածում է գիտակցության ստրուկը և նրա մեջ արթնացնում է երկրայինը:
Բայց կարո՞ղ է արդյոք լինել հակառակը: Կարող է: Տեղեկություն, որը խթանում է մարդուն աշխատել իր վրա, ուսումնասիրել համակարգը: Տալիս է հասկացողություն, թե ինչպես է տարբերվում Անձը գիտակցությունից, թե ինչպես կարող է նա ազատվել գիտակցության ստրկությունից և ազատություն ձեռք բերել, ինչպես Ապրել Հոգով: Պատմում է մարդկության հոգևոր փորձի և պրակտիկայի մասին: Հոգևոր Սիրո լավագույն օրինակները, աշխարհի տարբեր երկրների մարդկանց կարծիքը Խորը զգացմունքներով ապրելու պահանջի մասին, Հոգևոր աշխարհի Կյանքի կարևորության մասին: Այդ ողջ տեղեկությունը պայման է ստեղծում այն բանի համար, որպեսզի մարդը դառնա ազատ և երջանիկ: Ընտրությունը Մարդունն է:

_____________

ԻՄ՝ Ի՞նչին է եկել այսօրվա գիտությունը: Նրանք, ովքեր հետաքրքրվում են, կարող են իրենք գտնել այդ ողջ ինֆորմացիան ( հիմա շատ աշխատանքների համար մուտքն ազատ է) և ինքները համոզվեն, որ մարդիկ, որոնք սկսում են ուսումնասիրել, թե ինչպես է գործում գիտակցությունը և ինչ է այն, նրանք գալիս են այն հասկացողությանը, որ մարդը չի կառավարում գիտակցությունը, այլ իրականում գիտակցությունը, դա ին-չոր օտարածին է, որը մանիպուլյացնում և կառավարում է իրենցով:

Ժ՝ Ավելին, նա նաև հենց կոնկրետ Անձի համար պատրանք է նկարում: (ԻՄ՝ Իհարկե, անպայման): Այսինքն մարդը տեսնում է ընդամենը 10%-ը, իսկ մնացած 90%-ը ինպես որ պնդում է գիտությունը... որ ուղեղը ընկալում է 10%-ը...

ԻՄ՝ Գիտակցությունը ուղեղ չէ: (Ժ՝ Այո, գիտակցությունը…) Ուղեղը ընկալում է այն, ինչ գիտակցությունը տալիս է իրեն, և կրկին անգամ իր գործելու կարողության չափով, ոչ ավելին: Իսկ գիտակցությունը, այո, նա հիմնական մանիպուլյատորն է: Ինֆորմացիայի մեծ մասը անցնում է Անձի կողքով: Անձին այն ընդհանրապես չի հասնում:

Ժ՝ Այո... Ի դեպ, ևս մի կարևոր պահ գիտակցության ճանաչման գործնական փորձից. գիտակցությունը Անձին տալիս է տեղեկություն արդեն որպես պատրաստի պատասխան, այսինքն ընդհանրապես չամրացնելով դրանք փաստերով: Եվ միշտ փորձում է տեղադրել, այն փորձում է Անձին պարտադրել իր արդեն պատրաստ ինչ-որ եզրակացությունը: Բայց գիտակցությունը վախենում է փաստերից և պրակտիկայից:

ԻՄ՝ Այո, դա ճիշտ է: Կրկին անգամ վերցնենք բեմի վրայի դերասանին: Ի՞նչ ենք մենք տեսնում: Որ նա խաղում է բեմի վրա և ինչ-որ դեր է տանում: Իսկ դերասանի ողջ կյանքը բեմի հետևում է... Դե ամենինչ ֆրակտալ կերպով կրկնվում է այս նյութական աշխարհում... Հետաքրքիր օրինակ է, բայց  ազգանունները չենք բարձրաձայնի: Մի ընկեր էր խաղում Սողոմոն արքայի թատրոնում: Շատերը հիանում էին նրա խաղով և այնքան համոզիչ էր խաղում այդ դերը, որ դերասանին Սողոմոնի նման իմաստուն էին համարում: Իսկ կյանքում՝ հասարակ հարբեցյալ: Ահա արդարությունը:

Տ՝ Թագավոր...

ԻՄ՝ Ահա քեզ թագավոր: Բայց մարդիկ նրան ընդունում էին գրեթե որպես հենց իրեն՝ Սողոմոնին:

Տ՝ Այո, գիտակցությունը դավաճանում է մարդուն, երբ նա ապրում է նյութական ստանդարտներով: Եվ նրա հետ խաղում է որպե մուկ ու կատու: Այդ խաղի արդյունքը, ըստ էության արդեն իսկ հայտնի է: Եվ իհարկե, ամենը ներգրավված է մարդու հպարտության վրա...

ԻՄ՝ Նաև բավականին հետաքրքիր և ապացուցելին այն է, որ գիտակցությունը պարզապես խաղում է ձեր հետ... Ահա, շատերը ուսումնասիրում են գլխուղեղը, փորձում են այնտեղ գիտակցությունը գտնել: Բայց գլխուղեղը դա արդեն հետևանքն է, այլ ոչ թե պատճառը: Մի պարզ օրինակ: Երբ մարդը իրականության մեջ տեսնում է ինչ-որ գործողություն, ապա, եթե այդ ընթացքում զննենք նրա գլխուղեղը ՄՌՏ-ի (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) սարքով, նրա մոտ տեղի է ունենում միևնույն նեյրոնների գրգռում: Այսինքն, գիտակցությունը չի տարբերում մի պատրանքը մյուսից: Դա ևս կարևոր պահ է: Ի՞նչու: Քանզի, այն, ինչը կատարվում է մարդկային գիտակցության մեջ Անձի համար իրականությունն է հանդիսանում:

Ժ՝ Այ դա շատ տխուր պահ է, քանզի  եթե մարդը հոգևորապես ազատ չէ, ապա նրա համար գոյություն ունի մի իրականություն, որը որ նրան ցույց է տալիս Առաջնային գիտակցությունը:

ԻՄ՝ Բացարձակապես ճիշտ է... Օրինակ՝ երազը: Մենք արդեն խոսել ենք այդ մասին, որ երազի ժամանակ մարդը իրեն զգում է իրականության մեջ: Նա զգում է և՛ պինդ նյութի պնդությունը, և՛ փափուկի՝ փափկությունը, և՛ ջուրը նա զգում է որպես ջուր, և՛ կրակը որպես կրակ: Բայց չէ՞ որ դա պատրանք է:

Տ՝ Իգոր Միխայլովի՛չ, նաև նման հետաքրքիր պահ կա, բայց դա արդեն մոտ է ընտրության ազատությանը, որ սկսած 70-ական թվերից ակտիվորեն ընթանում են փորձարկումներ այն ուսումնասիրության նպատակով, թե ունի՞ արդյոք մարդը ընտրության ազատություն թե ոչ: Եվ վերջին ժամանակներում ակտիվորեն արծարծվում է այն տեսակետը, որ ուղեղը որոշումը ընդունում է ավելի շուտ, քան մարդը կիրականացնի որոշակի գործողություններ կամ կգիտակցի այդ որոշումը:

ԻՄ՝ Բայց դա իսկապես այդպես է: Մարդու գիտակցությունը շատ ավելի շուտ է որոշում ընդունում, որով էլ արդյունքը տալիս է Անձին, և հետևաբար, Գիտակցությունը դա կարող է գիտակցել: Այսինքն, ստացվում է, որ  վեճի մեջ ... օրինակ, մենք վիճեցինք քեզ հետ ինչ-որ բանի շուրջ, ապա արդյունքները մեր գիտակցություններին արդեն հայտնի է, իսկ մենք դեռ շարունակում ենք վիճել: Նրանք արդեն վաղուց որոշել են, թե ով է հաղթելու: Իսկ էլ իչպե՞ս այլ կերպ կարող է լինել, եթե քո գիտակցությունը, իմ գիտակցությունը և բոլոր նրանց գիտակցությունը, ովքեր մեզ լսում են եթե ցանկանում են, դա ամբողջության մի մաս է: Դա նման է ինքդ քո հետ շախմատ խաղալուն. ինչքան էլ որ դու իմաստնություն ցուցաբերես, ինչպես էլ որ փորձես ինքնդ քեզ խաբել, միևնույնն է դու հաղթում ես, բայց դու նաև պարտվում ես:

Տ՝ Այո, շախ և մատ... Կարելի է ասել. «իդեալական մատ»...

ԻՄ՝  Պարադոքսը նրանումն է, որ այդ վեճի ելքը, այն նախապես հայտնի է: Հայնտնի է ոչ  երկու վիճողներին: Նրանք համակարգի խաղում ընդամենը խաղաքարեր են: Նրանք էմոցիաներ են դուրս նետում, նրանք երկուսն էլ մտահոգվում են , իրենց ուշադրության ուժը ներդնում են որոշակի բառերի մեջ և բռնվում են որոշակի էմոցիաներով: Եվ ի վերջո, համակարգը արդեն կանխատեսել է այդ վեճի արդյունքը

Տ՝ Այո, այդպիսի խաղի արդյունքը ակնհայտ է և անդառնալի, եթե քո ուշադրությունը խաղի մեջ է:

ԻՄ՝ Այո, մարդը իսկապես որ ունի ընտրության ազատություն: Բայց այդ ընտրությունը չի իրականացվում գիտակցության մեջ , առավելևս ուղեղի մեջ: Պարզապես մարդկանց մոտ անհասկացողություն կա, որ մարդը, դա առաջին հերթին Անձ է: Իսկ Անձը ոչ նյութական կառուցվածք է: Եվ ուշադրության ուժը, որը ներդնում է Անձը հենց որպես ոչ նյութական կառուցվածք, գտնվում է Ոգու մեջ, և ոչ թե նյութի մեջ: Որպեսզի դառնալ իսկապես ազատ և ապրել երջանիկ, իսկապես երջանիկ, և իսկապես ազատություն ձեռք բերել, պարզապես պետք է այդ ուշադրության ուժը ներդնել զգացմունքային ընկալման զարգացման մեջ և ուղղորդել այն դեպի հոգևոր զարգացման ուղղությամբ:
Բայց չներդնել անպիտան մտքերի մեջ, այն պատրանքային նկարների մեջ, որը գիտակցությունը խցկում է (տալիս) է քեզ: Եվ առավելևս ոչ ինչ-որ անպիտան էմոցիաների մեջ՝ պարտադրված գիտակցության կողմից: Պետք է պարզապես տնտեսել և որպես միջոցներ՝ խելացի ներդնել: Այդ դեպքում ձեռք կբերես այն անծայրածիրը, որին որ ձգտում ես, բայց միայն երբ դու իսկապես ձգտում ես դրան:

_____________

ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿ

Արդեն իսկ մահացածից դեպի հավիտենական Կենդանիին:

_____________

Ժ՝ Վերջին ժամանակներս գիտնականները սկսեցին բարձր հայտարարություններ անել՝ ԶԼՄ-ներում՝ հրատարակելով իրենց ենթադրություններն այն մասին, որ իբր մարդը ոչ միայն զրկված է իր ընտրությունից, բայց նա նաև զրկված է կամքից: Չէ՞ որ դա հենց այնպես չի տեղի ունենում...

ԻՄ՝ Իրականում մարդը չի կարող ունենալ կամք: Մարդը կարող է կամքի միջոց, փոխարինող լինել: Մինչդեռ նա բաժանված է, նա մեկ ամբողջություն չէ: Իսկ մասը չի կարող ունենալ ամբողջի ուժը: Դրանումն է իմաստը: Իսկ կամքը, դա ամբողջի դրսևորում է:
Ի՞նչումն է կայանում իմաստը: Մարդը կարող է փոխանցել կամ համակարգի (սատանայի) կամքը կամ էլ Հոգևոր Աշխարհի կամքը: Բայց նա որպես Անձ կարող է ընտրել թե ինչը ընդունել: Նա ունի ընտրության ազատություն: Բայց գիտակցությունը երբեմն փակուղու մեջ է դնում: Հասարակ օրինակ: Հանգիստ գնում ես, մտածում ես հոգևորի մասին կամ էլ կարդում ես ինչ-որ աղոթք, իսկ այդտեղ քո հետևից քեզ վրա շուն հաչաց: Ի՞նչպիսի արձագանք կլինի: Դու ի՞նչ է, չե՞ս ներդնի դրանում ուշադրությունդ: Կներդնես, անշուշտ, անպայման: Դա չափազանցված է, պարզապես բացատրում եմ:

Տ՝ Եվ անգամ հիմա ստացվում է, որ որոշ հանդիսատեսների գիտակցությունը կարող է կառչել շնից, իբր թե. «տեսնու՞մ ես, դու չունես ընտրության ազատություն»: Չնայաց որ խոսքը այստեղ գնում է հասարակ եռաչափության մասին:

ԻՄ՝ Ակամա դու կներդնես ուշադրության ուժը քո մարմնի պահպանության մեջ: Դա կյանքի պահհպանության օրենքն է: Եվ գիտակցությունը պարտավոր է արձագանքել այն բանին, որ շունը հաչաց քեզ վրա: Դա նորմալ է և դա բնական է: Հարցը նրանումն է, թե ո՞րտեղ էիր դու: Եթե դու որպես Անձ այդ պահին գտնվում ես Հոգևոր Աշխարհի զգացմունքային ընկալման մեջ, ապա միևնույնն է, որ քո գիտակցությունը կարձագանքի, միևնույն է դու կներդնես ուշադրություն: Բայց դա քեզ որպես Անձի չի տանի քեզ հետ քո գիտակցության կառավարության տակ:
Դա այնպես չէ, ինչպես որ համակարգչային խաղում, ոչ, ոչ մի դեպքում: Այնպես չէ, ինչպես որ նկարում են մատրիցան կամ էլի այլ բան: Դա նման է ներսից արտաքինին հետևելուն: Կամ էլ կողքից՝ արտաքինին: Ի՞նչու: Քանզի դու այդ ամենը ամբողջական կտեսնես: Դու նորմալ կարձագանքես , բայց դա քեզ չի կարող հանել այն հոգեվիճակից և լարել  գիտակցության ստրկության տակ, եթե դու իսկապես ապրում ես Հոգևոր Աշխարհով:
Բայց երբ մարդը չունի այդ փորձը, գիտակցությունը իրեն հակառակը կպատմի, որ ինչպես էլ որ նստես քո մեդիտացիաին, ինչպես էլ որ կատարես աղոթքը, ամեն դեպքում, այն անպայման կաշխատի: Գիտակցությունը կաշխատի, բա ոնց: Նրա գործունեությունն է այդպիսին: Նա պետք է արձագանքի և պահպանի իր գոյությունը:

Տ՝ Այդ պատճառով էլ նա ասում է, որ. «զբաղվի՛ր հոգևորով, բայց մի՛ ապրիր»:

ԻՄ՝ Զբաղվել կարելի է սպորտով, կամ էլի ինչ-որ բանով, իսկ հոգևորով պետք է ապրել: Մինչդեռ մարդը չհասկանա դա, գիտակցությունը ողջ ընթացքում նրան կասի. «Գնա՛, զբաղվի՛ր ֆիզկուլտուրայով, գնա՛ աղոթիր,, զբաղվի՛ր մեդիտացիայով կամ հոգևոր պրակտիկայով»: Կապ չունի , թե ինչպես այն կանվանվի: Բայց մարդը կզբաղվի, բայց չի Ապրի: Իսկ տարբերությունը մեծ է: Զբաղվել, դա կարելի է ֆիզիկական մարմնով, դա մի բան անելն է գիտակցության օգնությամբ... Իսկ Ապրել պետք է Հոգով:

Ժ՝ Այո, քանի որ հոգևորը, դա հոբբի չէ, դա գլխավոր ներքին պահանջն է: Այն քեզ պետք է ավելին, քան ողջ երկրայինը միասին վերցրած: Եվ առանց դրա պարզապես դժոխք է, ոչ թե գոյություն:

ԻՄ՝ Այստեղ ահա, կա հենց հիմնականը. ինչու՞ է գիտակցությունը հրահրում մարդկանց զբաղվել հոգևորով: Հոգևորով պետք է Ապրել, այլ ոչ թե զբաղվել: Ի՞նչու է դա տեղի ունենում: Քանի որ գիտակցությունը, այն չի ընկալում Հոգևոր Աշխարհը: Այն չգիտի, թե ինչպես կարելի է ապրել Հոգևոր Աշխարհով: Այդ պատճառով էլ գիտակցությունը հրահրում է մարդկանց այն բանին, որպեսզի նրանք ժամանակ անցկացնեն և իրենց ուժը ծաղսեն (առաջին հերթին ուշադրության ուժը) այն բանի վրա, որպեսզի փորձեն դառնալ հոգևոր, իրենց ուշադրուդրությունը փոխեն մի պահից մյուսի վրա: Մարդիկ, որոնք ենթակա են գիտակցությանը, միշտ գտնվում են ինչ-որ կրոնի, ինչ-որ մոգության կամ էլ ինչ-որ բանի փնտրտուքների մեջ:

Տ՝ ...ինչ-որ նորության:

ԻՄ՝ Անշուշտ: Նրանց հետաքրքիր է նորությունը: Հենց այդ նորության հետևից էլ ընկած է գիտակցությունը: Այսինքն, գիտակցությունը մարդկանց մի պաշտամունքից մյուսն է լարում, մի կրոնական համայնքից՝ մյուսը: Այսինքն, գիտակցությունը ողջ ժամանակ գտնվում է փնտրտուքների մեջ, առաջին հերթին մոգության փնտրտուքների մեջ իր համար և երկրորդ հերթին՝ մարդկանց իրական ճանապարհից շեղելու համար:

Տ՝ Իսկ եթե մարդը ապրում է հոգևորով:

ԻՄ՝ Իսկ եթե մարդը ապրում է հոգևորով, ապա գիտակցությունը... այն աշխատում է, այն գործում է, այն նաև հաչում է, ինչպես որ այն շունը, բայց այն չի շեղում:

Տ՝ Այսինքն, գիտակցությունը պայմաններ է ստեղծում, իրավիճակներ, պատրանքներ, սադրանքներ: Եվ այդ ամենը արվում է մարդու ուշադրությունը ամենագլխավորից շեղելու համար: Եվ այն իրավիճակը, որը հիմա գոյացել է գիտական միջավայրում... այդ խցանումը, գիտակցության ուսումնասիրության առիթով կաղապարը: Չէ՞ որ ամենինչ այս եռաչափությունում կապված է գիտակցության հետ՝ սկսած մարդկային մտքերից, ավարտած՝ մարդկանց միջև դիմակայություններով և հակամարտություններով, որոնք նշանակվում են, ընդգծում եմ, որպես «գիտակցության խորը հակամարտություն»:

Ժ՝ Այո, իսկ ի՞նչումն է թաքնված այդ խորը հակամարտությունը: Նրանում, ինչի մասին խուսում էր Իգոր Միխայլովիչը, որ գիտակցությունը առաջին հերթին հակառակվում է Հոգևոր աշխարհին, Անձի յուրաքանչյուր ցայտերին, որը ձգտում է իր ներսում ապրել Հոգևոր աշխարհով: Համակարգը փորձում է անել ամենինչ, որպեսզի Անձը չստանա այդ ներքին ազատությունը և մնա ագրեսիայի և վախի ստրկության մեջ:

Տ՝ Այո, և դրա համար էլ նույն այդ գիտակցության մասին գիտելիքները շատ կարևոր են: Եվ ուսումնասիրելով գիտակցությունը՝ գիտնականները բողոքում են այն բանի համար, որ այն հարցի պատասխանը, թե «Ի՞նչ է գիտակցությունը» պահանջում է դուրս գալ ստանդարտ գիտական մեթոդների սահմաններից: Չէ՞ որ ուսումնասիրության բարդությունը իրենց մոտ արդեն իսկ առաջանում է հենց այն հարցի հարցադրման փուլից, թե «Ի՞նչու գոյություն ունի գիտակցությունը»: Եվ ուսումնասիրողների մոտ կա նաև նման տերմին. «գիտակցության դժվար խնդիրը»:

Ժ՝ Այո, կա նման բան:

Տ՝ Այո, գիտական միջավայրում այդ խնդիրը   ուսումնասիրությունների կարևոր առարկա է հանդիսանում և՛ գիտակցության արդի փիլիսոփայության մեջ, և՛ հոգեբանության մեջ, և՛ նյարդագիտության, և՛ նույն այդ կվանտային ֆիզիկայի մեջ: Գիտնականները զարգացնում են գիտակցության տարբեր թեորիաներ, ուսումնասիրում են հնարավորությունները ներառյալ ինսպրոպացիաները, այսինքն ինքնահետևելը:
Բայց խնդիրը նրանումն է, որ նրանք մեծամասնությամբ վարում են հենց տեորետիկական հետազոտություններ, այսինքն նրանք հետևում են գիտակցությամբ, այսպես ասած հենց նույն այդ գիտակցության «բաժիններ»-ը հետևություններ են անում իրենց սեփական գիտակցության միջոցով ՝ միևնույն ժամանակ իրենց կյանքում մնալով հենց համակարգի ստրուկները, գիտակցության ստրուկները... Անգամ նշված է, որ հենց որ նրանք խորանում են գիտակցության խնդիրների մեջ, ապա նահանջում է սեփական առողջությունը և այդ մարդիկ սկսում են հիվանդանալ: Բայց, ըստ էության, հենց ինքը գիտակցությունն է, որ հենց իր համակարգի ուսումնասիրության մեջ կատարում է  ունիվերսալ խլացուցիչի դերը:

ԻՄ՝ Համակարգը դեմ է կանգնում այն բանին, որ մարդը կարողանա ուսումնասիրել համակարգը: Այսինքն, մարդիկ, որոնք գիտական ճանապարհով փորձում են  ուսումնասիրել գիտակցությունը իրենց գիտակցության միջոցով, միշտ փակուղու մեջ են հայտնվել: Իսկ նրանք, ովքեր ավելի են մոտիկացել, պարզապես կորցրել են առողջությունը, ընդ որում շատերը, ովքեր չափազանց համառ էին՝ մեկընդմիշտ, իսկ որոշները՝ ժամանակավոր, մինչ այդ ուսումնասիրությամբ զբաղվելը: Եվ շատերն են անցել դրանով:
Իսկույն, հենց նրանք ինչ-որ հետաքրքիր բանի էին հասնում, ողջ խումբը հիվանդանում էր, իսկ հենց փորձարկումները դադարում էին՝ նրանք առողջանում էին: Ինչքան որ նրանք համառ էին դառնում, այդքան նրանց հիվանդությունները ծանր էին ընթանում: Դա փաստ է, որը արձանագրված է, և նման խմբեր, ի դեպ շատ են եղել:
Եվ շատ շատերը, որոնք առընչվել են այդ դրսևորումների հետ, նրանք պարզապես թողել են իրենց հետազոտությունները: Ինչու՞: Քանզի սկսվում է մետաֆիզիկան, անբացատրելին: Եվ արդի նյարդաֆիզիոլոգներից շատերը, ուրիշ ուղղությունների գիտնականները, որոնք իսկապես ուսումնասիրում են գիտակցությունը, թե ինչպես է այն աշխատում, ինչպես է այն գործում, լավ հասկանում են, որ նրանք գործ են ունենում ինչ-որ պարոնորմալ, մետաֆիզիկական դրսևորումների հետ, և նրանք վախեենում են անգամ խոսել այդ մասին: Իսկ ո՞վ է վախենում իրենց մեջ: Կրկին անգամ միևնույն գիտակցությունը. «իսկ ի՞նչ կմտածեն մարդիկ իրենց մասին: Նրանք կկորցնեն իրենց գիտնականությունը»:

Տ՝ Այսինքն գիտակցությունը առաջարկում է նրանց իրենց ուշադրությունը ներդնել իր վախի և կասկածի ծրագրերի մեջ:

ԻՄ՝ Այո, շատ մարդիկ զրկվել են առողջությունից, շատերը զրկվել են նաև կյանքից, երբ փորձել են իրենց գիտակցության միջոցով ուսումնասիրել գիտակցությունը: Դա միևնույնն  է ինչ նավի վրայի բունտը. Նավը մեծ է, իսկ այստեղ մի քանի նավաստի որոշել են այսպես ասած սկանդալ սարքել: Դե բնականաբար, կամ նրանց հանդարտեցրին, կամ էլ այն ժամանակվա օրենքներով նավից դուրս նետեցին:

Տ՝ Այսինքն, համակարգը թույլ չի՞ տա ուսումնասիրել իրեն:

ԻՄ՝ Բնականաբար, համակարգը իրեն ուսումնասիրել թույլ չի տա, եթե մարդու մեջ գերիշխում է Գիտակցությունը այլ ոչ թե Անձը: Համակարգը կարելի է և պետք է ուսումնասիրել, բայց միայն Անձի որպես Հոգևոր Դիտորդի տեսանկյունից, այսինքն մարդու մեջ Հոգևոր սկզբի գերակայության դեպքում, այլ ոչ թե նյութական սկզբի  Երկրորդական գիտակցության տեսանկյունից, որը տեղի է ունենում համակարգի կողմից կամ էլ նրանից, ում կրոններում անվանում են սատանա: Պարզ հարց. կարո՞ղ է արդյոք սատանան դրախտի ճանապարհը ցույց տալ: Իհարկե ոչ, նա կարող է իր կաթսան տանող ճանապարհը ցույց տալ, բայց ոչ դրախտի:
Իրականում, համակարգը ուսումնասիրության համար հեշտ է նրա համար, ով դառնում է Հոգևոր Աշխարհի մասը: Նա առանձնապես ստիպված էլ չի լինում ուսումնասիրել: Ամենինչ ասես ափի մեջ է, տեսանելի է: Անգամ լարվել պետք չէ: Իսկ ահա նա, ով փորձում է ուսումնասիրել համակարգը՝ իր գիտակցության միջոցով՝ լինելով կառավարելի հենց համակարգի կողմից, որպես նույն այդ համակարգի մաս, դե... դա հաստատ լավ բանի չի հանգեցնի: Դա անհնարին է:
Դրա մասին այսպես թե այնպես, տարբեր ժամանակներում ասել են իմաստուն մարդիկ, նրանք, ում կոչել են մարդկության Իմաստուններ, որոնք իսկապես իմացել են Հոգևոր Աշխարհը, ջանասիրաբար աշխատել են իրենց գիտակցության՝ որպես համակարգի մի մասի ուսումնասիրության վրա: Նրանք վաղ թե ուշ գալիս էին այն հասկացողությանը, որ նրանք համակարգի մի մասը չէին հանդիսանում, այլ Հոգևոր Աշխարհի մի մասն էին: Եվ ահա այն ժամանակ նրանց առջև բացվում էր այս փոքր անպետք եռաչափ աշխարհի գաղտնիքները, որում իրականում գաղտնիք էլ չկա:
Այս աշխարհի ամենամեծ գաղտնիքն այն է, որ սատանան գոյություն ունի, և սատանան դա յուրաքանչյուր մարդու անբաժանելի մասն է կազմում: Եվ իրականում ամենինչ թաքնված է ընտրության մեջ, թե ում ես դու ծառայում: Իսկ չծառայել մարդը չի կարող: Անգամ երբ նա ընդհանրապես ոչինչ չի անում, փորձում է չմտածել ոչնչի մասին և չշարժվել, նա ծառայում է սատանային: Անգործությունը, նամանավանդ հոգևոր ասպեկտում, դա է հենց սատանային ծառայելը: Իսկ Աստծուն ծառայելը, դա Աստծուն ծառայելն է: Դա քո մեջ զգայական ընկալման զարգացումն է: Դա այնն է, ինչը քեզ լցնում է Իրական Սիրով և դարձնում է քեզ Անմահ: Այսինքն, դա Կյանքն է: Իսկ մյուսը չի կարող լինել:

Տ՝ Այո, այսինքն ստացվում է, որ հարցը միայն նրանումն է, թե ինչով ես դու քո ներսում ապրում ամեն օր, թե ինչով ես դու լցվում: Ոգով, շնորհակալությամբ, Աստծո Սիրով, թե՞ դու ապրում ես հպարտությամբ, ինչ-որ մեկի հանդեպ իշխանություն ունենալու ծարավով, յուրաքանչյուր իշխանությամբ, որպեսզի պարզապես թվաս, որպեսզի քեզ ուղղակի ինչ-որ մեկը համարեն... Բայց կրկին անգամ համակարգում:

ԻՄ՝ Գիտակցությունը իշխում է եռաչափության մեջ: Բայց յուրաքանչյուր մարդու գիտակցությունը կրկնօրինակում է համակարգի մասը: Համակարգը կամ սատանան, այն միշտ ձգտում է դառնալ Աստված, ամեն դեպքում, որպեսզի իրեն այդպես համարեն: Ահա համակարգը հասկանում է, իրեն գիտակցում է, որ նա ոչինչ է, նա չի կարող համեմատվել և չի կարող նույն հնարավորություններն  ու ունակություններն ունենալ, որն ունի Հոգևոր Աշխարհը: Բայց փորձում է գեթ  նման կարծիք փաթաթել Անձերին, որոնք լսում են իրեն: Կրկին անգամ ի՞նչի միջոցով: Իրենց մասի միջոցով, գիտակցության միջոցով: Բայց անգամ այդ մասը, գիտակցությունը՝ հանդիսանալով ամբողջի մասը, այն ունի ինդիվիդուալություն, և այն միշտ փորձում է իրեն հակադարձել ամենինչին: Այսինքն, կրկին անգամ այդ պարադոքսը պայմանավորված է բազմաթիվ կոտրումով, բաժանումով: Այն անգամ մեկ ամբողջությունն է կոտրում: Բայց, միևնույն է, այն մնում է միասնական գիտակցության կամ նրա կողմից կառավարելի, ինչը մենք անվանում ենք համակարգ: Այստեղ չկա ոչ մի շփոթմունք: Այստեղ ամենինչ հստակ է, ամենինչ միշտ իր տեղում է: Համակարգը երբեք թույլ չի տա իր մասերից մեկին իշխանություն ունենալ հենց համակարգի վրա:

Տ՝ Այսինքն, հոգևոր ճանապարհով քայլող մարդը, ըստ էության պետք է հասկանա, որ ...

ԻՄ՝ Այն մարդը, որը ձգտում է, որն ունի ներքին, իսկական, չփոփոխվող... Ես այսպես կասեմ, առաջին հերթին մարդը պետք է իրեն հասկանա. իսկ արդյո՞ք հոգևեր ճանապարհով գնալը պետք է իրեն: Եթե նա խաղալ է ուզում, թող որ խաղա: Եթե նա ուզում է, որ իր մասին այդպես մտածեն, թող որ մտածեն, թող զվարճանան: Իսկ եթե մարդը իսկապես դրա ծարավն ունի, եթե դա իսկապես նրա ընտրությունն է, ապա նա պետք է հասկանա, որ չկա ոչինչ ավելի  պարզ, քան հոգևոր ճանապարհը: Չկա ոչինչ ավելի մոտ, քան Հոգևոր Աշխարհը: Այն միշտ քեզ հետ է, միշտ քո կողքին է, այդ պատճառով պետք է պարզապես խելացի օգտագործել սեփական  ուշադրությունը: Եվ վերջ, դա շատ պարզ է:

Տ՝ Այսինքն, պետք է դրանով ապրել, այլ ոչ թե խաղալ հանրության առջև:

ԻՄ՝ Այո: Եթե մարդը միայն բառերեվ է ասում, որ դա իր պահանջն է, փորձում է ինչ-որ բան զգալ փորձարկության համար, պարզապես այն բանի համար, որ ուրիշները նրան հոգևոր մարդ համարեն: Նա այլ մարդկանց հետ ժամեր է անցկացնում աղոթքի և մեդիտացիայի մեջ, ընթանում է խաղ հանրության համար: Այսինքն, եռաչափությունում փորձում է մյուս մարդկանց գիտակցության առջև  իր մասին տպավորություն թողնել,  ինչ-որ որոշակի կարծիք իր մասին, բայց իրականում չի աշխատում իր վրա, չի ապրում զգացմունքներով, իսկ դա շատ է զգացվում... Պարզապես խաղում է: Անգամ տարրականը չի ուսումնասիրում, թե ինչպես է աշխատում իր գիտակցությունը, թե ինչպես է այն հենց իրենով կառավարում և թե ով է նրան այդ քայլերին հրահրում: Նա դա չի հասկանում, այլ պարզապես համակարգի կողմից նման մի խաղ է տանում: Դե բնականաբար, խաղալով պատրանքը՝ նա ոչ մի տեղ չի գա: Այդպես էլ կխճճվի այդ պատրանքում, և բնականաբար, որ այնտեղ էլ կմնա, մինչև հենց ինքն էլ չդառնա կրկին անգամ այդ պատրանքը:
Նման դեպքերում, նման մարդկանց մոտ միշտ կան կասկածներ, վախեր... դե գիտակցության սեվերական կարծրատիպերը: Չնայած հանրության առջև արտաքին խաղին, այդ մարդիկ իրականում կասկածում են ամենինչին, առաջին հերթին, Աստծո մեջ և այն ամենի մեջ, ինչը որ կապված է Հոգևոր Աշխարհի հետ, այդ պատճառով էլ նրանք խաղում են: Բայց նրանց այդ քայլին է հրահրում իրենց հպարտությունը: Իսկ հպարտությունը, դա գիտակցության մի մասն է, որը ամուր կերպով կապում է Անձին, և պատկերավոր ասած, կապում է ձեռքերն ու ոտքերը և ստիպում է կատարել այն, ինչ ձեռնտու է համակարգին:

_____________

ՎԻԴԵՈՀՈԼԱՎԱԿ №8

ԻՄ՝ Առաջինը, դա ինքդ քեզ ուսումնասիրելն է: Եվ բոլորն են անցնում այդ ճանապարհը, այլ կերպ չի ստացվի: Մինչև չհասկանաս, որ քո գիտակցությունը, իրականում քեզ հետ չար կատակներ է խաղում և շատ բան քեզ ցույց է տալիս, որը դու համարում էիր իրական, այդպիսին չեն, դա ընդամենը պայքար է քո ուշադրության համար: Մինչև դա չգիտակցես, ավելին չես հասկանա:
Ի՞նչ է այս աշխարհը: Դա ընդամենը պատրանք է, դա սեպտոնի շեղ հայելիների շողքերն են: Կա որոշ ուժ, որը ծնում է ամենինչ, այդ ամենը խեղաթյուրվում է և վերջում վերածվում է ալիքի. այդ ալիքը դառնում է նյութ, և ստացվում է, որ մենք բոլորս պատրանք ենք: Բայց չէ՞ որ մենք զգում ենք միմիյանց, ինքներս մեզ, ձեռքերս, սեղանը և մնացած ամենը: Մեզ համար դա կարևոր է: Իսկ ո՞վ է զգում, ի՞նչպես է զգում, ի՞նչու է զգում: Իսկ ի՞նչ է կանգնած դրա հետևում:
Այն, որ կա ուրիշ մի բան, այն, որը ստեղծել է ողջ մատերիան և այն, ինչը հենց ինքը Կյանքն է... Չէ՞ որ եթե հանենք այն, ինչը կոչվում է Սուրբ Հոգի կամ Աստծո դրսևորումը. չէ՞ որ ամենինչ կորում է: Շնորհիվ այդ սեպտոնի ներսի լույսի, նրա հայելիները արտացոլում և ստեղծում են պատրանքը: Չէ՞ որ նրանք արտացոլում են ներքին լույսը, նրանք ստեղծում են նյութը: Եթե մենք տեսնենք, թե ինչ է նյութը իրականում. նյութը դա պատրանք է: Բայց որքան որ խիտ է այդ պատրանքը, այնքան այն դառնում է ավելի նյութական: Եվ նյութը նյութին որպես նյութ է ընկալում:
Ահա, նկատի՛ր, անգամ երազը... Վերցնենք պարզը, մտքի աշխատանքը: Նկատի՛ր, երազում մենք ամենինչ ռեալ կերպով զգում ենք, մեզ համար տարբերություն չկա, կամ այստեղ կամ այնտեղ: Հազվադեպ դեպքերում մենք գիտակցում ենք, որ դա երազ է: Բայց այդպես այն իրական է: Կրկին անգամ հետևորդի կամ հանդիսատեսի տեսանկյունից մենք տեսնում ենք այդ գործողությունների թատրոնը, մեզ համար կարծրը կարծր է, նյութը՝ նյութ է, մենք լսում ենք հոտերը,, համերը, մեզ համար կյանքը բացարձակ իրական է անցնում... միևնույն պատրանքն այստեղ է: Ի՞նչով է այն տարբերվում: Ես կասեի իր տևողականությամբ: Եվ նաև այն արմատականորեն տարբերվում է նրանով, որ այդ ապտրանքի մեջ մենք հնարավորություն ունենք Կյանք ձեռք բերել:
Ուրախությունը տարբեր է լինում: Ուրախությունը լինում է գիտակցությունից, ինչ-որ բան ձեռք բերելուց, բայց այն վաղանցիկ է: Այդ պատճառով է, որ Հոգևոր Աշխարհի հետ զգայական միացման ուրախությունը, այն չի վերջանում, այն չի դադարում: Այն միշտ կա, ամեն պահին նորը: Դա նոր զգացողությունների, զգայական ընկալումների անվերջություն է: Դա եռուն կյանք է, այն լեցուն է Կյանքով: Կյանքը լեցուն է Կյանքով: Այլ կերպ չես ասի: Իսկ նյութական աշխարհում, կարճաժամկետ պատրանք է:
Եթե մարդը, գալով այս աշխարհ, այնտեղից դուրս չի գալիս Կենդանի, ապա ստացվում է, որ նա պարզապես վառեց իր կյանքը: Այդ պատճառով էլ պետք է ուսումնասիրել սեփական գիտակցությունը: Բայց այստեղ մի փոքր ֆենոմեն կա. երբ մարդը ուսումնասիրում է իր գիտակցությունը, այն սարսափում է, գիտակցությունը սարսափում է: Իսկ երբ Անձը գիտակցում է, որ նա Անձ է, նա զգում է անհավանական երջանկություն: Ի՞նչու է դա տեղի ունենում: Քանզի այդ պահերին նրանցից յուրաքանչյուրը հարաբերվում է նրա հետ, ով որ ստեղծել է իրեն:

_____________

  
Rating: 5 / 5 from 6




Recommended Book

AllatRa Book download