Կենդանի զրույց - Էջեր 1-4


Կենդանի զրույց

«ԱՐԴԵՆ ԻՍԿ ՄԱՀԱՑԱԾԻՑ ԴԵՊԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ: ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁ»

00:00:00 - 00:11:41


ՏԵՍԱՆՅՈՒԹ №1


«Աշխարհում մեզ սովորեցնում են միայն մտքի, հիշողության, գիտելիքների և տրամաբանության:  Իսկ Ճշմարտության ճանաչողության համար մեզ հարկավոր է յուրացնել բարձր մակարդակի ինքնակատարելագործում, գիտակցում և այն խորը զգացմունքների հասկացողույունը, որը գալիս է Հոգուց: Ի վերջո, հոգևոր փորձը դուրս է մտահորիզոնից ... » («ԱԼԼԱՏՌԱ »գրքից).


Տ.- Բարև ձեզ, սիրելի ընկերներ: Կյանքի ողջ ընթացքում փոխվել են հասարակության, քաղաքակրթության  կեցության պայմանները: Բայց անփոխարինելի է մնում մի բան. ինքը մարդը, իր ներքին երկակիությամբ և իր այստեղ գտնվելու իմաստի իրական հարցադրումով: Բոլոր ժամանակներում կյանքի իմաստը եղել և մնում է Հոգևոր ազատագրումը , որը ձեռք է բերվել  ինքներս մեզ և մեր  իրական էության ճանաչման գործնական փորձով, ինչպես նաև հոգևոր պրակտիկաների մեջ ինքնակատարելագործման միջոցով: Այսօրվա մեր եթրի թեման է « Գիտակցություն և Անձ: Արդեն իսկ մահացածից դեպի հավիտենական Կենդանություն»:
 

ՏԵՍԱՆՅՈՒԹ №2


ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁ: ԱՐԴԵՆ ԻՍԿ ՄԱՀԱՑԱԾԻՑ ԴԵՊԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ:ԿԵՐՊԱՐ ԵՎ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻԱ ԵՎ ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ
ՄԱՐԴԸ ՍՏԵՂՑՎԱԾ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
ԱՎՏՈԳԵՆԱՅԻՆ ՄԱՐԶԱՆՔ: ՄԵԴԻՏԱՑԻԱ
ՀՈԳևՈՐ ՊՐԱԿՏԻԿԱ
Ի՞ՆՉ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՄԱՐԴԻԿ:
Ի՞ՆՉ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞ՆՉ Է ԱՆՁԸ ԵՎ ՈԳԻՆ:
Ի՞ՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԱԶԱՏ
ԳԵՐԲՆԱԿԱՆԻ ՖԻԶԻԿԱ:
ԱՆԻՄԱՆԱԼԻՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ
ՀՈԳԵՎՈՐ ՓՈՐՁ
ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՓՈԽՈՒՄ Է ՔԵԶ
«ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁ, ԱՐԴԵՆ ԻՍԿ ՄԱՀԱՑԱԾԻՑ ԴԵՊԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԹԵՐՈՒՄ:

Տ-Այսօր իմ զրուցակիցներն են Իգոր Միխայլովիչ Դանիլովը, Ժաննան, Վոլոդյան և Անդրեյը:
Իգոր Միխայլովիչ, «Ճշմարտությունը բոլորի համար մեկն է» եթերների շարքի դիտումից հետո Ձեր անմիջական մասնակցությամբ, մարդիկ ուղարկել են զարմանալի արձագանքներ աշխարհի բոլոր մասերից: Այդ արձագանքները բազմազան են , բայց կարևորն այն է, որ հատկապես նախորդ եթերը դիտելուց հետո, այդ մարդկանցից շատերը կյանքում առաջին անգամ զգացին Ձեր լռությունը՝ լի հոգևորությամբ իրենց համար բոլորովին նոր հոգևոր ընկալման մակարդակում: Նրանցից շատերը զգացել են թե ինչ է խորը զգացմունքները, այն անսահման հոգևորը, որի մասնիկը կա նաև հենց իրենց մեջ:

Ի.Մ- Սա անբաժանելի մասն է, որը պետք է գերակշռի բոլոր մարդկանց մեջ: Դա բնական հոգեվիճակ է նորմալ մարդկանց համար:

Տ - Եվ այսպես, նրանք բացահայտեցին իրենց մեջ դա, այդ աանասաց խորը հասկացողությունը, որը ամբողջովին տարբերվում է սովորական մտածողությունից և գիտակցության աշխատանքից:

Ի.Մ- ՈՒրեմն ամենինչ չէ, որ կորած է:

Տ - Ավելին, ուրախալի է, որ շատերը նշեցին այն , որ ամենագլխավոր երկխոսությունը իսկապես տեղի ունեցավ ոչ թե խոսքերով այլ խորը զգացումների մակարդակում: ԵՎ զրույցից հետո , նրանք համեմատում էին  այն բանի հետ, ասես իրենց մեջ հայտնաբերել էին մի ինչ-որ աղբյուր կամ անսահման երջանկության օվկիանոս:

Ի.Մ - Ահա թե ինչն է հետաքրքիր: Ինձ հաճախ հարցնում էին միասնական լեզվի կամ նախալեզվի մասին: Բայց նախորդ հաղորդմանը մեզ հասկացան մարդիկ, որոնք բացարձակապես ծանոթ չեն այն լեզվին, որով մենք խոսում ենք: Ես նկատի ունեմ բանավոր:

Տ - Այսպիսի մի հետաքրքիր պահ. հաղորդումը դիտելուց հետո մարդկանց հասանելի դարձավ  իրենց կրոնի խորը իմաստը, դրա հիմքերը, այն հոգևոր Գիտելիքների կարևորությունը,որոնք փոխանցվել են իրենց Մարգարեների միջոցով: Եվ գտան իրենց մեջ այն նախնական աջակցող քայլը հոգևորության մեջ, որից էլ և սկսվում է իրենց կրոնների և հավատքի հիմքերի հասկացողությունը:

«Բիսմիլլյախիռռամնիռռախիմ, (Հանուն Ամենակարեկցող և Ողորմած Ալլահի)ՋազակումուԼախուԽայրան (Թող որ Ալլահը ձեզ բարիքներ շնորհի): Թեման այսօր շատ ակտուալ է : Հաղորդումը շատ մեծ ազդեցություն ունեցավ: Այն ունի շատ խորը իմաստ իմ կրոնը, իմ ուղին հասկանալու համար: Այն փոխանցված է արդարության պտուղից:Խադիսներից մեկում Մարգարեն (Ալլահի խաղաղությունը և Օրհնանքը նրան) հաղորդվում է ալ-Հասանա իբն Ալի խոսքերով, որ Ալլահի սուրհանդակը (Ալլահի խաղաղությունը և Օրհնանքը նրան) ասեց. «Թողեք այն ամենը, ինչում կասկած ունեք հանուն նրա , որում կասկած չունեք: Իրական ճշմարտությունը դա հանգստությունն է, իսկ իրական սուտը՝ կասկածը:

Եվ ահա երկրորդ նամակը, որը եկել է բոլորովին այլ երկրամասից:
«Ես քրիստոնյա եմ: Կարդացել եմ Աստվածաշունչը և միշտ փորձել եմ պատկերացնել, թե որտեղ է գտնվում այդ անտեսանելի Աստծո երկինքը, այդ հոգևոր այլ ոչ թե նյութական իրականությունը: Ի՞նչպես այնտեղ հայտնվել: Ի՞նչից է սկսվում իրական սուրբ հայրերի առաջին մտադրությունը, առաջին քայլը: Իմ հասկացողությունները աղոտ էին և անորոշ: Եվ միայն այսօր, շնորհիվ այս յուրօրինակ հաղորդմանը ես լռակյաց հասկացա Աստծո շնորհի ողջ խորությունը և պարզությունը: Եվ իսկապես ինչպես որ Աստվածաշնչում ասվում է. ««Ոչ մի աչք չտեսավ, ու ոչ մի ականջ չլսեց, և ոչ մեկի սիրտը չհասկացավ այն բաները, որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»: Հիմա Եկեղեցում  լսելով քարոզը և կարդալվ Աստվածաշունչը, սկսեցի հասկանալ Քրիստոսի ուսմունքի ողջ խորությոունն ու ճշմարտացիությունը, որը Եկեղեցին մեզ հանձնեց: Ես հասկացա այն խոսքերը, որը ասում է. « Երկնքի արքայությունը ձեր ներսում է»: Ես հասկացա Քրիստոսի այն խոսքերը, երբ նա պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ»:

Տ- Իգոր Միխայլովիչ, ահա այս և մյուս նամակները կարևորեցին առանցքային այն կետը, որից որ կատարեալապես պետք է սկսվի յուրաքանչյուր հոգևոր ուղու գիտելիքների գործնական  հասկացողությունը , որը բերում է դեպի Աստված. դա է գործնական կապը սեփական խորը զգացմունքների հետ: Այսօր շատ շատերը ուղղակի ավանդույթների նման  կարծրատիպայնորեն և անտարբեր են վերաբերվում իրենց կրոններին: Հասարակության մեջ չկա մարդու իր մասին հասկացողությունը և Հոգևոր Աշխարհի կյանքի կարևորությունը: Լավագույն դեպքում մարդիկ փորձում են ուսումնասիրել իրենց կրոնը, բայց դա հենված է իրենց գիտակցության պատկերացումների հիմքի վրա:

Ի. Մ- Ահա այստեղ կա մի «բայց». կրոնի ուսումնասիրությունը դա մի բան է, իսկ դեպի Աստված ճանապարհը՝ մեկ այլ բան: Բոլոր կրոնները լավն են, մենք դրա մասին արդեն մի անգամ չէ որ խոսել ենք: Չկան վատ կրոններ, և նրանք բոլորը տանում են դեպի Աստված: Բայց ամբողջ հարցը նրանում է, թե ինչ է ուզում հենց մարդը և ինչ է նա ընտրում: Շատերին դուր է գալիս թատերական ներկայացման նման  ուղղակի մասնակցել կրոնում, լինել ուղղակի  մասնակից: Եվ տարբերությունը այստեղ էական է: Մի բան է երբ մարդիկ գնում են ինչ-որ մի կրոնի միայն այն պատճառով, որպեսզի հարևանները իրեն խեթ չնայեն:Իսկ եթե նրանք գնում են այդ կրոնը, որպեսզի դրա միջոցով գան Աստծո մոտ, դա միանգամայն այլ բան է: Եվ այստեղ պետք է ասել, որ բոլոր կրոնները միավորված են մեկ իմաստով, իսկ իմաստը պարզ է. ճանապարհ դեպի Աստված:

Տ- Իգոր Միխայլովիչ, հաղորդումների ընթացքում Դուք ասել եք, որ յուրաքանչյուր կրոն պարունակում է գիտելիքների հատիկներ, և  որպեսզի քայլել այն ուղիուվ, որը տանում է դեպի Աստված պետք է գոնե գործնականորեն հասկանալ , թե ինչ է այլ ընկալումը՝ զգացմունքային , խորը զգացմունքներով ընկալումը:
Իգոր Միխայլովիչ, ահա աշխարհում կան մոտ 300  կրոններ: Եվ յուրաքանչյուրը իր կրոնի ներսում ասում է , որ հենց իր ճանապարհն է դեպի Աստված տանող միակ ճշմարիտն ու իրականը:

Ի.Մ- Դրանք ասում են այն մարդիկ, ովքեր մտքից են խոսում: Դրանք հենց նրանք են ասում, ովքեր մարդկանց ուղորդում են Սուսանինի նման դեպի ճահիճը, որտեղից նրանք այլևս ոչմի տեղ չեն հայտնվի: Բոլոր իրական կրոններում, այլ ոչ թե նրանցում, որոնք մարդիկ են արհեստականորեն հնարել , այլ իսկապես իրսկականում, բոլոր նրանք ովքեր հասել են այդ ուղուն, հասկանում են , որ բոլոր կրոններում կա մի հատիկ. դա ճանապարհն է դեպի Աստված:

Տ - Իսկ ի՞նչու է  ընդհանրապես Իգոր Միխայլովիչ այդ ճանապարհը դեպի Աստված բաժանված այդքան կրոնների:

Ի. Մ - Գիտակցությունը միշտ բաժանում է: Այն այլ կերպ չի կարող: Իշխանության համար պայքար, ինչ-որ մեկի հանդեպ գերակայության պայքար: Դա նյութն է, դա նյութի օրենքն է. դրանում է իմաստը՝ բաժանի՛ր և իշխի՛ր: Այդ պատճառով մարդիկ բաժանում են: Իսկ նրանք, ովքեր հասնում են այդ հասկացողությանը, հակառակը, ձգտում են միավորելու:


Տ- Իգոր Միխայլովիչ, իսկ ի՞նչի են հանդիպել Մարգարեները՝ գալով այս աշխարհ:
Ի. Մ- Այն ամենին, ինչին և հանդիպում են այսօր. մարդկանց և նրանց գիտակցությանը:


ՏԵՍԱՆՅՈՒԹ №3

 

 

  
Rating: 5 / 5 from 3




Recommended Book

AllatRa Book download