Կենդանի զրույց - Էջեր 17-28

00:58:59 - 01:35:57

ԻՄ՝: Ընդհանրապես, տարբեր կրոնների հոգևոր պրակտիկաներում հատուկ ուշադրություն է տրվում պատրանքային կերպարներից ձերբազատմանը: Այսինքն քրիստոնեությունում, մուսուլմանության մեջ, բուդդիզմում և առավել վաղ կրոններում հատուկ մատնանշում էին, որ չպետք է  լինեն ոչ մի կերպարներ, նկատի ունեին եռաչափական, հատկապես հոգևոր պրակտիկաներում:

Ժ՝: Այո, այստեղ կա տարբերություն: Երբ դու առաջին անգամ լսում կամ կարդում ես այդ մասին, և քո գիտակցությունը վրդոհվվում է թե. «Ի՞նչպես թե: Ի՞նչու պետք է ոչ մի կերպար չլինի»: Եվ բացարձակապես այլ բան է, երբ դու դա գիտես արդեն պրակտիկայում, երբ  դու արդեն ունես քո սեփական հասկացողությունը փորձի տեսքով, թե ինչու է դա հենց այդպես կատարվում:

Տ՝: Այսինքն, այդ բոլոր գրությունները կրոնական գրականության մեջ դառնում են հասկանալի, երբ ինքդ ես զբաղվում դրանով:

Ժ՝: Այո, հենց սեփական փորձն է, որ տալիս է այդ հասկացողությունը, և դու արդեն լսելով չէ, որ գիտես թե ինչ երևույթներ են դրանք և ինչ կերպով են դրանք քեզ շեղում ամենագլխավորից: Իսկ դրա մասին հիշեցումները ավելի քան շատ են: Օրինակ սուֆիզմի մասին հնագույն պարսկերեն թարգմանությունը՝ «Ալ-Հուժուրի» գիրքը, որը կոչվում է «վարագույրի ետևում թաքնվածի բացահայտումը»: Այնտեղ կա  IX-րդ դարի իսլամական աստվածաբան Ջունայդա ալ-Բագդադի նման մի արտահայտություն, որում ասվում է. «Եթե Տերը ասի  ինձ,« Նայի՛ր ինձ », ես կպատասխանեմ, « Ես չեմ նայի քեզ », քանի որ սիրո մեջ կա այլ աչք (ոչ Աստված) ... Այս աշխարհում ինձ համար սովորական է դարձել տեսնել Նրան առանց աչքերի օգնությամբ, ուրեմն կդիմե՞մ ես նրանց միջնորդությանը այլ աշխարհում»:
Եվ հետաքրքիր է, երբ որ արդեն գործնականում դու դա հասկանում ես, ինչ է քեզ համար, որպեսզի զգալ Աստծուն հոգու խորքում, պետք չեն ո՛չ աչքեր, ո՛չ սովորական երկրային լսողություն, ո՛չ մի պատրանքային, եռաչափական  կերպարներ: Քանզի դա գիտակցության, համակարգի միջամտությունն է: Դա այն է, ինչը որ խանգարում է:

ԻՄ՝: Այո:

Տ՝: Չէ՞ որ քրիստոնեության մեջ էլ կան բազմաթիվ գրություններ այդ մասին: Այն մասին, որպեսզի մարդը չգայթակղվի տեսիլքայինորեն պատկերացնել հոգևորը: Եվ սուրբ հայրերը զգուշացրել են այն մասին, որ միտքը ինքն իրենով ունի երազելու ուժը, կարող է շատ հեշտորեն կառուցել տեսիլքային պատկերներ, և որպեսզի նրանից վնաս չկրել, պետք է միտքը անգույն, անտեսանելի և անպատկեր պահել: Օրինակ, նույն այդ « Բարիասիրություն» գրքի հինգերրորդ գլխում սուրբ Գրգորի Սինաիտը...

ԻՄ՝:... Դե, նրանց համար, ովքեր չգիտեն, դա XIII-րդ դարի ուղղափառ սուրբ է, որը Աֆոնում վերածնեց Հիսուսյան աղոթքի պրակտիկան:

Տ՝: Այո, միանգամայն ճիշտ է: Նա առաջին իսիխաստներից էր... Այսպես, նա ևս գրել է այն մասին, որ երբ անելով քո գործը դու կտեսնես լույս կամ կրակ, կարևոր չէ.. ներքուստ թե արտաքնապես, կամ էլ որևէ դեմք, օրինակ՝ Քրիստոսի կամ Հրեշտակի, կամ որևէ այլ մեկի, մի՛ ընդունիր դրան, որպեսզի վնաս չկրես: Եվ ինքդ քեզ պատկերացումներ մի՛ կառուցիր, որոնք ինքնուրույն են կառուցվում: Մի՛ ուշադրություն դարձրու դրանց և մի՛ թույլ տուր մտքիդ դրանցով տպավորվել իրենում, քանզի այդ ամենը, լինելով պարզապես տպավորիչ և երևակայական, ծառայում է հոգու գայթակղությանը:

ԻՄ՝: Դեռ մինչ Գրիգորի Սինաիտի ժամանակները շատ սուրբեր ևս ասել են այն մասին, որ  չպահել սեփական մտքում որևէ կերպարներ և մտքեր հոգևոր պրակտիկաների կատարման ընթացքում: Եվ կարևոր չէ լավն են դրանք թե վատը... Այսինքն, անգամ եթե դրանք վատը չեն, միևնույնն է, չի կարելի կենտրոնանալ դրանց վրա: Իսկ դիմումը պետք է քոնը լինի, այսինքն ուշադրությունը իմաստի ներքին բովանդակության վրա `հոգևոր աշխարհի զգայական ընկալման վրա:

Տ՝: Այ դա շատ կարևոր է պրակտիկայով զբաղվողների համար... մտքերի մասին, լավն են դրանք թե վատը: Դրանք մտքեր են: Մարդկանց մոտ այդ հարցի շուրջ կա անհասկացողություն, թե իբր. «Իսկ եթե մեդիտացիայի ժամանակ լավ մտքեր են գալիս ինձ, չէ՞ որ չկա ոչ մի սարսափելի բան դրանում: Չէ՞ որ դրանք բոլորը այնքան լավն են: Դե, դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ կրոններում այդպես են ասում, ուրիշներում՝ մեկ այլ կերպ, ընդհանրապես ... ասում են: Իսկ նա, ով փնտրում է իր ճանապարհը, որպես կանոն, ամենուր է այն փնտրում: Եվ գիտակցությունը անմիջապես սկսում է խառնել ամեն ինչ, այդ իսկ պատճառով տեղի է ունենում այդ թյուրիմացությունը: Եվ առանց Գիտելիքի, շատ դժվար է հասկանալ, թե ինչ է դա:

ԻՄ՝: Ինչ էլ որ դու անես քո մտքերով, դա միևնունն է, ինչ բաժակով օվկիանոս լցնել: Անիմաստ է: Երբեք չես հասնի ճանաչմանը, եթե մտքերով գնաս Աստծո մոտ: Միտքը դա գիտակցության մասնիկն է: Իսկ գիտակցությունը դա նրա մասնիկն է, ում որ մարդիկ կոչում են Իբլիս կամ սատանա: Ի՞նչպես կարող է սատանայի տված գործիքով Աստծուն ճանաչել: Ոչ մի կերպ: Ինչի համար էլ որ ասել են. միայն սրտով ուշադրություն դարձրեք: Թույլ մի՛ տուր քո միտքը Աստծո առեղծվածի մեջ: Քանզի դա կդառնա ոչ թե Աստվածային այլ կդառնա սատանայական: Եվ դրանում է իմաստը: Եվ դա ասել են նրանք, ովքեր իմացել են դա:
Իսկ մյուսները ճիշտ հակառակն էին ասում. «Մտքի մաքրություն, մտքի կենտրոնացում պետք է լինի: Եվ քո պրակտիկաներում կենտրոնացրու՛ քո միտքը լավ մտքերի վրա: Եվ ընդունի՛ր լավը, քանզի միտքը (գիտակցությունը) բաժանվում է երկու կատեգորիաների՝ լավի և վատի: Եվ ահա իմաստը. որպեսզի քեզ համար լավ լինի կյանքում, պետք է բաժանել. վատը դու չես ընդունի, կընդունես միայն լավը: Բայց վատը, այն կխցկվի քեզ մոտ, և հենց դու շեղվես լավից, կրկին կգան վատ մտքերը և կգրավեն քո ուշադրությունը: Եվ ահա դրա համար պետք է մաքուր պահել սեփական միտքը: Եվ միայն կենտրոնանալ լավ մտքերի վրա և ամեն ժամանակ լավի մասին մտածել: Սկզբում դա դժվար է, բայց հետո ավելի ու ավելի և ավելի լավ կլինի»: Կան նման կրոններ, որտեղ մարդկանց հենց այդպես են սովորեցնում: Եվ նրանց ողջ մեդիտացիան բերում է նրան, որ դու պետք է ուշադրությունդ պահես մտքերի կամ անմտքայնության վրա: Գիտե՞ք թե ինչի հետ ես դա կհամեմատեի: Ես դա կհամեմատեի... Դա չեմ ասում նրանց վիրավորելու համար: Ես բոլոր կրոններին շատ լավ և հրաշալի եմ վերաբերվում: Ամեն կրոնում կան հատիկներ և ամեն կրոնում, ինչպիսին էլ որ այն լինի կա ճանապարհի մատնանշում, իսկ շարունակությունը մարդկանց գործն է: Այսպես, ինչի համար եմ ես այս ամենը ասում: Այդ պրակտիկաները ես կնմանեցնեի  մահացու հիվանդության զարգացման ժամանակ ցավազրկող դեղահաբերի հետ: Մարդը, ընդունելով ցավազրկողները, իրեն ավելի թեթև, խաղաղված, գործնականորեն առողջ է զգում  այն ժամանակ, երբ մահացու հիվանդությունը ավելի ու ավելի է զարգանում և անպայմանորեն տանում է մահացության: Ինչու՞: Քանզի ցավազրկումը կա, իսկ բուժումը՝ ոչ, այդ պատճառով էլ հիվանդությունը զարգանում է ազատ և անտեսանելիորեն: Դա ճիշտ չէ:
Յուրաքանչյուր աշխատանք մտքի հետ դա ընդամենը շփոթ է ավազաժամում՝ նյութական եռաչափ ավազաժամում: Լավի մասին ես մտածում թե վատի մասին, դու մտածում ես և չես հասնում ավելի խորին: Ես կտայի ևս նման մի համեմատություն. Դու եկել ես լիճ և հիանում ես նրա մակերևույթով և հարթությամբ: Միթե՞ դու ճանաչեցիր այդ լիճը, նրա խորքերը, նրա ջրերը: Մինչ չսուզվես, չես իմանա: Եվ որպեսզի իմանաս թե ինչ կա այդ ջրերում, դու պետք է սուզվես: Իսկ նայել այդ ջրերին և քննարկել այն մասին, թե ինչ է լողում դրանց վրա, կարելի է իհարկե, բայց դու չես իմանա, թե ինչպիսին է իրականում այդ լիճը: Մոտավորապես այդպես:

Ժ՝: Այո, և բոլոր  այդ կերպարները նույնն են, ինչ այդ լճի վրայի պատրանքը, ինչպես գոլորշիացումը տաք օրում: Եվ ահա այստեղ կա այսպիսի մի պահ, որ գիտակցությունը ձգում է այն ամենը, ինչ նրան հայտնի է: Այն միշտ փոխելու է: Այն միշտ հնարելու է: Այն միշտ կաղավաղի և կնկարի ինչ-որ թվացյալը: Այդ ամենը այն բանի համար, որպեսզի զբաղեցնի մարդուն: Եվ իր հիշողության մառանից կքաշի այն ամենը, ինչ գիտի, ինչը որ կհամապատասխանի: Բայց դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մարդը կանգնած է ափին և վերջնականապես չի որոշում մտնել այդ ջրերը, այդ լիճը, այսինքն նա առաջ չի շարժվում: Ահա այդ կերպարները ուշադրության գրավվման միջոց են: Բայց նրա համար, ով որ արդեն ցանկանում է խորքը իմանալ, ով ցանկանում է սուզվել այդ լճի մեջ, դրանք արդեն սկսում են շեղել:

ԻՄ՝: Միանգամայն ճիշտ է: Ինչպես մենք արդեն ասացինք, պատկերները շեղում են: Եվ դրանք, հակառակը տրամադրում են Անձին: Բայց ահա, ի՞նչ է կատարվում: Եկե՛ք նայենք պարզորեն. կերպար: Կերպարը միշտ լինում է եռաչափ և այն ասոցացվում է մեր գիտակցության համար ինչ-որ սովորական բանի հետ եռաչափությունում: Անձի համար... Իսկ անձը ընկալում է ոչ միայն եռաչափությունը:

Տ՝: Բայց այն ակտիվ չէ այստեղ՝ եռաչափությունում, այդպես չէ՞:

ԻՄ՝: Այո, Անձը ընդունում է եռաչափությունը միայն գիտակցության միջոցով: Ինքն իրենով այն չի կարող ընկալել այս եռաչափ աշխարհն այնպես, ինչպես որ մենք այն ընկալում ենք գիտակցության միջոցով, այսինքն նման միջանկյալ շղթայի միջոցով:
Արդյո՞ք կարելի է մարդուն Հոգևոր Աշխարհ մտնել գիտակցության միջոցով: Չի կարելի: Բայց ինֆորմացիան, նույն այդ Գիտելիքները, դրանք տարածվում են  առաջին հերթին եռաչափությունում: Եվ ահա, երբ մարդը զգում է, որ դրանք ճշմարիտ են, նա սկսում է զբաղվել և ազատվել նույն այդ գիտակցության միջոցով: Եվ ահա այստեղ գիտակցությունը գործում է որպես մի միջնորդ, որը հենց իրեն էլ  ոչնչացնում է:
Ահա թե ինչպես են տարբերվում Գիտելիքները իրենց մաքրությամբ աղավաղված գիտելիքներից, օրինակ՝ Իսկական Գիտելիքները միշտ խոսում են պարզորեն և մատնանշում են ճանապարհը, ոչ ավելին: Դրանց մեջ կա մաքրություն, որը զգում է  Անձը: Նրանց մեջ միշտ պահպանվում է այն ուժը, որը գալիս է Ոգուց, հենց որն էլ փոխանցում են Մարգարեները, կամ նա, ով նրանց մեջ խոսում է, այսպես ասած սուրհանդակները: Բայց կրկին անգամ, երբ Գիտելիքները խեղաթյուրում են ստանում, նրանք գայթակղեցնում են միտքը, բայց չեն գայթակղեցնում Անձին: Անձը կարող է գայթակղվել, եթե Գիտելիքները մասնակիորեն փոփոխվել են, այսինքն կան փոխարինումներ, բայց չնչին՝ պահպանելով ասվածի իմաստը: Բայց նման փոխարինումները վտանգավոր են, դրանք շեղում են, բայց միևնույն ժամանակ դրանք գեթ չնչին քանակով պահապանում են իմաստը և այն այն ներքին ուժը, որը նրանք կրում են իրենց մեջ: Եվ այստեղ միևնույնն է Անձը ունի հնարավորություն դուրս պոկվել:
Բայց երբ մեծ մասամբ միանում են կերպարները, երբ միանում է կախարդության կամ որևէ այլ բանի ծարավը, իսկ պատկերը դա առաջին հերթին եռաչափություն է: Իսկ եռաչափության հետևում միշտ էլ կանգնած է մոգության ծարավը, նյութական ապրանքներ, ուժ ստանալու ծարավը և այլն: Հենց դրա մասին էին ասում նրանք, ովքեր անցել են այդ  ճանապարհը, և սկզբունքորեն հասկանում էին յուրաքանչյուր կրոնում: Ինչի համար ել նրանք իրենց աշակերտներին խորհուրդ էին տալիս առաջին հերթին ձերբազատվել ողջ երկրայինից, այսինքն կերպարներից հոգևոր պրակտիկայում, և ողջ Հոգով, «ողջ սրտով»  ձգտել, ինչպես իրենք էին անվանում Անձը, հենց դեպի Աստծուն: Այսինքն, այդ զգայական ընկալմամբ ձգտել Հոգևոր Աշխարհին, հենց այն աշխարհի հետ միավորվելու, կապնվելու համար, և հենց այդ դեպքում էլ գիտակցությունը զիջում է:
Բայց կրկին անգամ նշում եմ, որ գիտակցությունը այստեղ ծառայում էր որպես կապող օղակ: Այսինքն, երբ մարդ չունի ազատություն, նա կախված է եռաչափությունից և նրա հետ կարելի է միայն խոսել իր գիտակցության միջոցով: Եվ այստեղ կարևոր է թե ինչ է տրվում և ինչպես: Եթե Գիտելիքները մաքուր են և ամենինչ արդար կերպով է տեղի ունենում, ինչպես որ ասում են, առանց փոփոխումների, ապա դրանք փոխանցվում են և հասնում են Անձին, և մարդը զգում է այդ ամենը: Հենց այդ անկեղծության զգացմունքն է, որ հաղթահարում է գիտակցության դժկամությունը այդ Ճշմարտությունը իմանալու մեջ: Այդպես էլ ծնվում է ... հենց ինքը Ճշմարտությունը:

Տ՝: Այսինքն գիտակցությունը հաճախ կեղծում է, խաբում և դավաճանում է մարդուն հենց պատկերների միջոցով: Օրինակ, հանդիպեցիր մի մարդու և նրա արտաքին տեսքը կերպարը քո գիտակցության մեջ ծնում են մի տպավորություն, մի կերպար: Գիտակցությունը իր համար այնտեղ նկարել է ինչ-որ կարծրատիպային իդեալ, կամ էլ հակառակը, որ «ամենինչ վատ է»: Իսկ հետո համատեղ աշխատանքը կամ այդ մարդու հետ կյանքը և ողջ այդ իդեալը, հենց քո պատրանքին, հենց քեզ էլ հենց քո գիտակցությունը քանդեց: Ինչու՞: Քանզի քո գիտակցությունը իմացավ, թե ինչ է ասում այդ մարդու գիտակցությունը: Այսինքն լավ կերպով մարդը ենթագիտակցորեն ձգտում է մյուս մարդու հոգևոր մասին, բայց այստեղ մեջ է ընկնում գիտակցությունը և ամենինչ շրջում է  հպարտությանը և իշխանությանը իր նմանատիպների վրա: Բայց ահա եթե դու աշխատում ես ինքդ քեզ վրա և ապրում ես այլ ընկալմամբ՝ խորը զգացմունքներով, այդ դեպքում դու արդեն տարբերում ես Ճշմարտությունը Կեղծիքից, այդ փոխարինումերից: Այսինքն, գիտակցությունը քեզ մի բան է ասում և նկարում, իսկ դու արդեն մեկ այլ բան ես զգում:

Ժ՝: Այո, և դու ինքդ էլ հասկանում ես, որ եռաչափությունում դրանք պարզապես կերպարներ են, որոնք քո գիտակցության մեջ գոյություն ունեն և միայն այն ժամանակ, երբ ինքդ ես քո ուշադրությամբ դրանք սնուցում:

Տ՝: Այո, այդպես էլ ողջ հասարակությունը կառուցված է իրենց նմանների հանդեպ հպարտության և իշխանության գծի ներքո: Ամբողջը պատկերների, ինչ-որ կարծեցյալ պատկերացումների վրա քո վերաբերյալ, մարդկանց և ընդհանուր մարդկանց մասին: Հեռուստատեսությունը, Ինտերնետը ... վերցնենք նույն այդ ընկերությունները, կազմակերպությունները, գովազդը. ամենը կենտրոնացված է կերպարների վրա:

ԻՄ՝: Կերպարը դա մոգության գործիք է:

Տ՝: Այսինքն, եթե մարդու մեջ գերիշխում է գիտակցությունը, ապա կերպարը կարող է ծառայել  ստրկացնելու համար, քանզի կերպարը սովորական է : Հենց դա տալիս է հասկացողություն, թե ինչու փնտրելով Աստծո մոտ ճանապարհ, պետք չէ կենտրոնանալ կերպարների վրա:

ԻՄ՝: Միանշանակ ճիշտ է: Օրինակ վերցնենք ինկուլտուրացիան: Ի՞նչ է ինկուլտուրացիան:

Տ՝: Դա անդադար կերպարներ են: Դա նոր կրոնի հարմարեցումն է տեղական ժողովուրդների մշակույթին և այդ կերպ  ավանդական կրոնի փոխարինումն է նորով:

ԻՄ՝: Միանգամայն ճիշտ է: Վերցնենք քրիստոնեությունը: Ի՞նչ կատարվեց, երբ սկսեցին տարածել նույն այդ քրիստոնեությունը:

Տ՝:... Տեղի ունեցավ հենց մեկ կերպարների փոխարինումը մեկ այլով: Չէ՞ որ պատմության մեջ առաջին եկեղեցական փորձերը քրիստոնեության ինկուլտուրացիայի մասին... Չէ՞ որ այդ ամենը սկսվեց Պողոս առաքյալի քարոզչությունից, երբ նա փորձեց արմատավորել նոր կրոնը հույների և հռոմեացիների մեջ: Իսկ երբ արդեն քրիստոնեությունը դարձավ պետական կրոն (սկզբում մի կազմակերպության կողմից, այնուհետև մասնատվեց մի քանի կազմակերպությունների), ապա օրինակ նույն այդ կաթոլիկ եկեղեցիները միսիոներական գործունեության մեջ տարբեր երկրներում ի՞նչպես սկսեցին դրանք ձևակերպել: Այնպես, որ դրանք համապատասխանեին տեղական մշակույթին:

ԻՄ՝: Այո, դա ճիշտ է:

Տ՝: Օրինակ ի՞նչ էին պատկերում սրբապատկերների վրա: Կրկին կերպարներ ... աստվածաշնչյան գլխավոր անձանց՝ Հիսուսին, Կույս Մարիամին, առաքյալներին: Բայց հետաքրքիրն այն է, թե ինչպես էին նրանց պատկերում: Նրանց պատկերում էին այն դիմագծերով, որոնք համընկնում էին տեղացի ժողովուրդների արտաքին ֆենոտիպիկ հատկանիշներին:

ԻՄ՝: Միանգամայն ճիշտ է: Նրանք սկսեցին որոշակի փոխարինումներ մտցնել իրենց միսիոներական գործունեության մեջ: Օրինակ, աֆրիկյան երկրներում Հիսուսին կամ Մարիամին ներառեցին սրբապատկերների մեջ որպես աֆրիկացիների, սևերի: Սա ծանոթ պատկեր էր, որը չէր մերժվի: Ինչու՞: Որովհետև սպիտակները իբրև թե կմերժվեին մեծամասնության կողմից: Միայն մի քանիսը, զգալով, որ այդ  վարդապետության մեջ կա ճշմարտության հատիկներ, կարող էին գնալ ... Իսկ ինչ վերաբերվում է կրոնական կազմակերպությանը, դա առաջին հերթին կազմակերպություն է և նրա համար կարևոր է մասսայականությունը, այդ պատճառով էլ նման փոխարինումեր են մտցրել, որտեղ սուրբերին արդեն որպես սև էին ներկայացնում: Քանի որ կրոնական կազմակերպությունը հիմնականում կազմակերպություն է, և դրա համար կարևոր է զանգվածային նշանակությունը, հետևաբար փոխարինումներ են ներկայացվել, որտեղ սրբերին ներկայացրել են որպես սևերի: Նրանք մոտ էին, նրանք ընկալվում էին աֆրիկյան բնակչության կողմից, և նրանք հեշտորեն ընդունում էին դա:
Ինկուլտուրացիան ընթացավ ոչ միայն պատկերների փոխարինման մեջ, այլ նաև որոշ կրոնների շատ տոներում, որոնք փոխառավ քրիստոնեությունը: Նրանք մասամբ մտցրեցին այն կրոնների կրոնական ծեսերը, որոնք գերիշխում էին այն տարածքներում, որտեղ ներկայացվեց քրիստոնեությունը: Այսպիսով, նրանք այս կերպ խաբեցին պարզորեն ասած այն մարդկանց, որոնց տարածքներում  էլ հենց տեղի  էր ունենում  քրիստոնեության ներդրումը, այսինքն բառի ուղիղ իմաստով, տեղի ունեցավ ներդրում :

Տ՝: Այո, կան շատ  օրինակներ... Այդ նույն հին սլավոնական Տոնածառները, որոնք արդեն  քրիստոնեության ազդեցության տակ սկսեցին կապել սուրբծննդյան արարողակարգի հետ, որի հատկանիշներն էին մոմը, որպես մարդու կյանքի կրակը, և հայելին: Եվ ոչ միայն քրիստոնեության մեջ կան նման տոներ, որոնք վերցվեցին շատ ավելի հին կրոններից: Օրինակ, Միջին Ասիայի երկրներում, որտեղ ավանդաբար քարոզվում է իսլամը, նշվում է Նովրուզ-Բայրամ տոնը, այսինքն` Նոր տարին: Դա ամենահին տոներից մեկն է: Այն նշվում է գիշերը գարնանային օրուգիշերահավասարի նախօրեին: Եվ հետաքրքիր է, որ այդ տոնը ամեն տարի տոնվում է հողից հարություն առնող Բարի Ոգու պատվին, որը բերում է լույս և պարտություն Չար Ոգուն: Ասես ժամանակակից Զատիկը լինի: Հետաքրքիր է, որ սեղանի հիմնական հատկանիշներից մեկը հանդիսանում են մոմերը, հայելին և ներկած ձվերը: Դրանք բոլորը ունեն սիմվոլիկ նշանակություն և այդ իմաստը կապված է այդ խորհրդանշանների հոգևոր մեկնաբանության հետ: Ահա, օրինակ մոմը, դա մարդու ներքին կրակն է , նրա կյանքի ուժը, իսկ ձուն խորհրդանշում է մարդու հոգևոր կյանքի ծնունդը: Եվ Նավրուզ տոնը նշում էին նաև հնագույն կրոն զրադաշտականության դարաշրջանում, որը նախորդում էր և՛ քրիստոնեությանը, և՛ իսլամին:

 

_____________

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ №5
«Կյանքը չի լինում ժամանակավոր, ժամանակավոր է լինում միայն գոյատևումը»:
Ռիգդեն Ջապպո

Այս ողջ ժամանակավոր աշխարհը հայելային հատումների պատրանք է, որը գրավում է մարդու ուշադրությունը ստվերների կեղծ իրականությամբ, նրանց փոխադարձ խաղի զննումով: Սրանք բազմաթիվ հայելային արտացոլումներ են, որոնք կազմում են պատրանքային աշխարհի էությունը, աշխարհի բազմաթիվ կեղծ կրկնօրինակները: Պտտվելեվ՝ այս հայելիները լոկ խեղաթյուրում են արտացոլված լույսը և իրենց էությամբ այդպիսի լույս չեն: Պատրանքը ստեղծվում է աշխարհի ցանկություններով մարդու գայթակղվելուց, նրա իրականության մեջ չթափանցելո կամենալուց: Արտացոլումներն ավելի շատ են, նրանք հրապուրում են մարդու հայացքը՝ կենտրոնացնելով նրա ուշադրությունը մահացածի վրա: Ճշմարիտ սկիզբը (Ալլատի ուժի ներառումը) համեմատվում էր այրվող մոմի հետ: Նշվում էր, որ հենց այրվող մոմը անհետանում էր, ողջ տեսանելին վերանում էր և վերածվում ոչնչի: Մոմը դա մշտական վառվելն է, հայելիները դրանք մշտական արտացոլումն են:
Ամենը հանդիսանում է ինչ-որ բանի արտացոլումը, հետևանքը և պատճառը: Ի՞նչն է առավել գրավում մարդու ուշադրությունը իր կյանքում. նյութական աշխարհի հայելային խաղի բազմակի արտացոլումները կամ իրական հոգևոր աղբյուրը, որի մասն էլ նա արդյունքում դառնում է: Միայն նա, ով կապնված չէ տեսանելիին, հոգում է հոգու մասին: («ԱԼԼԱՏՌԱ Բուն գիտելիքներ», allatra- science.org):

_____________


Տ՝: Ահա այդպես էլ տեղի է ունենում պատմության մեջ... Լավ հին մոռացվածի անդադար նորամուծությունները, երբ մի կրոնը փոխարինում է մյուսին, բայց միևնույն ժամանակ հավակնում է լինել եզակի:

ԻՄ՝: Կրկին անգամ լա՞վ է դա թե վա՞տ: Մի կողմից կարելի է ասել, որ վատ է, իսկ մեկ այլ կողմից, եթե տեսնենք. ի՞նչ վատ բան կա այստեղ: Մի կրոնը փոխարինվել է մյուսով: Մարդը իրավունք ունի ընտրել թե ում ծառայել և ինչպես իրեն պահել: Եվ կրկին անգամ ո՞վ դա արեց: Մարդիկ: Ի՞նչի միջոցով: Իրենց գիտակցության միջոցով: Ի՞նչի համար: Այն բանի համար, որպեսզի ժողովրդականացնեն իրենց հավատը: Այսինքն, լավ մղումներից ելնելով օգտագործեցին եռաչափության որոշակի  գործիքներ որոշ նպատակի հասնելու համար: Իսկ լավ է դա թե վատ, թող դատի յուրաքանչյուրը: Ես օրինակ, անկեղծ ասած, ոչ մի վատ բան չեմ տեսնում այդտեղ: Մի կողմից, նրաք ասես փոխել են այն կրոնները, որոնք դիմակայել էին, իրենց կրոններով, բայց չէ՞ որ դա կազմակերպություն է: Եթե մենք զուգահեռներ անցկացնենք յուրաքանչյուր կազմակերպության հետ... Եկե՛ք վերցնենք մի կազմակերպություն, որը արտադրում է սպորտային հագուստներ. Ամենուր իր նշանները, մասսայականացումը, իր հագուստի գովազդը: Եթե որոշակի տարածքում կա ինչ-որ հայտնի և ճանաչված  մարդ, բավական է միայն նրան հագցնել քո սպորտային համազգեստը և մարդիկ կսկսեն նմանակել: Դա բնական է, դա մենք կրկին վերադառնում ենք պրիմատներին, այն բանին թե ինչպես է աշխատում գիտակցությունը:
Լոկ օգտագործվել է գիտակցության գործիքը: Բայց ու՞մ կողմից է օգտագործվել: Այն մարդկանց կողմից, որոնք առաջին հերթին հոգ էին տանում այն մասին որ իրենց կազմակերպությունը ծաղկի և ընդլայնվի, նույն կերպ, ինչպես օրինակ, այն կազմակերպություն, որը վաճառում կամ էլ արտադրում է սպորտային հագուստը: Դե, ի՞նչ պետք է ուզենալ մարդկանցից: Լավ է դա, վատ է: Որպես կազմակերպության համար՝ դա լավ է, իսկ ահա այն մարդկանց համար, ովքեր ստացան այդ գիտելիքնե՞րը: Բայց եթե նրանք ստացան այդ գիտելիքը և չօգտագործեին այն, իսկ ինչպես ես արդեն ասացի, չկան վատ կրոններ, բոլոր կրոնները լավն են: Յուրաքանչյուր կրոնում, ինչպես որ յուրաքանչյուր կազմակերպությունում կան վատ մարդիկ, որոնք ծառայում են ճիշտ հակադարձին՝ չհամապատասխանելով իրենց կրոններին, չհամապատասխանելով այն Ուսմունքներին, որոնք ասված են այդ կրոնում: Բայց կրկին անգամ, նրանք ընդամենը համակարգի ստրուկներն են, նրանք ընդամենը սատանայի ստրուկներն են, ի՞նչ արած: Մարդիկ մնում են մարդիկ:

Տ՝: Այո, ցավոք սրտի, բայց մենք ապրում ենք սպառողական հասարակության մեջ, որտեղ մարդու համար բնական հոգևոր ուղին սահմանափակված է լավագույն դեպքում այս կամ այն տեղական կրոնի շրջանակներով: Իսկ կրոնները, չէ՞ որ դրանք պայմանավորված են ինչ-որ կոնկրետ կազմակերպությունների շրջանակներով, և համապատասխանաբար նման հասարակության մեջ ՝ սպառողական հասարակության մեջ դրանց մասսայականությունը տեղի է ունենում ոչ թե մարդկանց զգացմունքային հոգևոր ընկալման միջոցով, այլև կերպարների միջոցով, գիտակցության կողմից ցանկությունների միջոցավ: Այդ պատճառով մեր օրերին էլ հատուկ է այնպիսի երևույթը, ինչպիսին է ինկուլտուրացիան:

ԻՄ՝: Ահա, եթե  ավելի խորը նայենք, ի՞նչ է ինկուլտուրացիան: Եթե ամենը հանենք... ԴԱ գովազդային մուտք է, ընդամենը այդքանը: Դա այս կամ այն կազմակերպության բնական էվոլյուցիոն զարգացում է:

_____________


ՏԵՍԱՆՅՈՒԹ №6
Տեսանյութ աշխարհում քրիստոնեության ինկուլտուրացիայի մասին: Այնտեղ ցուցադրվում է աշխարհի տարբեր մասերի սրբապատկերներ Կույս Մարիամի, Գաբրիել Հրեշտակի, Հիսուս Քրիստոսի, քրիստոնեական սուրբերի կերպարները, որոնց դիմագծերը համապատասխանում են այս կամ այն ազգերի ֆենոտիպ առանձնահատկություններին: Բերվում են Հյուսիսային Աֆրիկայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի և երկրի այլ մասերի քրիստոնեական կերպարվեստի օրինակներ: Նշվում է, որ աշխարհում գոյություն ունի Մարիամի ավելի քան 700 կերպարներ: Բերվում է Աստվածաշնչի մասերը չինարեն դիալեկտ հակկայով, արաբերեն լեզվով, հինդի լեզվով և այլ լեզուներով:

 

_____________

 

Տ՝: Իգոր Միխայլովի՛չ, սեփական փորձից գիտեմ, որ կարող է նման հարց առաջանալ, քանզի  ժամանակին ինկուլտուրացիայի մասին տեղեկությունը ճիշտն ասած ինձ համար շոկ դարձավ: Քանզի, դու հանկարծ քո մեջ բացահայտեցիր, որ քո գիտակցությունը անխախտաբար իրենն էր կարծում օրինակ Հիսուսին և Մարիամին, որոնք նման են քո ազգին, որ նրանք հենց այնպիսին են, որպեսզին դու նրանց տեսել ես սրբապատկերներին մանկության ժամանակ: Այսինքն, դու հավատում էիր դրան, դա քեզ գոհացնում էր, բայց դրանով էլ հենց դու սահմանափակվում էիր: Ահա, կարելի է ասել, որ սեփական ալարկոտության և հպարտության պատճառով հոգևոր ճանաչման մեջ դրանից առաջ չէի էլ գնում: Եվ այդ պատճառով էլ գիտակցութան կարծրատիպերը քանդվեցին: Եվ գիտակցությունը իսկույն սկսեց փնտրել, թե արտաքնապես ում մեղադրել դրանում: Բայց փառք Աստծո, աշխատանք տարվեց ինքս ինձ վրա և եղավ որոշակի զգացմունքային հասկացողություններ, և դրա շնորհիվ դու հասկացար, որ թշնամին հենց քո ներսումն է, որ գիտակցությունն էր քեզ սահմանափակում, որ հենց նա էր քեզ ստիպում նկարների հավատալ, և ոչ թե փնտրել հոգևոր էությունը, ինչի մասին էլ որ ասվում էր այդ կրոնի Ուսմունքում:
Բայց այդ ժամանակ նաև մեկ հարց մնաց: Երբ ես առաջին անգամ հասկացա, որ բանը կերպարներում չէ, ապա գիտակցության կողմից բախվեցի նման կարծրատիպային մտքի, իբր. «Ի՞նչպես թե: Դա հենց ինքը Հիսուսն է: Դա հենց ինքը Մարիամն է: Ի՞նչպես եմ նրանց վանելու ինձանից աղոթքների ժամանակ, չէ՞ որ դա ճիշտ չէ»:

ԻՄ՝: Երբ մարդը կատարում է որևէ պրակտիկա, կամ էլ նրան այցելում է յուրաքանչյուր սրբի կերպարը, այն գալիս է եռաչափության կերպարով, այդ դեպքում մի՛ շեղվիր: Եվ այսպես շատ սուրբեր ասել են այդ մասին, որ անգամ եթե քո առջև են հայտնվում Հիսուսը կամ Մարիամը, քշի՛ր այդ կերպարը: Ոչ թե նրանց քշիր, այլ կերպարը քշիր: Ի՞նչու: Քանզի գիտակցությունը այդ ամենը վերածում է կերպարի: Դա նշանակում է, որ այդ կերպարի էությունը շեղումն է: Նշանակում է, որ մարդը գտնվում է ոչ թե հոգևոր վիճակում այլ ընդամենը գիտակցության փոխված ընկալման վիճակում: Եվ այդ եռաչափական կերպարը ոչ այլ ինչ է, քան մոլորություն, անգամ եթե ճշմարիտ բաներ է ասում: Բայց ենթատեկստը պարտադիր կերպով վնաս է մարդու համար և ոչ թե օգուտ: Իսկ երբ մարդը հոգևոր պրակտիկայի մեջ է, նա ընկալում է Հոգևոր Աշխարհի նույն այդ ներկայացուցիչներին, նա նրանց զգում է, այսինքն չկա հստակ եռաչափական ձև:

Ժ՝: Այսինքն, այստեղ նա արդեն զգում է, այլ ոչ թե տեսնում է:

ԻՄ՝: Նա զգում է:

Ժ՝: Իր ուշադրությունը նա արդեն չի վերաուղում...

ԻՄ՝: Իհարկե:

Ժ՝: Եվ չէ՞ որ մարդկանց չեն ասում, որ Աստվածածինը դա Ոգի է: Թե ի՞նչ է իրականում Աստվածածինը: Քանզի, եթե կորում է «Ոգի» հասկացողությունը, ապա միայն մնում է նյութական հասկացողությունը, այն բանի հասկացողությունը, որ դա «Մայր» է, որ դա պաշտպանողություն և հոգատարություն է»: Եվ այստեղ գիտակցությունը շատ ստոր դեր է խաղում մարդկանց հետ, քանզի այն ակտիվորեն առաջ է տանում կերպարները նույն այդ կրոնների միջոցով, որպես մոգության տարր: Այսինքն, այնտեղ, որտեղ մարդիկ պետք է ճշմարտացիորեն սովորեն հասկանալ և կարողանալ ապրել Հոգևոր Աշխարհով, Աստծո աշխարհով,  խորը զգացմունքներով, ստացվում է ընդհանարապես ուրիշ պատմություն: Մարդիկ խրվում են այդ կերպարների մեջ և այդ կերպարներից առաջ պարզապես չեն շարժվում, քանզի գիտակցությունը այդ պահին փորձում է մարդու ուշադրության ուժը կենտրոնացնել այդ փոխարինման վրա՝ մոգության վրա: Այսինքն մարդը դիմելով այլ մարդկանց կողմից նկարված կերպարներին, սկսում է սպառողական կերպով իր համար ինչ-որ երկրային բան խնդրել:

ԻՄ՝: Ճշմարիտ ես ասում:

Տ՝: Ահա, երբ սկսեցի ուսումնասիրել այդ հարցը, ապա նորովի սկսեցի տեսնել և՛ «ԱլլատՌա» գրքի գիտելիքները, հասկացա, որ սկզբնապես վաղ քրիստոնեությունում, այնտեղ գործնականում չկային պատկերներ, կային նշաններ և խորհրդանշաններ:

ԻՄ՝: Ճիշտ է, և ահա այդ պատճառով էլ թարմացված կրոնում՝ բերված Մուհամեդ մարգարեի կողմից, պարզ ասվում էր այն մասին, որ «մի՛ ստեղծեք ոչ մի կերպարներ», և նրանք հեռացան կերպարներից: Ի՞նչու է, որ նրանց մոտ արգելված են սրբապատկերները, նույն այդ Մուհամեդի պատկերը արգելված է և մնացած այլ բաները: Որպեսզի գիտակցությունը կերպարներ չստեղծի: Պետք է զգացմունքորեն ընկալել, պետք է հասնել զգացմունքային ընկալմանը: Հենց դա էր սովորեցնում Մուհամեդը իր աշակերտներին՝ Հոգևոր Աշխարհը և Հոգևոր Աշխարհի ներկայացուցիչներին  ընկալել զգացմունքորեն: Բայց ոչ տեսողականորեն, ոչ վիզուալությամբ, ոչ հոլյուցինացիաների օգնությամբ: Դրանում է իմաստը:

Տ՝: Այո, չէ՞ որ մուսուլմանության մեջ չեն ընդունում պատկերները սրբավայրերի ձևավորման մեջ: Մուսուլմանները կազմում են վերացական նախշեր և նկարներ:

ԻՄ՝: Միանգամայն ճիշտ է:

Տ՝: ...Դրա համար օգտագործում են մակդիրներ, Աստծո անուններ կամ բանաստեղծություններ արաբերեն գրքից:

ԻՄ՝: Ճիշտ է, հենց իրենք մուսուլմանների իմամները ասում են այն մասին, որ նա, ով կարծում է, որ Ալլահը դեմք ունի, լինի դա լույսի, երիտասարդի կամ էլ ծերունու տեսքով, նրանք չգիտեն Ամենաբարձրյալ Ալլահին, որ դա պարզապես նրանց երևակայությունն ու պատկերացումն է , այսինքն իրենց պատրանքը, որը իրականության մեջ գոյություն չունի: Եվ այդ մարդկանց դժբախտությունը նրանումն է, որ նրանք չեն հասկանում առանց մարմին գոյությունը, այդ պատճառով էլ համառորեն վերագրում են Ալլահին նույնպես մարմին և մարդկային հատկություններ: Բայց Ղուրանում ասված է, որ « Չկա ոչինչ Նրա նման» (ի նկատի ունի Ալլահին)…

Ժ ՝Այո... Աստված, Նա չունի սահման, որպեսզի կարողանալ Նրան պատկերացնել և մտորեն հասկանալ Նրա էությունը:

ԻՄ՝: Ինչ էլ որ դու քո մտքերում փնտրես, չես կարողանա գտնել, որպեսզի նկարագրես Նրա հզոր դեմքը, քանզի Նա չունի դեմք, Նա այնքան մեծ է, որ չկա Նրա նման ոչինչ:


_____________


ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿ


Ինչ էլ որ դու քո մտքերում փնտրես,
չես կարողանա գտնել,
որպեսզի նկարագրես Նրա հզոր դեմքը,
քանզի Նա չունի դեմք,
Նա այնքան մեծ է,
որ չկա Նրա նման ոչինչ:

_____________

 

Տ՝: Սկզբունքորեն, հիմա տրված է առավել ընդարձակ բացատրություն, թե ինչ է սրբապատկերների վրայի նույն իր՝ Սուրբ Մարիամի կերպարները և թե ինչ է իրականում Աստվածածինը՝ որպես Ոգի: Բայց այդ ժամանակ նաև գիտակցության կողմից նման հարց էր առաջանում. « Իսկ ի՞նչպես է, որ ահա... ողջ աշխարհում մարդկանց են այցելում Սուրբ Մոր կերպարները»:

ԻՄ՝: Ի՞նչու է, որ համակարգը հաճախ օգտագործում է կերպարներ: Ինչ վերաբերում է այն փաստին, որ ամբողջ աշխարհում կրոնական մարդիկ, որոնք տրամադրված են կրոնապես և անգամ ոչ կրոնապես տրամադրվածնները հաճախ զգում են Հոգևոր Աշխարհի ներկայացուցիչների տեսիլքները: Այսինքն, սովորական կերպարներով: Շատ հաճախ տեսնում են Կույս Մարիամին, որպես շտապ օգնականի, բայց կրկին անգամ, մեծամասնության դեպքում դա հենց Մարիամի հակապատկերի ստեղծումն է: Այսինքն, գիտակցությունը օգտագործում է սովորական կերպարը այն բանի համար, որ ամրացնի մարդկանց հենց նյութականի մեջ: Եվ ահա, նկատե՛ք, մարդը գտնվում է հիվանդագին վիճակում, աղոթում է, նրան է այցելում նույն Մարիամի կերպարը և նա բուժվում է: Ի՞նչ կկատարվի այդ մարդու հետ: Նրա մոտ կամրապնդվի հավատը... գիտակցության հանդեպ հավատը, բայց ներքուստ կասկածներով: Բայց մարդը չի գնում ինքը հոգեպես զարգանալու, նա հենց կենտրոնանում է այդ պահի վրա, որ իրեն ընտրել են, նա ընտրյալ է, նրան այցելել են, նրան փրկել են: Միթե՞ հիվանդությունից լավանալով, մարդը փրկվում է: Պարզ հարց, Նա ի՞նչ է... հիմա էլ այլևս չի մահանա: Նա անմահ դարձա՞վ: Դա թակարդ է գիտակցության կողմից: Ի՞նչ կծնվի նրա մեջ: Այո, նրա մեջ կծնվի հավատ, այո՝ հասկաղոցություն, բայց և վախ: Վախ, որը թույլ չի թողնի անցնել Հոգևոր Աշխարհ:
Նա ի՞նչ խնդրեց: Նյութական բարիքներ, ինչ-որ վեճային իրավիճակի լուծում, կյանքի բարելավում: Ի՞նչ նա ստացավ արդյունքում: Բայց ի՞նչ է հիմա կատարվում: Կորցնելու վախ: Ի՞նչն է խանգարում: Վախը: Ու՞նի հնարավորություն: Ունի: Բայց անհայտության դեմ վախը, բայց վախը,ո րը ու՞մից է գալիս: Գիտակցության կողմից, նրա կողմից, ով սրբապատկերի դիմաց օգնություն էր խնդրում: Եվ դրանով  էլ նա նրան փակում է:

Ժ՝: Սպառողական վերաբերմունք Հոգևոր Աշխարհի հանդեպ: Այսինքն, նա կրկին կխնդրի, եթե նա...

ԻՄ՝: Անշուշտ, նա միշտ  կխնդրի: Նա ինքը չի անի: Ի՞նչու ստեղծել ինչ-որ մի բան, եթե կարելի է խնդրել և ստանալ: Չէ՞ որ այդպես ավելի հեշտ է:
Բայց նաև նման բան է լինում. մարդը իսկապես զգում է միջամտություն... Մարդը, որը պետք է կյանքում մի բան անի, ինչ-որ մի լավ բան կամ էլ նա կանգնած է շեմին, այսպես ասենք ընտրության առջև, նա զգում է ներկայություն: Եվ նա հասկանում է, որ դա Մարիամի ազդեցությունն է, հենց նրա: Բայց նա չի տեսնում եռաչափ կերպար: Դա զգացմունքային ընկալում է: Դրանում է իմաստը: զգացմունքային ընկալում և երբ մոգություն է տեղի ունենում: Իսկ մոգությունը միշտ համակարգի կողմից է գալիս: Այն չի գալիս Հոգևոր Աշխարհից: Հոգևոր Աշխարհին պետք չէ մոգություն: Ի՞նչի համար նրան այս աշխարհի մեջ խառնվել:

Լինում է անմիջական միջամտություն, դա հազվադեպ բացառիկ դեպքեր են, բայց առավել հաճախ դա պարզապես այսպես ասած վստահության վարկ է, անվանենք դա այդպես: Դա այն ուժի արտահայտումն է, որը գալիս է հենց մարդկանց որպես Անձի  հոգևոր զարգացման համար, որը կարելի է զգալ անգամ ֆիզիկական մակարդակում: Դա մարդկանց օգնության համար: Բայց շատ մարդիկ օգտագործում են այդ ուժերը իրենց մեջ մետաֆիզիկական կարողությունների զարգացման համար: Կրկին անգամ նրանք այդ ամենը վերափոխում են վնասի: Ինչու՞ են նրանք այդ ամենը վերափոխում վնասի: Գիտակցության թելադրանքն է: Միթե՞ նա որպես Անձ չի զգում և չի հասկանում, որ այդ ցողի կենսատու կաթիլները պետք է պահպանվեն և օգտագործվեն անապատի միջի ճանապարհին:

Տ՝:...Այսինքն բազմապատկել դրանք:

ԻՄ՝: Ճիշտ է: Այսինքն, ոչ թե միայն պետք է պահպանել դրանք, բայց նաև դրանց շնորհիվ անցնել այդ ճանապարհը: Բայց գիտակցությունը անմիջապես շեղում է և ասում է. « Իսկ ե՛կ դա այստեղ ներդիր,- մարդը ներդրեց, տեսավ ազդեցությունը: - Ահա տեսնում ես, ստացվում է: Ահա դու ինչ-որ բան ձեռք բերեցիր եռաչափությունում»: Իսկ ի՞նչպիսի մի բան դու կարող ես այստեղ ձեռք բերել, որը քեզ հետ կմնա: Ոչինչ: Այդ ամենը պատրանք է, այդ ամենը ժամանակավոր է: Հերթական պատկերը քո գիտակցության մեջ: Այդպես է գործում գիտակցությունը:

Տ՝: Այսինքն ստիպում է, ինչպես որ Դուք ասացիք, անդադար վերադառնում ու վերադառնում է Սկզբնաղբյուրին...

ԻՄ՝: ... ցանկանալ դա, այդ Սկզբնաղբյուրը: Եվ մարդը ձգտում է այդ Սկզբնաղբյուրին, ինքը չդառնալով այն, այլ ձգտում է նրան, որպեսզի կրկին անգամ վերցնի և օգտագործի եռաչափության վրա:

Ժ՝: Գալիս է լրացուցիչ ուժերի հետևից:

ԻՄ՝: Բացարձակապես ճիշտ է, ուժերի կուտակում, ոչ ավելին: Դա տրվում է ծայրահեղ դեպքերում, երբ դա պետք է մարդկանց օգնության համար, բայց ոչ ավելին: Ինչու՞ է, որ այդ գործիքները հազվադեպ են օգտագործվում և իրականության մեջ հազվադեպ է այն տրվում: Քանի որ մարդիկ դա հաճախ օգտագործում են եռաչափության վրա և ոչ թե հոգևոր աճման համար: Դե, մեկ այլ անգամ այն պարզապես օգտագործվում է որպես հաստատում, կամ որպես «կնիք» անվանում էին այն: Այսինքն « ուժի կնիքը» դա այն է, ինչը արտահայտվում է...


ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿ

Արդեն իսկ մահացածից դեպի հավիտենական Կենդանություն:

 

  
Rating: 5 / 5 from 6




Recommended Book

AllatRa Book download